o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա փորձություն է, որից մարդիկ ավելի ուժեղ դուրս կգան». Լիլիթ Դանիելյան (տեսանյութ)

17.04.2020 23:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Սա փորձություն է, որից մարդիկ ավելի ուժեղ դուրս կգան». Լիլիթ Դանիելյան (տեսանյութ)

Ֆրանսաբնակ երգչուհի ԼԻԼԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ այս օրերին աշխատում է ավելի շատ, քան նախկինում, «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին ընդգծեց, որ հեռու գտնվելով իր ընտանիքից, այս օրերին մտքով եւ հոգով Հայաստանում է. «Գրեթե ողջ աշխարհը դժվար օրեր է ապրում: Արդեն 2 տարի է բնակվում եմ Ֆրանսիայում: Այստեղ էլ արտակարգ իրավիճակ է հայտարարված, բոլորն իրենց տներում են անցկացնում օրը, նույն իրավիճակն է ինչպես Հայաստանում, պարզապես այն տարբերությամբ, որ ֆրանսիացիներն ավելի են ենթարկվում օրենքին: Իսկ Ֆրանսիայի կառավարությունն էլ պարապուրդի մատնված աշխատողներին հատկացրել է 84 տոկոսի չափով գործազուրկի նպաստ: Նույնիսկ հոգ են տարել ազատ արտիստների մասին, այսինքն` նկարիչների, ռեժիսորներ եւ այլն, նրանք նույնպես նպաստ են ստանում, որպեսզի իրենց գոյությունը կարողանան պահպանել, մինչեւ այս ամենի ավարտը: Իսկ ես հիմա ավելի շատ եմ աշխատում, քան` մինչ այդ, քանի որ հեռավար դասեր եմ անցկացնում: Աշխատում եմ երկու տարբեր քաղաքների կոնսերվատորիաներում, եւ  իմ աշակերտների հետ, հենց վիրուսի առաջին օրվանից, սկսեցինք հեռավար անցկացնել դասերը: Այս ընթացքում շարունակում եմ նաեւ ստեղծագործել: Թեպետ օրվա մեծ մասը զբաղված եմ, բայց իմ սիրտը, միտքը եւ հոգին հայրենիքիս հետ են, որովհետեւ այնտեղ է գտնվում ընտանիքս` իմ երեխաներն ու ծնողները: Իմ սիրտը միշտ բաբախում է ընտանիքիս եւ հայրենիքիս համար: Ամպագոռգոռ չհնչի, բայց շատ մտահոգ եմ: Սա գուցե փորձություն է, որից մարդիկ ավելի ուժեղ դուրս կգան` իրենց ու արժեհամակարգը վերանայած»:

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք, 15 մահ

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Իսկ, թե ինչպիսին է Արթուր Բոբիկյանի այգին, դիտե՛ք տեսանյութում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА