o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԻՃԱԿԻ ԵՒ ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

17.04.2020 22:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԻՃԱԿԻ ԵՒ ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մեր հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված ներկայիս տնտեսական իրողություններին, այս գնահատականը ներկայացրեց. «Ներկայիս տնտեսության վիճակը պետք է գնահատել ծայրահեղ լարված: Ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ շատ երկրների տնտեսություններ կանգնած են յուրահատուկ մարտահրավերների առջեւ: Այսինքն, տնտեսական համակարգը, իրենից չկախված պատճառներով, ըստ էության, կասեցված է: Ես չեմ ուզում ասել՝ կազմալուծված, որովհետեւ իրավիճակը շտկելու հնարավորությունները դեռեւս պահպանվում են»: Շարունակելով միտքը` պարոն Հարությունյանը մեկնաբանեց.

Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի համավարակին հակազդդելու նպատակով

Իրավիճակի առանձնահատկությունը պայմանավորված նրանով, որ այս նոր կորոնավիրուսը կարծես առողջապահական խնդիր է, բայց դրանից ածանցվեցին տնտեսությունը կաթվածահար անելու սպառնալիքներ: Այսինքն, տեսեք, այսօր բոլորս մեկուսացված ենք, ընդ որում` մեկուսացված ենք, որովհետու դա բխում է մեր առողջապահական հետաքրքրություններից եւ շահերից: Այդ քայլերին դրդում են իշխանությունները եւ ճիշտ են անում, որովհետեւ ինքնամեկուսացումը տվյալ պարագայում վիրուսի վտանգավոր զարգացումը կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն էԲայց ինքնամեկուսացումը, ըստ էության, բերեց նրան, որ մենք կասեցրինք գործունեության շատ ու շատ տեսակներ: Սկսած մշակութային ոլորտից, վերջացրած տուրիզմով, սննդի օբյեկտներով եւ այլն: Ավելի ստույգ, տնտեսության հիմնական ոլորտները այսօր կանգնած են եւ չեն գործում՝ բացառությամբ սննդի մարկետների: Ավիափոխադրումներ, ըստ էության, գոյություն չունեն, բեռնափոխադրումները ներմուծման առումով շատ սահմանափակված են: Կարելի է ասել, որ հանրային կյանքը սառեցված վիճակում է հիմա: Եվ եթե տնտեսությունում այդպես շարունակվի, ապա կարող ենք հայտնվել անդառնալի կորուստների առաջԴրա համար խնդիրը բոլոր իշխանությունների առաջ նախեւառաջ հետեւյալն է՝ գործնական համակարգված գործողությունների միջոցով կասեցնել կորոնավիրուսի առողջապահական սպառնալիքները: Եվ այդ պայմաններում ձեռնամուխ լինել տնտեսության աստիճանաբար վերականգնմանը: Այս հիմնական խնդիրներով զբաղված են բոլոր երկրների իշխանությունները: Հիմա պատկերացնենք, որ ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով սա չի հաջողվում, հետեւաբար մենք շարունակելու ենք գոնե սեփական առողջապահության տեսանկյունից մնալ ինքնամեկուսացած: Ինչի սա կբերի: Առանց այդ էլ, այս արտակարգ դրության ժամանակահատվածում գրեթե բոլոր ընկերությունները դադարեցրին իրենց գործունեությունը: Սա նշանակում է, որ ընկերությունները այլեւս չունեն եկամուտներ, բայց ունեն պարտավորություններ: Որովհետեւ, եթե նույնիսկ ընկերության աշխատողնեը գնացել են պարտադիր պարապուրդի, օրենքով նրանք հավակնում են իրենց աշխատավարձի երկու երրորդը ստանալուն: Սակայն գործատուն այսօր եկամուտ չի ստանում, հետեւաբար աշխատակցին վարձատրելը կլինի շատ դժվար: Մյուս կողմից էլ, քաղաքացին եկամուտ չի ստանում, ուրեմն սպառում չի իրականացնում: Իսկ եթե սպառում չկա, տնտեսության համար պահանջարկ չի ձեւավորվում: Դա ինքնին բերում է սպառման անկման, հետեւաբար՝ տնտեսության ակտիվության նվազման եւ ընդհանրապես՝ տնտեսության առաջարկի էական կրճատման: Այդ կրճատումներն իրենց հերթին բերում են տնտեսվարողների եկամուտների նոր նվազեցման, հետեւաբար, այս պայմաններում, ընկերությունները օբյեկտիվորեն չեն կարող իրենց պարտավորությունները կատարել: Մինչդեռ չմոռանանք, որ ընկերությունները պարտավորություններ ունեն ոչ միայն աշխատողների, այլ նաեւ՝ բյուջեի, բանկերի, այլ ընկերությունների նկատմամբ, շատ ընկերություններ էլ կան, որ ունեն դրսից պատվերներ, եւ եթե չեն կատարում, ապա ըստ պայմանագրի, տուգանքներ են վճարում: Արդյունքում, ընկերության գործունեությամբ չպայմանավորված պատճառներով եկամուտները նվազում են, բայց պարտավորությունները մնում են: Սա հենց կոչվում է իրացելիության դեֆիցիտ, եւ նման պայմաններում, որպես կանոն, կա՛մ ընկերությունները փակվում են, սնանկ ճանաչվում, հետեւաբար՝ աշխատողներին էլ ազատում աշխատանքից: Կամ փորձում են իրենց ծախսերը կրճատել, եւ որպես կանոն, առաջին ծախսի կրճատումը աշխատավարձի ֆոնդն է՝ նաեւ աշխատողներին աշխատանքից ազատելու միջոցով: Այսինքն, ավելանում է գործազուրկների բանակը: Ու միաժամանակ, հարկերի վճարումն է նվազում, որովհետեւ ընկերություններն օբյեկտիվորեն չունեն այդ հնարավորությունները: Մինչդեռ պետության սոցիալական խնդիրների ծավալն ավելանում է, որովհետեւ ավել գործազուրկը նշանակում է ավել նպաստներ: Այս պայմաններում, բնական է, եթե իշխանություններն այլ քայլերի չեն գնում, ստիպված պետք է պարտքեր վերցնեն, այդ ճանապարհով փորձեն սոցիալական խնդիրներ լուծել: Իսկ դա ապագա չէ՝ երկարաժամկետ կտրվածքովԱյս իրավիճակում, որպես պետական քայլ, անընդունելի փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը առաջարկվող գործիքակազմը, ըստ էության, պետական բյուջեից տոկոսով գումարներ  հատկացնելն է: Այն դեպքում, երբ փոքր եւ միջին ձեռնարկատիրությունն ամենախոցելին է, ամենաանպաշտպանը: Բայց ահա, նրանք բանկային տեխնոլոգիաներից օգտվելու ավելի նվազ հնարավորություններ ունեն, մինչդեռ զբաղվածություն, տնտեսական ակտիվություն ապահովելու գործում բավականին մեծ է հենց նրանց դերակատարությունը: Ինչո՞ւ եք նրանց այդպես վերաբերում: Եվրամիությունը մեզ տալիս է դրամաշնորհ՝ փոքր եւ միջին ձեռնարկատերերին պաշտպանելու, աջակցելու համար, մենք մեր ձեռնարկատերերին տալիս ենք վարկեր՝ բանկային տոկոսներով. սա ուղղակի անթույլատրելի էՇատ կարեւոր է նաեւ հողի հարկի եւ գույքահարկի հետ կապված ընկերությունների պարտավորությունները, որովհետեւ այդ հարկատեսակները գնում են տեղական բյուջեներ: Անվճարունակության արդյունքում փոքր եւ միջին ձեռնարկությունները տեղական բյուջեի վճարումների հետ կապված եւս խնդիրներ ունեն, եւ կարելի է դա լուծել, ասենք, հարկային արձակուրդի միջոցով: Բայց այդ դեպքում պետք է պետական բյուջեից տեղական բյուջեներ հավելյալ վճարումներ կատարել: Այս ամենի արդյունքում, ակնհայտ է, որ պետական պարտքը կավելանա, եւ այսօր այդ մասին խոսում են բոլորը: Այս պայմաններում պետությունը պետք է ամեն բան անի, որպեսզի աջակցի բիզնեսին, որպեսզի վաղը գործազրկության խնդիր չառաջանա: Առանձնահատուկ վերաբերմունք պետք է դրսեւորեն բանկերի նկատմամբ, որովհետեւ բանկային համակարգը եւս հայտնվելու է ծանր վիճակի մեջ: Ընկերությունների վարկ ստանալու կարողությունները նվազելու են, հետեւաբար՝ բանկի եկամուտները կնվազեն: Միաժամանակ, կարող է պատահել, որ մեր բնակչությունը առօրյա ծախսերը հոգալու համար ստիպված բանկերից իր ավանդները հանի: Իսկ դա էլ ավելի կնվազեցնի բանկերի եկամուտները: Հետեւաբար, բանկերի նկատմամբ հատուկ վերաբերմունք է պետք, որպեսզի մեր տնտեսական համակարգի արյունատար անոթները չխցանվեն: Կառավարությունը այ այս հարցերով այսօր պետք է զբաղվի:

Ոչնչացած գյուղատնտեսությունում կորոնավիրուսն էլ ի՞նչ կարող էր ոչնչացնել

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА