o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս վանել բացասական մտքերը ինքնամեկուսացման ժամանակ

19.04.2020 00:51 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչպե՞ս վանել բացասական մտքերը ինքնամեկուսացման ժամանակ

- Ինքնամեկուսացումը ի՞նչ հետեւանքներ կարող է բերել մարդու հոգեկան ներաշխարհի վրա: Ինչո՞վ կարելի է լցնել պարապուրդը` բացասական մտքերը վանելու համար:

Հադրութի շրջանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփման շրջանակից իրականացվում են նմուշառումներ․ բոլոր թեստերի պատասխանները բացասական են

Հարցին պատասխանում է հոգեբանական գիտությունների թեկնածու ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.

- Ինքնամեկուսացումը, բնականաբար, դժվարություններ է ստեղծում հոգեկան աշխարհի համար: Փոխվում է կենսակերպը, իսկ ցանկացած փոփոխություն արդեն իսկ սթրես է օրգանիզմի համար: Սակայն ինքնամեկուսացման ժամանաշրջանի ճիշտ կազմակերպումը կարող է նույնիսկ դրական նշանակություն ունենալ անձի համար: Նախեւառաջ, այն հնարավորություն է` ժամանակը ընտանիքի հետ անցկացնելու, երեխաների հետ համատեղ խաղեր կազմակերպելու, նախկին չարված ցանկությունները իրագործելու, օրինակ` գիրք կարդալ, ֆիլմ դիտել, նկարել, ստեղծագործել: Ի դեպ, ինքնամեկուսացման սթրեսի նվազեցմանը մեծապես օգնում է նաեւ սոցցանցերում ընկերների, հարազատների հետ ցանկացած պահի շփվելու հնարավորության առկայությունը: Ենթադրվում է, որ ինքնամեկուսացման տեւականությունը կարող է նպաստել ընտանիքում որոշակի տարաձայնությունների, նյարդային իրավիճակների դրսեւորմանը: Հատկապես, եթե նախկինում կուտակված խնդիրներ են եղել հարաբերություններում, պոռթկումների պատճառ միգուցե դառնան: Նման ոչ ցանկալի պահերից խուսափելու համար, գտեք ժամանակ` զրուցելու միմյանց հետ այն ամենի մասին, ինչը դուր չի գալիս, անհանգստացնում է, նյարդայնացնում է, բայց զրույցը կազմակերպեք, երբ հոգեպես հավասարակշռված եք եւ պատրաստ եք հանգիստ երկխոսելու: Գուցե, այս ժամանակահատվածը հարմար առիթ է` հենց նախկին խնդիրները քննարկելու, հաղթահարելու համար:

2010 թվականին Առողջապահության այդ ժամանակվա նախարար Հարություն Քուշկյանի առաջարկով է  հունիսի 21-ն ամրագրվել որպես Հայաստանի Հանրապետության բուժաշխատողի օր

Պարապուրդի խնդիր չի առաջանում այն դեպքում, երբ աշխատանքը կազմակերպում են տնից, նաեւ առցանց դասերի իրականացումը (ինչպես դպրոցականների, այնպես էլ ուսանողների համար) օրը որոշակի զբաղվածությամբ է լցնում: Իսկ պլանավորված ժամանակը օգնում է առաջ գնալ` օրվա նպատակներն իրականացնելով եւ հերթ չտալով բացասական մտքերին: Հետեւաբար, ինքնամեկուսացման ընթացքում աշխատեք յուրաքանչյուր օր սկսել որոշակի պլաններով:

Ցանկալի է ուշադրություն դարձնել նաեւ ֆիզիկական ակտիվությանը, օրինակ, մարմնամարզությունը, պարը հնարավոր է կազմակերպել տան պայմաններում: Ընդ որում, փորձեք հետեւել ռեժիմի պահպանմանը:

Ո՞ր մթերքները կօգնեն կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ պաշտպանել թոքերը

Եթե անգամ դժվարություններ ունեք ինքնամեկուսացման ընթացքում, հիշեք, որ ցանկացած իրավիճակ միշտ ունենում է նաեւ դրական կողմ: Գտեք իրավիճակի դրականը Ձեզ համար: Շատերը ինքնամեկուսացման օրերին հասցրել են բացահայտել նոր ռեսուրսներ, ավելի լավ ճանաչել սեփական ներաշխարհը, գնահատել կյանքի մինչ այդ չգնահատված ասպեկտները:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА