o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՎԻՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ «ՍՈՐՈՍԱԿԱՆ ԿՈՐԵ՞Կ» Է ՏԵՍԵԼ

15.04.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՎԻՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ «ՍՈՐՈՍԱԿԱՆ  ԿՈՐԵ՞Կ» Է ՏԵՍԵԼ

Մեր ամենայն հայոց պարետը մի տեսակ շատ ինքնավստահ է իրեն զգում: Դա երեւում էր նրա կեցվածքից ԱԺ-ում, շատ գոհ է, որ քաղաքացիները, քաղակտիվիստները եւ քաղգործիչները բաց նամակներով այլեւս դիմում են ոչ թե Նիկոլին, այլ` իրեն: Չէ՞ որ դիմում են ռեալ իշխանություն ունեցողին: Իսկ Նիկոլի երգը երգված է, եւ դա հասկանում են բոլորը: Նիկոլից մնացել է վարչապետի «կամուֆլյաժը», ու նրա ռեալ հնարավորությունները թերեւս քիչ են տարբերվում ժպտերեսիկ նախագահի հնարավորություններից... Ու թերեւս Տիգրան Ավինյանն արդեն ներքուստ վայելում է ապագայի այն պահը, երբ Նիկոլին կճանապարհի ու քայլասերված թիմին էլ կհամոզի` ճար չկա, ինձ եք տալիս վարչապետի պաշտոնը, թե չէ բոլորիս կհոշոտեն: Ամենազոր ու ամենափրկիչ Սորոսը եւ անդրազգային այլ կենտրոնները վկա, պիտի որ ստացվի: Բայց...

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՔՄԾԻԾԱՂԸ

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՅԹԵԼ ԱՄԵՆ ՊԱՀԻ

Իհարկե, ինչքան, Նարեկ Մալյանի ասած, «սորոսի վաստակ» կա, բոլորը պարետի թիկունքին են: Նա նաեւ հեռավար խորհրդակցության ընթացքում կարող է խոստանալ դրսի տիկնիկավարներին, որ Նիկոլի ստանձնած, բայց չկատարած բոլոր ստվերային խոստումները արագ ու որակով կկատարի` կոտրելով հայ հանրության դիմադրությունը: Իհարկե, նրա ձեռքերում կուտակված են դիկտատորական լիազորություններ, որոնք կտեւեն այնքան, ինչքան կերկարի արտակարգ դրությունը...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

Սակայն ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, եւ ինչպես նշել էինք մեր նախորդ նյութում, «արտակարգ» «խիյարը սկսեց թարս բուսնել»: Չար լեզուներն ասում են, որ արտակարգ դրության երկարացման շուրջ ներքին բուռն վեճեր էին եղել, ու Նիկոլի մերձավորագույն մարդիկ մատնանշում էին, որ տնտեսությունը լրիվ կխորտակվի, ու գազազած սովածների ալիքն իրենց բոլորին կսրբի-կտանի: Բայց արդյունքում կարծես հանգեցին «միջանկյալ» տարբերակի` արտակարգ դրությունը երկարացվում է, սակայն փուլ առ փուլ թույլ են տալիս տնտեսական գործունեություն: Դե, Արսեն Թորոսյանի գործն էլ ժողովրդին վախեցնելն է ապագա վարակվածների սոսկալի քանակներով ու դիակների ապագա կույտերի սահմռկելի տեսարաններովԲայց վախեցնելն այնքան էլ չի ստացվում: Օրինակ` Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շտապեց բերնից, ավելի ճիշտ` ստեղնաշարից թռցնել, որ Մարտունի հիվանդանոցի անձնակազմից եւ ոչ մեկի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք ցույց չի տվել: Մինչդեռ ավելի վաղ իշխանական քարոզչամեքենան պախարակել էր Մարտունու բժիշկներին, թե ձեր պատճառով, որ պաշտպանիչ միջոցներ չեք օգտագործել, Մարտունին դառնալու է վարակի նոր օջախ: Չդարձավ` ի հեճուկս պարետի, Արսեն Թորոսյանի եւ համավարակի շուրջ խուճապ ստեղծողների... Իսկ երբ երթուղայինների գազազած վարորդները դուրս եկան բողոքի ակցիայի, թքած ունենալով արտակարգ դրության բոլոր արգելքների վրա, եւ ոստիկանությունը մոտիկ էլ չեկավ, ակնհայտ դարձավ, որ վիճակը շատ լուրջ է: Որ ոստիկանությունը կա՛մ չի կարող, կա՛մ չի ուզում ապահովել արտակարգ դրության ռեժիմի պահանջներըՆաեւ տագնապալի ահազանգ եկավ Գյումրիից` այնտեղ երկու եղբայրներ ոստիկանի դանակահարեցին` տեղաշարժման թերթիկի հողի վրա, եւ չկա երաշխիք, որ նման հանցագործությունները չեն կրկնվիՍակայն մի կողմ թողնենք զուտ քրեական դրվագները եւ փաստենք քաղաքական իրողությունը` արտակարգ դրությունն ի զորու չէ կանխել բողոքի ցույցերի մոտալուտ ալիքը: Ուժ կամ ռեպրեսիվ միջոցներ կիրառելն էլ միայն ավելի կշիկացնի ամեն ինչ, քանզի պարետը չի կարող քաղաքացիներին հացով ապահովել: Տեսարաններով ապահովողը Նիկոլն էր, որին հիմա բանի տեղ չեն դնում, իսկ պատիժները չեն կարող փոխարինել հացին: Եվ, ինչը շատ կարեւոր է` Տիգրան Ավինյանը, ի տարբերություն Նիկոլի, իսպառ զուրկ է խարիզմայից: Նրանք երկու տարի գրեթե չէին նկատում ո՛չ հանրությունը, ո՛չ լրատվական դաշտը: Իսկ կարճ ժամանակում նույնիսկ ամենահմուտ PR-ը նրանից չի կարող կերտել հեղինակավոր դեմք: Պոպուլիզմի մեթոդներն այլեւս չեն աշխատում, իսկ ռեալ գործ անել, ռեալ բարելավել իրավիճակը նա չի կարող: Նա նաեւ հասցրել է ապացուցել, որ որպես պարետ էլ արդյունավետ չէ` մարդիկ արդեն խճճվել են նրա որոշումների ուղղումների եւ լրացումների ու ուղղումների եւ լրացումների նոր ուղղումների եւ լրացումների շրջապտույտում, որը բացառում է կյանքի կանխատեսելիությունըԲացի այդ, ո՞վ կարող է բացառել, որ ամեն ինչ կորցնող Նիկոլը չի կազմակերպի նենգավոր ու աղմկոտ սադրանքներ` մարդկանց զայրույթը սահուն կերպով ուղղորդելով հենց երիտասարդ պարետի դեմ...

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆԱԵՎ ԱՎԻՆՅԱՆԻ ԿՈԿՈՐԴԻՆ Է ԿԱՆԳՆԱԾ

Իսկ Արցախում տիկնիկավարների ծրագրերն իրագործելն այլեւս ուշ է: Ընտրությունների երկրորդ փուլը կայացել է 45 տոկոս մասնակցությամբ, արդյունքներն առավել քան կանխատեսելի են, իսկ հետընտրական խժդժությունները` անհնարին. խռովարար ակտիվիստների համար անհաղթահարելի խոչընդոտ են արտակարգ իրավիճակի սահմանափակումները, որոնք ՀՀ արտակարգ դրության փաստացի «քոփի-փեյսթն» են: Սորոսականները տանուլ տվեցին արցախյան ռազմաքաղաքական խավին, եւ կորոնավիրուսն Արցախում նրանց համար «թարս բուսնեց»: Արցախյան ծագումով ռազմիկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ ահավոր պրոբլեմ են ապագա դիկտատորի թեկնածու Ավինյանի համար: Ապրիլի 16-ին ՍԵրժ Սարգսյանը դաժան անակնկալ է մատուցելու ԱԺ-ում, ու Ավինյանին դժվար կլինի իրենից հեռացնել քայլասերված թիմի խայտառակությունն ապրիլյան պատերազմի հարցում ու դրա ամբողջ մուրը Նիկոլի բաժին թողնել` հո չի կարող խոստովանել, որ Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ...

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

Լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանն էլ արձանագրում է. «Թուրք-ազերու նկատմամբ առանձնակի մարդասիրությամբ աչքի ընկնող իշխանությունը, մի քանի ներքին ճակատներ է բացել երկրի ներսում, որտեղ պայքարում է հայ հերոսների դեմ: Հետապնդվում է ռազմական ճանապարհ անցած, հաղթանակ տարած պրոֆեսիոնալ սպայակազմը, գեներալիտետը, մեր հաղթանակներում կարեւորոգույն դերակատարում ունեցած երկու առաջնորդները` Ռոբերտ Քոչարյանը, ով բանտարկված է, եւ Սերժ Սարգսյանը, ով հրավիրված է պարզաբանումների` ապրիլյան մեր փառապանծ հաղթանակը կասկածի տակ դնող «անդոնյան հանձնաժողով»: Այս ամենին զուգահեռ, այլ գործընթացներ էլ են կյանքի կոչվում: Մի այլ ճակատով` որպես ՀԱՊԿ անդամ պետություն, օր օրի պասիվացնում են մեր դիրքերը այս կառույցում: Պասիվացնում են նաեւ մեր ռազմավարական գործընկերային-դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ»: Կարո՞ղ է արդյոք Ավինյանը հակադրվել այդ հակազգային այլանդակությանը` իհարկե ոչ, կարող է միայն աջակցել: Այլապես տիկնիկավարները սաստիկ կբարկանան: Հետեւաբար` պարետի չեղած հեղինակության նոր իջեցման հարթություն կաԻսկ Ռոբերտ Քոչարյանի կալաքի հարցում բանը բանից անցել է: Արդեն Գարեգին Բ կաթողիկոսն է հարցին միջամտում. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարեւոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ, ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում` խափանման միջոցի փոփոխություն` համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»: Հիմա կարո՞ղ է արդյոք Տիգրան Ավինյանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել: Ճիշտ է, ի տարբերությու Նիկոլի, նա չունի անձնական ատելություն Քոչարյանի հանդեպ, բայց լավ հասկանում է` դա հավասարազոր է քաղաքական ինքնասպանության: Ազատության մեջ գտնվող երկու ռազմիկ նախագահների դեմ նա գրեթե անզոր կլինի:

ԺԱՆՏԱԽՏԻՑ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА