o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դարձյալ հիդրօքսիքլորոխինի մասին. Չինացի գիտնականները պնդում են, որ այն կորոնավիրուսի դեմ արդյունավետ չէ

19.04.2020 20:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դարձյալ հիդրօքսիքլորոխինի մասին. Չինացի գիտնականները պնդում են, որ այն կորոնավիրուսի դեմ արդյունավետ չէ

Հիդրօքսիքլորոխին հակամալարիային դեղամիջոցը չի արագացնում կորոնավիրուսով պացիենտների ապաքինումը, պնդում են չինացի գիտնականները: Այս դեղամիջոցը ստացած պացիենտները հայտնել են ավելի քիչ թվով ախտանիշների մասին, սակայն նրանց բուժման տեւողությունը նույնքան էր, որքան դեղամիջոցը չստացած պացիենտների դեպքում:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր. Նախարար

The Daily Mail-ը հայտնում է, հիդրօքսիքլորոխինի անվտանգությունը եւս մի ամբողջ շարք հարցեր է առաջացնում. Բրազիլիայում համանման կլինիկական փորձարկումները ստիպված էին դադարեցնել, որովհետեւ պացիենտների քառորդ մասի մոտ սրտի ռիթմի հետ կապված խնդիրներ էին առաջացել:

Կարծիք կա, որ հիդրօքսիքլորոխինը վարակվածների համար արդյունքները բարելավում է իմունային համակարգը վերահսկելու ունակության հաշվին (նվազում է ցիտոկինային փոթորկի հավանականությունը՝ մահացու վտանգավոր իմունային խանգարում):

Չինացի հետազոտողները հիդրօքսիքլորոխինը ստուգել են COVID-19-ով 75 պացիենտի վրա: Նրանց տվյալները համեմատել են հսկիչ խմբի տվյալների հետ, որոնք դեղամիջոցը չեն ստացել:

Պացիենտները դեղը ստացել են 2 կամ 3 շաբաթ՝ կախված հիվանդության ծանրությունից: Նրանց վիճակը ստուգել են ախտորոշումը կատարելուց հետո 28 օր անց: Պարզվել է, որ մեկ ամիս լրանալուց հետո 2 խմբում էլ վիրուսի հայտնաբերվելիության ցուցանիշներում վիճակագրական տարբերություն չի եղել. 85,4 տոկոս ընդդեմ 81,3 տոկոսի: Դեղամիջոցի ընդունման ամենատարածված կողմնակի էֆեկտն էր դիաերան (ի հայտ է եկել 10 տոկոս դեպքերում):

Հիշեցնենք, որ վերջերս ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով գործադիր տնօրեն Մայք Ռյանը նշել էր, որ ներկայումս COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ հիդրօքսիքլորոխինի արդյունավետության ոչ մի ապացույց չկա: Որոշ հետազոտություններ ցույց են տվել դրա արդյունավետությունը, մյուսները, հակառակը, դեղամիջոցի արդյունավետությունը կասկածի են ենթարկել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА