o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայրս միշտ պատմել է նրա բարության եւ քաջության մասին. Տարոն Սիմոնյան

17.04.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Մայրս միշտ պատմել է նրա բարության եւ քաջության մասին. Տարոն Սիմոնյան

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ երկու պապերը:

Ովքեր տարանջատում են ազգին, ստոր են. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

– Մայրական պապս՝ Հարություն Ներսեսի Ավետիսյանը, Թամանյանական դիվիզիայի կազմում է կռվել: Հասել է մինչեւ Բեռլին: Վերադարձել Է պատերազմից եւ շարունակել է բնակվել հարազատ գյուղում՝ Լեռնապատում (Լոռու մարզ): Աշխատել է նաեւ որպես գյուղսովետի նախագահ: Ես նրան չեմ տեսել, որովհետեւ, երբ ես ծնվել եմ, նա մահացած է եղել, բայց մայրս միշտ պատմել է նրա բարության եւ քաջության մասին: Իսկ հայրական պապս՝ Մկրտիչ Սարգսի Սիմոնյանը, կռվել է Ստալինգրադում, ինչպես նաեւ մասնակցել է բալթյան երկրների ազատագրման մարտերին: Վերադարձել է պատերազմից Կիրովական քաղաք (Լոռու մարզ), աշխատել է որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ: Մանկությանս տարիներին շատ եմ շփվել հայրական պապիս հետ, եւ շատ ջերմ հիշողություններ են պահպանվել: Ես նրան սիրում էի որպես իմաստուն եւ խիստ մարդ, միեւնույն ժամանակ՝ հիշում եմ, թե ինչ նրբությամբ էր նա ինձ համար հեքիաթներ կարդում: Դպրոցական տարիներին նաեւ ինձ շատ էր օգնում դասերս սովորելիս: Օրինապահության, կարգապահության առումով բարեկամներս միշտ ինձ պապիկիս են նմանեցնում: Նա մահացավ, երբ ես 12 տարեկան էի...

– Ինչպե՞ս եք Դուք նշում մայիսի 9-ը եւ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցությանը:

– Մայիսի 9-ը վերջին մի քանի տարիներին նշում են իմ բարեկամուհու՝ մորաքրոջս թոռան կազմակերպած Անմահ գնդի քայլերթով: Հայերի մասնակցությանը ֆաշիզմի դեմ պայքարում վերաբերվում եմ ամենայն հպարտությամբ եւ հարգանքով, քանի որ յուրաքանչյուր հայ այդ պայքարում առաջին հերթին գիտակցում էր, որ պաշտպանում է իր Մայր Հայրենիքը՝ Հայաստանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Այս շարքում հրապարակված նյութերն են՝

Պատերազմը հաղթած մեծ պապս մահացավ տուն վերադարձից երկու օր անց. Մխիթար Հայրապետյան

https://iravunk.com/news/108877

Նրանք արյուն են թափել` նաեւ հանուն այսօրվա Հայաստանի. Արկադի Խաչատրյան

https://iravunk.com/news/108083

Հպարտություն է, որ հայերն ունեցել են իրենց մեծ լուման Հայրենական պատերազմում. Միքայել Մանրիկյան

https://iravunk.com/news/107678

Մեր ընտանիքն ուղիղ կապ ունի Հայրենական մեծ պատերազմի հետ. Կոնստանտին Օրբելյան

https://iravunk.com/news/107773

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

«Հայրենական պատերազմից պապերիցս մեկը կոչումներով վերադարձավ, մյուսն անհետ կորավ». Հռիփսիմե Առաքելյան

https://iravunk.com/news/109605

Տատիկս ստացել էր սեւ թուղթը, բայց, միեւնույնն է, սպասում էր իր որդուն. Իրինա Ծատուրյան

https://iravunk.com/news/108365

Օկուպացիայի պայմաններում հայրս էյֆելյան աշտարակի վրա բարձրացրել է ֆրանսիայի դրոշը. Մադլեն Ասրյան

https://iravunk.com/news/108109

«Պապիկս լուրջ մասնակցություն է ունեցել հայրենական մեծ պատերազմին». Տաթեւ Ղազարյան

https://iravunk.com/news/109692

Մոր տված պատգամը պահեց նրան, ու հայրս մեծ հաղթանակը դիմավորեց Բեռլինում. Արմեն Ներսիսյան

https://iravunk.com/news/107999

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА