o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Լռելն է արդեն մեծ մեղք… Դուք բոլորիս անարգեցիք ու վիրավորեցիք. Անուշ Նագգաշյան

17.04.2020 23:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​Լռելն է արդեն մեծ մեղք… Դուք բոլորիս անարգեցիք ու վիրավորեցիք. Անուշ Նագգաշյան

«Ավագ շաբաթ է Երուսաղեմում… Այնպես կուզեի՝ այս սուրբ շաբաթը միայն լռել, լռել եւ լռելՍակայն հետեւելով վերջին իրադարձություններին՝ մտածում եմ, որ լռելն է արդեն մեծ մեղք», - այս մասին Երուսաղեմից գրում է գրող, լեզվաբան, ասմունքող, դոկտոր ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇՅԱՆԸ եւ դիմելով ՀՀ Ազգային ժողովին՝ մանրամասնում. «Աշխարհն ամբողջ միաբանված պայքարում է թագաժահր կոչված համաճարակի դեմ, բայց ալեկոծված է նորից մեր փոքրիկ Հայաստանը... Եթե ոմանց թվում է, թե անարգելով Սուրբ Էջմիածինն ու նրա Գահակալը պիտի կայանան եւ ժողովրդականություն շահեն՝ մեծապես սխալվում են: Այդ ժամանակները վաղուց անցած են... Ձեզ երկիր վստահվեց, դուք արդեն պետք է կայացած լինեիք եւ ոչ թե դիմատետրի էջերում հանձնելով ձեր տհաս մտքերը՝ կայանալ փորձեիք։ Որքան դյուրին է պահի տակ լեզվի եկածը խոսել, որովհետեւ լեզուն ոսկոր չունի, բայց դյուրին չէ լինել զուսպ եւ հավասարակշռված, նաեւ դիվանագետ՝ մանավանդ երբ պետական այր եք դուք։ Դուք ազատ եք անձնապես սիրելու կամ չսիրելու Կաթողիկոսին, սակայն պարտավոր եք հարգելու հայ Եկեղեցու Հայրապետին եւ այն ժողովուրդին, որ ձեզ վստահել է երկիրը եւ նրա կառավարումը։ Դուք բոլորիս անարգեցիք ու վիրավորեցիք։ Մենք սփյուռքահայերս խոսք ունենք. «Աստված գավազան չունի, բայց վայ երբ անոր պետքը զգա»։ Կառավարությունները կփոխվեն, բայց կաթողիկոսը ցմահ է»:

Կոչ եմ անում «Հայ եկեղեցու պատմություն» առարկային դեմ անձանց չխոսել Հայաստանի ասորական համայնքի անունից. Տեր Նիկադիմ Յուխանաեւ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА