o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք թույլ չենք տալու շարունակել շահարկումները. Արտակ Զաքարյան

17.04.2020 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Մենք թույլ չենք տալու շարունակել շահարկումները. Արտակ Զաքարյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցեց 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին, որի ժամանակ պատասխանել է թեմայի վերաբերյալ հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին, տրամադրել տեղեկություններ, որոնց, ենթադրաբար, չէին տիրապետում հանձնաժողովում: Հանդիպումը տեւեց 5 ժամ, որից հետո ՀՀ երրորդ նախագահը լրագրողների հետ զրույցում խոստացավ այս թեմային անդրադառնալ՝ պատասխանելով նաեւ զանգվածային լրատվամիջոցների հարցերին, միայն թե արտակարգ դրության ավարտից հետո: ԱԺ քննիչ հանձնաժողովի, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

Ու՞ր է կորել բանականությունը, եթե այն երբևէ եղել է. Արտակ Զաքարյանը` քայլասերված իշխանությանը և իշխանության քարոզիչներին

«ՀԱՂԹԱՆԱԿԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ Է ԵՂԵԼ, ԱՅԼ ՆԱԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ»

– Պարոն Զաքարյան, 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում մեծամասնություն են մարդիկ, որոնք որեւէ աղերս չունեն ո՛չ բանակի, ո՛չ ռազմական գործի հետ: Այս առումով ի՞նչ հետեւանքներ կարելի է սպասել այս հանդիպումից:

Իհարկե, հանձնաժողովը պրոֆեսիոնալ չէ նման հարցերում ճշգրիտ եզրահանգումներ անելու համար, այնուամենայնիվ շատ կարեւոր է, որ վերջ դրվեն ապրիլյան մարտական գործողությունների շուրջ ցանկացած շահարկումներին: Նախագահ Սարգսյանի նպատակը շատ պարզ էր՝ կիսվել իրական, հավաստի տեղեկություններով՝ ռազմական գործողությունների մասին: Այդ հավաքական գործողությունների արդյունքում է, որ մենք, մեր զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հասարակությունը հաղթել է: Եվ հաղթանակը ոչ միայն մարտի դաշտում է եղել, այլ նաեւ դիվանագիտական ճակատում: Ապրիլյան մարտական գործողություններում մեր ձեռք բերած հաղթանակի արդյունքները դրսեւորվել են նաեւ ղարաբաղյան բանակցային գործընթացում մեր երկրի ամուր դիրքերով:

Այնուամենայնիվ, դիմակդ դի՛ր սիրելի հայրենակից. Արտակ Զաքարյան

Նիստը փակ էր, ունե՞ք մտավախություն, որ նիստի բովանդակության մասին վաղը նույն հանձնաժողովականները կփորձեն խեղաթյուրված, կոնտեքստից կտրված տեղեկատվություն տարածել:

Հուսանք, որ գիտակցելով հարցի հույժ կարեւորությունը՝ նման բան չեն անի: Տրամաբանորեն դա չի բխում ոչ իրենց նեղ քաղաքական շահերից, ոչ էլ` առավել եւս, մեր պետության շահերից: Եթե նման դրսեւորումներ լինեն, անկասկած անպատասխան չեն մնալու: Մենք թույլ չենք տալու շարունակել շահարկումները:

Մնացել է ուղիղ կապը ժողովրդի հետ, որի ընթացքում երևում է, որ այլևս ասելիք էլ չունես. Արտակ Զաքարյանը` Նիկոլին

«ԱՂՄԿՈՏ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

– Ամեն դեպքում, այս համատեքստում՝ սպասե՞լ աղմկոտ բացահայտումների:

Աղմկոտ բացահայտումներ չեն կարող լինել: Պաշտպանության նախարարությունը դեռեւս 2016-17թթ.-ին արել է համապատասխան եզրակացություններ, որոնց հիման վրա կայացվել են քաղաքական, ռազմավարական եւ մարտավարական նշանակության որոշումներ: Այն դրսեւորվել է ՀՀ ԶՈՒ պլանավորման, զարգացման եւ արդիականացման բոլոր առաջնորդող փաստաթղթերում: Դրանք ներառվել են ՀՀ ռազմարդունաբերությանը, սպառազինության արդիականացմանը, ԼՂ կարգավորման հաջորդական փուլերում ուժերի հավասարակշռմանն ուղղված պետական տարբեր ծրագրերում:

Տարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ․ Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Ի վերջո, եթե հունիսի 4-ին հանձնաժողովը, ամփոփելով իր աշխատանքները, եկավ եզրակացության, թե եղել են բացթողումներ, կամ եղել է փառահեղ հաղթանակ, ի՞նչ է այն տալու, հատկապես, որ նման եզրահանգումներ կատարելու են ոչ թե ռազմական գործիչները, այլ` պատգամավորները, որոնցից, օրինակ, Քրիստինե Պողոսյանը ժամանակին կառավարության ծրագրի ընդունման ժամանակ Նիկոլ Փաշինյանին խոստովանել է, թե «եթե անգամ դուք բերեիք մեկ նախադասություն, որ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես կողմ էի քվեարկելու»:

Կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը, Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում․ Անդրանիկ Թեւանյան

Կգա ժամանակը, կախված հանձնաժողովի եզրակացություններից, կխոսենք ըստ էության: Եթե փորձեն այդ հանձնաժողովի աշխատանքները ծառայեցնել քաղաքական նպատակներով, ապա մեր արձագանքը եւս համարժեք է լինելու:

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԵՒ ՀԱՄԸՆԴԳՐԿՈՒՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ»

– Սերժ Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո՝ կհրավիրի բոլոր ԶԼՄ-ներին, որոնք գործում են ՀՀ-ում, եւ միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված՝ կպատասխանի բոլոր հարցերին: Չե՞ք կարծում, որ արտակարգ դրությունից հետո՝ հանրային նոր բողոքի ալիք է հասունանալու, եւ այլեւս ակտուալ են լինելու օրվա իշխանությանն ուղղված հարցերը, ինչից էլ խուսափելով` այժմ ժանանակ է շահում իմքայլական կառավարությունը:

Մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանի լայնածավալ եւ համընդգրկուն հարցազրույցին սպասում են բոլորը, եւ կարծում եմ, որ երրորդ նախագահը լավագույնս գիտի, թե երբ է դրա պատեհ պահը: Այդ հարցազրույցում վստահ եմ, որ շատ ու շատ հարցերի վրա իրականության լույս կսփռվի: Ինչ վերաբերում է, թե ինչպիսի իրավիճակ կլինի արտակարգ դրությունից հետո, ապա, ցավոք, այսօր կանխատեսումները լավատեսական չեն: Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակներում, եւ նոր մարտահրավեր ու սպառնալիքներ են ի հայտ գալիս` ինչպես համավարակի առողջապահական հետեւանքների, այնպես էլ սոցիալ-տնտեսական հետեւանքների տեսքով: Իհարկե, առաջիկայում հասարակությունը մեծ պահանջներ է ներկայացնելու կառավարությանը, եւ կառավարությունն էլ պետք է կարողանա գոնե նվազագույն կերպով բավարարել հանրային կարիքները: Դրա համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ կառավարություն եւ քաղաքականապես ուժեղ խորհրդարան: Այսօրվա մեր ունեցածը, մեղմ ասած, հույսեր չի ներշնչում ապագայի համար: Կառավարությունն իհարկե փորձելու է հասարակության ուշադրությունը շեղել հիմնական հարցերից, այդ թվում նաեւ նոր շոուներ կազմակերպելու միջոցով:

Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանի հետ եկել է կոմպրոմիսի՞

Չե՞ք կարծում, որ ապագայում կարիք է լինելու ստեղծել այս օրերին տեղի ունեցող գործընթացների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով, որպեսզի պարզվի, օրինակ, թե ովքեր եւ ինչ նպատակով են «լայնամասշտաբ դիվերսիա» իրականացնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ՝ այն էլ արտակարգ դրության պայմաններում:

Շատ բաներ կան, որոնք այսօրվա առաջ եկող հարցեր են եւ ապագայի ճշմարիտ պատասխաններ: Ամբողջ հարցն այն է, թե ապագայում գտնվելո՞ւ են մարդիկ, ովքեր կարողանալու են պատասխան տալ այսօրվա իրենց արարքների համար: Հանձնաժողով ստեղծելը չգիտեմ: Միգուցե, հաջորդ իշխանությունները նպատակահարմար գտնեն այսօրվա հետ կապված տարբեր հարցեր հանձնաժողովներով քննարկել: Սակայն եկեղեցու դեմ սրբապիղծ դրսեւորումները, հոգեւոր եւ ազգային-ավանդական արժեքների ընդգծված այլասերումը անհետեւանք մնալ չի կարող: Դրանցով ժողովուրդն է զբաղվելու, երբ լիարժեք պարզի իրականությունը:

Հայաստանի քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ, որը կոչվում է բառադիզմ. Արտակ Զաքարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА