o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենսաբանական դիվերսիա. ո՞րն է ԱՀԿ-ի վերջնական նպատակը (Բացահայտում)

18.04.2020 23:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կենսաբանական դիվերսիա. ո՞րն է ԱՀԿ-ի վերջնական նպատակը (Բացահայտում)

«ՎԵՐԵԼՔ» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ ՍԱՍՈՒՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Ինչպես տեսնում ենք, գրեթե ամբողջ աշխարհը գտնվում է գլոբալ պետություն կառուցող ուժերի հարձակման ներքո: Այս գործընթացում իր հատուկ «առաքելությունն» ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Մեր երկրի ազգային (մասնավորապես՝ առողջապահական եւ կենսաբանական) անվտանգության ապահովման տեսանկյունից հատկապես կարեւոր է այս կազմակերպության նկատմամբ ուշադրությունը:

«Ժողովուրդ». Լեւոն Յոլյանի որոշմամբ կասեցվել է Առողջապահության նախարարության հաշվեքննությունը

Շատերը միամտաբար կարծում են, թե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Երկրի ամեն բնակչի առողջության մասին մտածող կարեւորագույն գլոբալ կառույց է: Սակայն, ցավոք, դա այդպես չէ: Մասնակից երկրների պարտադիր մուծումների չափազանց քչացման, այս կազմակերպությանը ֆինանսավորելուց գնալով ավելի շատ կառավարությունների հրաժարվելու եւ ոչ պետական կառույցներից ֆինանսական կախվածության պատճառով ԱՀԿ-ն ավելի ու ավելի է շեղվում իր սկզբնական նպատակներից:

Առողջապահության նախարարությունը հորդորում է սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ. Սնկից թունավորում Կուրթանում

2019թ-ի տվյալներով՝ միջազգային այս կազմակերպության ֆինանսական միջոցների 32%-ը հատկացրել է «Բիլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամը: Եթե այն դադարի ֆինանսավորել, ապա ԱՀԿ-ն մեծ խնդիրներ կունենա, մինչեւ անգամ կարող է փակվել: Բիլ Գեյթսի ազդեցությունն այս կազմակերպության գործունեության վրա հսկայական է: Կարելի է ասել, որ ԱՀԿ-ի իրական ղեկավարը հենց Գեյթսն է: Իսկ նա, ինչպես հայտնի է, մոլագարի պես արդեն 15 տարի է, ինչ լծվել է աշխարհի բնակչությունը պատվաստումների միջոցով կրճատելու եւ չիպավորելու գործին, եւ ֆինանսական միջոցներ չի խնայում այս նպատակների իրագործման համար՝ ֆինասնավորում է ինչպես առողջապահության ոլորտի կազմակերպություններին (ԱՀԿ, դեղագործական խոշոր ընկերություններ, հետազոտական կենտրոններ), այնպես էլ հասարակության համապարփակ վերահսկման եւ կենսաբանական վնասների հնարավորությամբ էլեկտրոնային կառավարման միջոցներ (մասնավորապես՝ չիպեր) ստեղծող կազմակերպություններին: Այս անձը իր պատվաստանյութերով արդեն հասցրել է բազմաթիվ երկրներում (Մեքսիկա, Նիկարագուա, Ֆիլիպիններ, Հնդկաստան, Քենիա, Տանզանիա եւ այլ) բազմամիլիոն մարդկանց կյանքեր խլել կամ ճակատագրեր խեղել:

Հարիր չէ եւ մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները. Տեր Զարեհ

«Բիլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամի վարչությունում ներկայացված են դեղագործական բոլոր խոշոր ընկերությունները: Այդ ընկերությունների ներկայացուցիչները որպես խորհրդատուներ ներկայացված են նաեւ ԱՀԿ-ի վարչակազմում: Այսինքն՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնվել է դեղագործական արդյունաբերության ձեռքերում, սպասարկում է դրա շահերը, առաջ տանում դեղամիջոցների եւ պատվաստումների եկամտաբեր ծրագրերը՝ բազային առողջապահությունը ետին պլան մղելով:

«Ժողովուրդ». Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները

Միջազգային այս կազմակերպության կանոնադրությունում 2000-ականներին մտցվել են մի քանի փոփոխություններ: Նախասկզբնականորեն կազմակերպությունը միջազգային հանրությանը կարող էր խորհուրդներ տալ: 2005թ-ի փոփոխությունները ԱՀԿ-ին հնարավորություն տվեցին արտակարգ իրավիճակներում (օրինակ, համավարակների ժամանակ) տալ ոչ թե խորհոիրդներ, այլ բոլոր պետությունների համար պարտադիր կատարման հրամաններ: Այսինքն՝ միջազգային այս կազմակերպությունը փաստացի իրեն հռչակել է վերազգային (վերպետական) կազմակերպություն (երկրների ներկայացուցիչների կարծիքները հաշվի չառնող): Նաեւ հանվել են ԱՀԿ-ի փաստաթղթերում նախկինում գոյություն ունեցող որոշ չափանիշներ, օրինակ՝ վարակվածների մեջ մահացածների բաժինը (%-ը): Սա հնարավորություն է տալիս վիրուսի հայտնվելն ու տարածումը համավարակ հայտարարել: Այսինքն, այժմ ԱՀԿ-ն ինքն է որոշում՝ սկսվե՞լ է համավարակ, թե՞ ոչ (ինչը տեղի ունեցավ կովիդ 19-ի դեպքում): Հատկապես այս երկու իրողություները խոսում են ԱՀԿ-ի կողմից կեղծ համավարակների հայտարարման նպատակի ու դրանց ժամանակ պետությունների առողջապահական համակարգերին միջամտելու, մեղմ ասած, կասկածելի շահագրգռվածության մասին:

Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Այս կազմակերպությունը նաեւ 2019 թ-ին պատվաստումների դեմ հանդես եկող մարդկանց դասել է աշխարհում առողջության դեմ 10 ամենամեծ սպառնալիքների շարքին եւ միջոցներ ձեռնարկել պատվաստումների (իրականում՝ քիմիական զենքի կիրառման) դեմ նյութերի (գիտական հոդվածների, տեսանյութերի) գրաքննության ուղղությամբ (հատկապես` համացանցում):

«Հրապարակ». Առողջապահության կենտրոնական կառավարման որոշումը բուռն դժգոհություն է առաջացրել

Շատ մասնագետներ առողջապահության համաշխարհային կազմակերպությանը համարում են համաշխարհային կառավարության մաս: Եվ դա պատահական չէ: ԱՀԿ-ի վերը ներկայացված ներքին փոփոխություններն ու այս կազմակերպության գործունեության վրա հսկայական ազդեցություն ունեցող անձանց (Գեյթսի եւ այլոց) քաղաքական հայացքներն ու բացահայտ հայտարարվող հակամարդկային ու հակաստվածային նպատակներն ու գործունեությունը խոսում են այն մասին, որ ԱՀԿ-Ն ոչ միայն չի կատարում նախասկզբնականորեն իր հռչակած նպատակները, այլեւ՝ անմիջականորեն մասնակցում է գլոբալիստների ծրագրերի իրագործմանը՝ մարդու նկատմամբ կենսաբանական դիվերսիա իրականացնելու եւ մարդուն համապարփակ վերահսկելու հիմքեր ստեղծելով:

Իսլամական Իրանում դասավանդում են «Հայ եկեղեցու պատմություն», քրիստոնեական Հայաստանում` հանում դպրոցական ծրագրից

2020թ-ի ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց ԱՀԿ-ին ֆինանսավորելուց հրաժարվելու մասին. «Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ին ֆինանսավորումը, որը ժամանակին տեղակատվություն չի տրամադրել կորոնավիրուսի մասին, ինչպես նաեւ ճշմարտությունը չի հասցրել համաշխարհային հանրությանը»: Իսկ 2019թ-ի տվյալներով ԱՀԿ-ի բյուջեի մեջ ԱՄՆ-ի հատկացումները 11% են կազմել (Օբամայի վարչակարգի ժամանակ այդ հատկացումները կազում էին գրեթե այնքան, ինչքան ներկայումս այս կազմակերպությանը ֆինանսավորում է Գեյթսերի հիմնադրամը):

Իշխանությունների նպատակն այս իրավիճակն ամեն գնով երկարաձգելն է. Հայկ Այվազյան (Տեսանյութ)

Այո, ԱՀԿ-ն ճշմարտությունը չի հասցրել համաշխարհային հանրությանը… ԱՄՆ-ի նախագահի այսպիսի քայլը կարող էր լինել միայն շատ լուրջ պատճառների դեպքում… Իսկ այդ պատճառները (ճշմարտությունը) մարդկության նկատմամբ իրականացվող «կովիդ 19» օպերացիայի մասին ԱՀԿ-ի առնվազն տեղակացված լինելն է ու այդ տեղեկությունները թաքցնելը: Ավելին, վերը ներկայացված եւ բազմաթիվ այլ իրողություններ (մասնավորապես՝ Գեյթսի կողմից այս վիրուսի տարածման մասին նախօրոք տեղեկացվածության, նույնիսկ դրա ստեղծմանն ու տարածմանը նրա մասնակցության ապացույցներն ու դրանց հիման վրա ներկայումս նրա դեմ կառուցվող մեղադրանքները, ինչպես եւ «Կովիդ 19»-ով հիվանդացության եւ դրանից մահացության դեպքերի ուռճացմանն ու ամեն կերպ այս վիրուսի դեմ «պատվաստման» հիմքերի ստեղծմանն ուղղված ԱՀԿ-ի ներկայիս ջանքերը, դրա ներկայիս տնօրենի կողմից նախկինում պատվաստումների միջոցով ցեղասպանություն իրականացնելու հիմնավոր ապացույցները) խոսում են ոչ միայն ԱՀԿ-ի կողմից այս օպերացիայի մասին տեղեկությունները թաքցնելու, այլեւ դրան անմիջական մասնակցության մասին:

Ինչո՞ւ է թվացյալ կրթական բարեփոխումն այսքան ցավոտ ընկալվում

ԱՀԿ-ի կողմից մարդու նկատմամբ կենսաբանական դիվերսիա իրականացնելու եւ մարդուն համապարփակ վերահսկելու հիմքեր ստեղծվում են ոչ միայն այս կազմակերպության ներսում, այլեւ՝ դրա թելադրանքով պետությունների ներսում: իրավական համակարգերում փոփոխություններ կատարել ստիպելով ԱՀԿ-ն պետություններին նախապատրաստում է գլոբալիստների նախատեսած ծրագրերը առավել արդյունավետ իրագործելուն:

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

Մասնավորապես, ԱՀԿ-ի հորդորով (հրահանգով), առողջապահության որակը բարձրացնելու եւ ծախսերը կրճատելու պատրվակով, Հայաստանի Հանրապետությանը պարտադրվել է ստեղծել առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ եւ դեղերի վաճառքը թույլատրել միայն դեղատոմսերի առկայության դեպքումԱռողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ստեղծման որոշումն ընդունվել է նախկին վարչակազմի ժամանակ, որը մեծ աշխատանք է տարել դրա ստեղծման եւ ներդրման ուղղությամբ: Նրա գործը շարունակել է ներկայիս վարչակազմն ու այն գրեթե ավարտին է հասցված:

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ»

ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ Ազգային Ժողովում այս օրերին դեղերի մասին օրենքում փոփոխություններ ընդունվեցին, որով դեղերի վաճառքը պետք է իրականացվի միայն դեղատոմսով (իհարկե, դեղերի որոշ տեսակների վաճառքը այս կառավարությունը մինչ այս՝ վերջին փոփոխությունները արդեն հասցրել էր դեղատոմսով դարձնել):

«Սորոսականները, որոնք Փաշինյանի գլխավորությամբ այսօրվա իշխանությանը բերել են, ռուսաֆոբ եղել են, ռուսաֆոբ էլ մնալու են»

Ե՛վ առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը, ե՛ւ դեղերը միայն դեղատոմսով վաճառելը, որքան էլ առաջին հայացքից անհավանական թվա, առողջապահական անվտանգությանը սպառնալիքներ են, պետության միջոցով համաշխարհայնացման գործընթացները գեներացնող դեստրուկտիվ կառույցների կողմից մարդու վրա ճնշում գործադրելու եւ հարձակում իրականացնելու հնարավորություն: Մասնավորապես, առաջիկայում նախատեսված պատվաստումից, ավելի ճիշտ՝ թունավորվումից կամ չիպավորումից մարդու խուսափելու դեպքում, այս միջոցներով նրա համար անհասանելի դարձնելով առողջապահական ծառայությունից օգտվելը (բժշկին կարգելվի դեղատոմս գրել՝ եթե պացիենտը չի պատվաստվել եւ դեղատնից հնարավոր չի լինի դեղ գնել)՝ մարդուն կարող են ստիպել պատվաստմանն ու չիպավորմանը համաձայնել:

Շատ կարճ ժամկետում կձեւավորվի ազգային փրկության կառավարություն. Սերգեյ Շաքարյանց

Այս երկու գործիքները կարող են նաեւ օգտագործվել մարդկանց (գլոբալիստների բառապաշարով՝ կենսաբանական օբյեկտներին) ըստ առողջական վիճակի, այսպես ասած, տեսակավարելու եւ առողջական խոցելի խմբերի նկատմամբ բնակչության թվի նախատեսված կրճատման ծրագրի շրջանակում համապատասխան քաղաքականություն իրականացնելու համար:

Իշխանությունը` հիտլերաբար

Այս ամենը առաջին հայացքից անհավատալի կթվա: Չէ՞ որ բազմաթիվ երկրներ առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ ներդրել են: Կամ մի՞թե պետությունը կգնա այդպիսի քայլերի: Այդ համակարգը ներդրած պետություններն այն ընդունել են նույն կազմակերպության հորդորով (հրահանգով), բոլոր պետություններին ներկայացվել է նույն պատրվակը՝ ինչը ներկայացվել է մեր երկրին (առողջապահության որակի բարձրացում): Նաեւ ԱՀԿ-ն աշխատավարձ կամ դրամաշնորհ տալով, ավելի ճիշտ՝ կաշառելով, իր ծրագրերին մասնակից է դարձրել պետությունների առողջապահության ոլորտի ազդեցիկ ներկայացուցիչների (առողջապահության նախարարներ, փոխնախարարներ եւ այլ): Կամ՝ եթե պետությունները գնալով հնազանդ են դառնում միջազգային (իրականում վերազգային) կառույցներին՝ ընդունելով դրանց հրահանգները, ինչո՞ւ չպետք է գնան նաեւ այդ քայլերին: Չէ՞ որ նույն Բ. Գեյթսը, Ն. Ռոկֆելլերը, Հ. Քիսսինջերը, ԵՄ հանձնաժողովը եւև համաշխարհայնացման այլ սուբյեկտներ բազմիցս բարձրաձայնել են մարդկանց պատվաստելու եւ չիպավորելու իրենց մտադրությունների մասին:

«Մոդեռնա»-ի մահացու թույնը. Արսեն Թորոսյան - Բիլ Գեյթս համագործակցության շղթան

Շատերը հիշում են, որ ընդամենը մի քանի տարի առաջ այդ նույն ԱՀԿ-ի մասնակցությամբ (ավելի ճիշտ՝ ուղղորդմամբ) մեր երկրի նկատմամբ կենսաբանական դիվերսիայի բազմաթիվ փորձեր են իրականացվել: Դրանցից էր, օրինակ, ալյուրը հավելանյութերով (ֆոլաթթու եւ այլ) հարստացնելու ծրագիրը, որի իրագործմանը ինքնամոռաց լծվել էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրածներից մեկը (Երեւանի պետական բժշկական համալսարանի ներկայիս ռեկտորը) եւ շատ մեծ ջանքերի գնով այդ ծրագրի իրագործումը կանխվեց: Կամ, նույն ԱՀԿ-ի եւ իր տիրոջ՝ Գեյթսի ուղղորդմամբ ՀՀ առողջապահության նախկին նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից սկսված եւ այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնողի կողմից շարունակվող մեր երկրի առողջապահական եւ ժողովրդագրական անվտնգությանը սպառնացող «Գարդասիլ» օպերացիան, որի միջնաժամկետ եւ երկարաժամկետ հնարավոր վնասների մասին իրավասու մարմիններին մասնագետները բազմիցս զգուշացրել են:

​​​​​​​Լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Արսեն Թորոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

ԱՀԿ-ի անմիջական մասնակցությամբ (իհարկե նաեւ ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հանցավոր համաձայնությամբ) է նաեւ մեր երկրի սանիտարահամաճարակային վերահսկման համակարգը փաստացի հանձնվել այլ երկրի (ԱՄՆ-ին, ավելի ճիշտ՝ նրա պաշտպանության նախարարությանը): ՀՀ առողջապահական եւ կենսաբական անվտագության կարեւորագույն այդ երաշխիքը, կարելի է ասել, փոխակերպվել է ՀՀ առողջապահական եւ կենսաբանական անվտանգության դեմ ներքին սպառնալիքի:

Առողջապահության նախարարությունը տվել է թույլտվությունը, հայկական թեստերը կմտնեն շուկա a1plus.am

ԱՀԿ-ի գործունեությունից դժգոհությունները գնալով շատանում են: Աշխարհում 40 հազար բժիշկ այս կազմակերպության դեմ հանրագիր (պետիցիա) է ստորագրելՆերկայումս «Կովիդ 19» օպերացիայի շրջանակում ԱՀԿ-ն ներգրավված է պատվաստանյութերով (ավելի ճիշտ՝ քիմիական զենքով) եւ այլ միջոցներով մարդկանց թվաքանակի կրճատման ու չիպավորման Գեյթսի (եւ այլոց) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում, որի իրականացումը մեր երկրում ուղղակի իրավունք չունենք թույլ տալ ...
ԱՀԿ-ի եւ Գեյթսի՝ մեր երկրի ազգային անվտանգության հետ, մեղմ ասած, անհամատեղելի նպատակներն ու գործունեությունը վտանգավոր են դարձնում ԱՀԿ-ի, ինչպես եւ Գեյթսի եւ նրա ազդեցության ներքո գործող կազմակերպությունների հետ հետագա համագործակցությունը: Հայաստանի Հանրապետությունը պետք է կասեցնի ԱՀԿ-ին անդամակցությունը եւ հրաժարվի ԱՀԿ-ի եւ Գեյթսի ծրագրերով մեր երկրի առողջապահության համակարգը կառուցվածքավորող, դրա գործունեությունը ուղղորդող ծրագրերից: Հայաստանի Հանրապետությունը պետք է մերժի «Կովիդ 19-ի» դեմ, այսպես կոչված, պատվաստումների նախատեսված ցանկացած ծրագիր, ինչպես նաեւ չափազանց զգուշավորություն ցուցաբերի թեստերի ընտրության եւ կիրառման հարցում՝ ստուգումների արդյունքում բազմաթիվ վիրուսներ (եւ ոչ միայն) «Կովիդ 19-ի» ներկայացնելու կամ ստուգման ժամանակ նույնիսկ միտումնավոր վարակելու մասին աշխարհի տարբեր երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա եւ այլ) բժիշկների ահազանգերի պատճառով…

15-ամյա ծառն արմատախիլ է արվում պետականորեն` ԿԳՄՍՆ-ի կողմից. մանկավարժ

Հ.Գ. -ԱԱԾ-ին. Գեյթսը գործակալներ ունի աշխարհի բազմաթիվ երկրներում: Դատելով ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող գործընթացներից, դրանք (մասնավորապես՝ կլինիկական փորձարկումների ջատագովներն ու մոլեռանդները) քիչ չեն նաեւ մեր երկրում, եւ ԱԱԾ-ն այս ուղղությամբ աշխատանք ունի անելու…»:

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերից ո՞ւմ է սատարում Ռուսաստանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА