o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ ռմբակոծել Հայաստանը, եթե կարելի է բերել ստոր, դավաճան, գող կադրերի. Ռուբեն Բարենց

15.04.2020 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ինչո՞ւ ռմբակոծել Հայաստանը, եթե կարելի է բերել ստոր, դավաճան, գող կադրերի. Ռուբեն Բարենց

Որտեղից հայտնվեց կորոնավիրուսը, այն ինչ աշխարհաքաղաքական հետք կթողնի, եւ որն է այս ամենի մեջ Հայաստանի դերակատարությունը, այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, քաղաքագետ, բժշկական գիտությունների թեկնածու ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑԻ հետ:

«Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել». Ռաֆիկ Հայրապետյան

«ԱՅՍ ՎԻՐՈՒՍՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ Է»

– Պարոն Բարենց, ըստ Ձեզ, իսկապե՞ս, մեկ չինական չղջիկից սկիզբ առավ այս համավարակը: Կորոնավիրուսը, ի վերջո, բնական աղե՞տ է, թե՞ բիոլոգիական զենք:

Հետաքրքիր հարց է, որը երկու կողմ ունի՝ բիոլոգիական-կլինիկական եւ քաղաքական: Այն կունենար միայն բիոլոգիական-կլինիկական պատասխան, եթե լիներ բնական վիրուս, բայց այս վիրուսն արհեստական է: Այսօր չի մնացել գեթ մեկ լուրջ գիտնական, որը չի ընդգծել այս վիրուսի ծագման սինթետիկ բնույթը: Այսինքն՝ վերցրել են մի վիրուս, միացրել են մեկ ուրիշի հետ եւ ստացել են այն: Գլխավոր հարցը մնում է այն, թե ո՞ւմ էր ձեռնտու: Եթե պատասխանենք այդ հարցին, պարզ կլինի, թե ով է ստեղծել այդ վիրուսն ու բաց թողել: Երկու տարբերակ կա. այն ստեղծել են չինացիները կամ ամերիկացիները:

Նիկո՛լ, արի ծնողասպան չդառնանք, արի՛ փրկենք երկիրը. Նորայր Նորիկյան

Բայց մի՞թե այն կարող էր ձեռնտու լինել չինացիներին, հատկապես, որ առաջինը իրենք տուժեցին դրանից:

Սա դեռ հարցի մի կողմն է, բայց պետք է նկատի ունենալ, թե ով է աշխարհին տիրելու առաջադրանք դրել իր առաջ, ով է ուզում լինել միայնակ առաջնորդը մոլորակի՝ չինացինե՞րը, թե՞ ամերիկացիները: Թեպետ «ամերիկացիներ» ասելը սխալ արտահայտություն է, պետք է ասել անգլո-սաքսոնները: Բրեքսիթից հետո սկսեց ձեւավորվել ահռելի անգլո-սաքսոնական տիեզերական միություն՝ Կանադայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից: Այն կլինի նոր համաշխարհային տնտեսական եւ քաղաքակրթական կենտրոն: Կհասցնի՞ ձեւավորվել, թե՝ ոչ, այլ հարց է, բայց միանշանակ է, որ նրանք կանգնել են այդ ճանապարհին, որպեսզի փրկվեն: Ռոկֆելերի կապիտալը երերում է, այն գտնվում է աղետի եզրին, եւ որպեսզի փրկվեն, պետք է դառնան միայնակ լիդերներ: Եթե նրանք ստանձնեն երկրորդական դերակատարություն, ապա ամեն ինչ կկորցնեն: Սա նույնն է, ինչ հեծանվորդը, որը պետք է անընդհատ շարժվի, որովհետեւ եթե հեծանիվը կանգնեց, հեծանվորդը կընկնի:

​​​​​​​ԱՄՆ-ի Միննեսոտայում տեղի ունեցած միջադեպը ուներ մեկ տարվա մութ անցյալ. նոր մանրամասներ

«ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՎԻՐՈՒՍՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ»

– Այդ դեպքում՝ ինչո՞ւ բոլոր պետությունները մտան այս մեծ խաղի մեջ:

Ձեր հարցը Ձեզ եմ վերադարձնում՝ ինչո՞ւ Հայաստանը մտավ այս խաղի մեջ, ինչո՞ւ են Հայաստանում Պաշտպանության նախարարության, այլ ոչ թե Առողջապահության նախարարության ներքո գործում ամերիկյան 7 վիրուսոլոգիական գաղտնի լաբորատորիաներ, որտեղ մուտքն արգելված է: Այն, որ որոշ քաղաքական գործիչները ասում են, թե մտել են, ստուգել են, այնտեղ ոչ մի վտանգավոր բան չկա, սուտ է: Ի դեպ, այդպիսի լաբորատորիաներ կան ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Վրաստանի տարածքում: Կարծում եք՝ ամերիկյան լաբորատորիաները չինացինե՞րն են պահում, թե՞ ամերիկյան զինվորականները: Առաջին հերթին` պետք է վռնդել ամերիկյան ռազմական լաբորատորիաները Հայաստանից: Ի՞նչ գործ ունի ռազմական լաբորատորիան անկախ հանրապետությունում: Եվ երկրորդ՝ պետք է վերականգնել վիրուսոլոգիայի ինստիտուտը, թեպետ ոչ ոք թույլ չի տա, որովհետեւ որոշված է, որ մենք պետք է լինենք վիրուսի սպառողը, այլ ոչ թե ինֆեկցիայի դեմ պայքարողը:

Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ, եւ նույնկերպ իր խափանման միջոց կալանքը չեն փոխելու. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

Իհարկե, առնվազն տարօրինակ է, որ վիրուսոլոգիայով զբաղվող լաբորատորիաներն այս օրերին խորհրդավոր լուռ են.

Նրանք զբաղված են տատանումներ ստեղծելով: Դրա համար եմ ասում՝ ո՞ւր կորավ մեր Վիրուսոլոգիայի ինստիտուտը: Այն լիկվիդացրին՝ հասկացնելով, որ դուք ստրուկ եք, գաղութ եք եւ պետք է ձեր ներդրումն ունենաք համաշխարհային գիտության մեջ՝ որպես սպառող, այլ ոչ թե ստեղծող: Դեռ կանդրադառնամ, թե որոնք են գաղութ լինելու համախտանիշները, բայց եւս մեկ անգամ կրկնում եմ՝ այս վիրուսն արհեստական է, եւ ոչ մի եվրոպական երկիր, ոչ մի ղեկավար՝ սկսած Մերկելից, Մակրոնից, Կոնտեից, մատնացույց չի անի ԱՄՆ-ին, որովհետեւ նրանք դրածոներ են: Եթե նրանք դա անեն, հաջորդ օրը ստիպված կլինեն հրաժարական տալ: Սա կլինի քաղաքական ինքնասպանություն, որը ոչ ոք չի անի:

Օտարի շահերը սպասարկող բոլոր գրանտային կազմակերպությունների մուտքը բանակ պետք է արգելվի

«ԻՆՉՊԵՍ Է ԻՐԵՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ ԱՅՍ ՎԻՐՈՒՍԸ, ԻՆՉԻ ՀՈՒՅՍ ՈՒՆԵԻՆ ԵՎ ԻՆՉ ԵՆ ՍՏԱՑԵԼ, ԴՐԱՆՔ ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ»

– Դուք սլաքներն ուղղում եք ԱՄՆ-ի կողմը, բայց այսօր համավարակից տուժած երկրների շարքում հենց իրենք են առաջին տեղում: Ինչպե՞ս հասկանալ:

Ինչպես է իրեն դրսեւորել այս վիրուսը, ինչի հույս ունեին եւ ինչ են ստացել, դրանք տարբեր բաներ են: Այստեղ տեղին է հիշել հայկական ասացվածքը՝ խորամանկ աղվեսը թակարդի մեջ երկու ոտքով է ընկնում: Այս դեպքում խորամանկ աղվեսը Միացյալ Նահանգներն է: Ասեմ ձեզ, որ այս վիրուսը երկու տեսակի է՝ այն, ինչ Չինաստանում է եւ ՌԴ-ում, կարծես թե նաեւ մեզ մոտ, իր վիրուլենտությունը (հիվանդածնության աստիճանը) ցածր է, իսկ այն, ինչ մշակվել է Շվեյցարիայում, շատ ագրեսիվ դրսեւորում ունի: Շվեյցարիան գտնվում է այս աղետի կենտրոնում: Շվեյցարիայի շուրջ՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայի Հարավում վիրուսը բավականին ակտիվ է, իսկ  Մերձբալթիկայի Հյուսիսում՝ ոչ: Ստացվում է, որ բոլոր այն պետությունները, որոնք Շվեյցարիայի շուրջ են, այդ թվում՝ Իսպանիան, աղետի մեջ են գտնվում: Եվ հենց Շվեյցարիայից էլ ինքնաթիռի միջոցով վիրուսը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ:

Հղիները, տարեցները եւ խոցելի մյուս խմբերը խուսափում են ԱԺ-ից

Ի՞նչի համար է այն ստեղծվել՝ որպես Երրորդ համաշխարհային պատերազմի փոխարինի՞չ:

Երրորդ համաշխարհային պատերազմ է, թե չորրորդ, չգիտեմ, բայց սա պատերազմ է աշխարահակալության, որպեսզի պահպանեն ոչ թե երկրի, այլ կապիտալի իշխանությունը: Անգամ ԱՄՆ-ին չի հետաքրքրում իր երկիրը, եթե պետք լինի, կվերանա այն, որովհետեւ կապիտալը հայրենիք չունի, պետություն չունի, այլ ունի մեկ դրսեւորում՝ աճ եւ վերջ: Դրա համար բոլորը պետք է պարտքի տակ լինեն եւ վճարեն տոկոսներ: Օրինակ, Հայաստանի վրա, որպես գաղութի, «նկարել են» 7,5 միլիարդ դոլար կապիտալի պարտք, որի տոկոսները մենք պետք է վճարենք: Նկատի ունեցեք, որ մենք որեւէ պետության պարտք չենք, այլ համաշխարհային ֆինանսական մաֆիային ենք պարտք:

Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները. հարցում

Սա համաշխարհային մակարդակով մի մեծ աղանդ է հիշեցնում, որտեղ բոլորը, այսպես ասած տասանորդ են վճարում

Ճիշտ է, եւ երբ ժողովրդի կյանքի մակարդակը մի քիչ բարձրանում է, ունենալով իրենց տեղեկատվական աղբյուրները տվյալ երկրում՝ նախագահին կամ վարչապետին ստիպում են կրկին պարտք վերցնել: Ժողովուրդը լավ է ապրում, տոկոսը ավելանում է, եւ այսպես անվերջ:

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

«ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԵՌԱՆԱԼԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷՐ»

– Պարզ է, որ նոր համավարակը հաղթահարելուց հետո՝ աշխարհն առաջվանը չի լինելու: Նոր աշխարհակարգում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան:

Տարբեր հարցեր են, թե ինչպես ենք մենք տեսնում, եւ ինչպես են մեզ տեսնում: Մենք պետք է մտնենք ինչ-որ համակարգի մեջ, որը համարվում է ինքնաբավ եւ կարող է պատասխանել մարտահրավերներին: Այդպիսի համակարգերը աշխարհում երեքն են՝ անգլո-սաքսոնական, ռուսական եւ չինական: Կա՛մ մենք պետք է պատկանենք ամերիկյան աշխարհին, կա՛մ ռուսական, կա՛մ չինական: Նկատի ունենալով, որ ռուսներն ու չինացիները ռազմավարական միության մեջ են՝ պետք է պատկանենք այդ աշխարհին: Հիշեք, որ երբ հայերին կտրեցին ռուսներից, ե՛ւ մշակույթը կորցրինք, ե՛ւ ամեն ինչ: Միտումնավոր քայքայում էր տեղի ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, բայց ՌԴ-ն դուրս եկավ այդ իրավիճակից, որովհետեւ այնտեղ հայտնվեց ազգային հերոս Պուտինը: Իսկ մեզ մոտ տեղի է ունենում կադրային պատերազմ: Նման պատերազմը այնպիսի երկրների համար է, ինչպիսին Հայաստանն է: Ինչո՞ւ ռմբակոծել Հայաստանը, եթե կարելի է բերել ստոր, դավաճան, գող կադրերի, եւ նրանք ամեն ինչ կբերեն ու կտան իրենց: Հիշո՞ւմ եք, որ Ստալինն ասում էր՝ կադրերը որոշում են ամեն ինչ: Դա նրա խոսքը չէ, այլ սիոնիստական իմաստնություն է:

​​​​​​​2018-ի «հեղափոխությունից» հետո Հայաստան տեղափոխվածները, հիմա անհապաղ ուզում են ՌԴ վերադառնալ. քաղաքագետ

Փաստորեն, դրա համա՞ր Հայաստանում իշխանության բերվեցին, մեղմ ասած, խնդրահարույց կադրեր:

Իհարկե: Ընդ որում՝ ցանկալի է, որ այդ կադրերը լինեն գյուղերից: Ի՞նչ է երազում գեղցի տղան: Նա այդ բառը նույնիսկ ռուսերեն է ասում՝ «վլաստ», նա կծախի մորն ու ամեն ինչ, միայն թե վեր բարձրանա, որովհետեւ ո՛չ մշակույթ ունի, ո՛չ Աստված: Չոբանն ուրիշ է, նա Աստված ունի, բայց կա մի տեսակ, որոնց հատուկ գտնում են: Նրանք սովորաբար ունենում են անլիարժեքության բարդույթ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որը տենչում էր փառքի եւ իշխանության: Նա հիվանդ մարդ է, որին գտան եւ բերեցին իշխանության: Ընդհանրապես՝ Հայաստանը նման է կնոջ, որին մեկն օգտագործել է եւ հետո կանչել է ընկերներին, որ իրենք էլ օգտվեն: Կոստա-Րիկայում, Գվատեմալայում, Նիկարագուայում, Պանամայում, որտեղ բնակչության 98 տոկոսը պրոամերիկյան է, այնտեղ կա ամերիկյան հզոր ռազմաբազա, ըստ Ձեզ, կարո՞ղ է Ռուսաստանն այնտեղ պետական հեղաշրջում անել: Իհարկե՝ ոչ: Իսկ Հայաստանում, որտեղ 98 տոկոսը ռուսական կողմնորոշում ունի, անգամ ամաչում են այդ թիվը ներկայացնել ու հատուկ իջեցնում են եւ... այստեղ կա ռուսական լուրջ ռազմաբազա, ԿԳԲ-ի հին կադրեր եւ այլն, այդ ինչպե՞ս այստեղ կարողացան անել հեղաշրջում ու պրոամերիկյան, սորոսական իշխանություն բերել: Շատ սովորական, աջակցություն կար Ռուսաստանից:

Մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

Ինչպե՞ս

Կոնսպիրոլոգիական աջակցություն: Ամեն ինչ այս տեսանկյունից պետք է նայել: Այս առումով Դմիտրի Մեդվեդեւի հեռանալը պատահական չէր: Նա էր ՌԴ-ում համաշխարհային ֆինանսական մաֆիայի անունից «նայողը»: Այսօր ՌԴ-ն կիսանկախ է, եւ սա մեծ ձեռքբերում է, որովհետեւ սա է անկախության ճանապարհը: Այդ ճանապարհը պահանջում է ամենաքիչը 20 տարի, եւ Պուտինն ու ՌԴ նոր Սահմանադրությունը դրա առաջին քայլն է: Մինիմում 20 տարի է պետք, որպեսզի ՌԴ-ն համաշխարհային ֆինանսական մաֆիայի շղթաներից ազատվի: Եվ մենք պետք է այս հարցում լինենք ՌԴ-ի հետ: Ամեն անգամ, երբ կթքենք Ռուսաստանի վրա, քամին այդ թուքը հետ կբերի մեզ վրա: Քամուն հակառակ թքել չի կարելի: Իսկ Հայաստանում կան ծախված ուժեր, որոնք առաջարկում են թքել ՌԴ-ի վրա:

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА