o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.04.2020 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ապրիլյան պատերազմի հանգամանքները  քննող ԱԺ հանձնաժողովը գլխավորող Անդրանիկ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, զարմանալի եւ կասկածելի հանգամանքներով խուսափել է զինծառայությունից: Այս տարվա փետրվարի  20-ին  նա պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը եւ հասավ իր մուրազին` այլեւս որեւէ զորակոչ նրան «չի սպառնում»: Սակայն մինչ այդ երիտասարդը ուսման ծարավ մագիստրանտ էր եւ ասպիրանտ, նա հաջողացրեց ասպիրանտուրան ավարտելուն պես բաց թողնել երկու զինակոչ` 2019-ի հունիսի 16-ից մինչեւ 2020-ի փետրվարի 20-ը: Եվ զարմանալիորեն  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ պարտակում է տեղեկատվությունը, թե ինչ հիմքով այդ 8 ամիսների ընթացքում Լեւոն Անդրանիկի Քոչարյանը չի զորակոչվել: «Yerevan today»-ին ՊՆ-ից  երկու անգամ եկել է զարմանալի պատասխան. «Քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման` առողջական, ընտանեկան եւ ուսումը շարունակելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է` հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»: Այսինքն`զարմանալիորեն ստացվում է, որ բանակ չգնալու հիմքերը ՊՆ-ի կողմից համարվել են գաղտնի: Լավ, ինչպե՞ս դա հասկանալ, պարոն Դավիթ Տոնոյան: Այդ ինչո՞ւ եք օգնում քայլո պաշտոնյաների զավակներին խուսափել զինակոչից...

ԶԱՐՄԱՆՔ

Բոլոր նորմալ մարդիկ վրդովվեցին, երբ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ լպիրշ ու ցինիկ ձեւով հարձակվեց  կաթողիկոս Գարեգին Բ-ի վրա: Դրա առնչությամբ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ  Զարեհ քահանա Աշուրյանը հրապարակավ դիմել է Նիկոլին. «Եկեղեցու եւ հոգեւորականների դեմ պետական ԲԱՐՁՐ պաշտոնյայի, բայց ցածր բարոյական մակարդակով հնչեցված ոչ պատասխանատու հայտարարություններին: Գուցե ինձ ասեք, թե ինչու ես պատասխանեմ Ալենի փոխարեն, ասեմ. բոլորս էլ լավ գիտենք, որ նման քայլի Ալենը չէր գնա, եթե ձեր «օրհնությունը» չունենար: Սպասում ենք ձեր արձագանքին»: Այո՛, քահանան իրավացի է, որ առանց Նիկոլի  հովանավորության Ալենը չէր համարձակվի ճոռթել իր անսուրբ բերանը... Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է համաձայնվել Արմեն Աշոտյանի հեգնական գրառման հետ. «Պարսից թագավորները, բյուզանդական կայսրերը, արաբական էմիրները, սելջուկ բաշիբոզուկները, Թամերլանը, թուրք սուլթանները, պարսկական շահերը, ռուս գուբերնատորները եւ կոմկուսի գենսեկները այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ շնորհակալություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին` Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ իրենց սկսած գործի արժանի շարունակողը լինելու համար»:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն  նույն Նիկոլին կարելի է համարել հատկապես 1920-ականների բոլշեւիկների, կամ ինչպես Նժդեհն էր ասում` ԹՐՔԱԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ արժանավոր ժառանգորդ: Խունտան չսահմանափակվեց զուտ խոսքային հարձակումներով կաթողիկոսի դեմ, այլ շատ շտապ կարգով  քրեական գործ հարուցել տվեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ: Հիմա էլ կանաչ ճանապարհ բացվեց մարդկանց կուլակաթափության համար` խորհրդարանը 99 կողմ, 1 դեմ եւ 15 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով: Լավ, այդքան էլ զարմանալի  համընկնում` զուգահեռաբար ե՛ւ չեկիստական հալածանքներ եկեղեցու սպասավորների դեմ, ե՛ւ կուլակաթափության օրենք ընդունելը: Իրոք որ, Նիկոլն ու քայլասերվածները ճիվաղներ Գեւորգ Աթարբեկովի եւ Ավիս Նուրիջանյանի  արժանավոր թոռները եւ ծոռներն են:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА