o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատախազության կողմից հանձնարարվել է քր.գործ հարուցել Նիկոլի դեմ. Ինչ էր գրում «Իրավունքը» 2018-ի ապրիլի 14-ին

14.04.2020 20:24 ՌԵՏՐՈ
Դատախազության կողմից հանձնարարվել է քր.գործ հարուցել Նիկոլի դեմ. Ինչ էր գրում «Իրավունքը» 2018-ի ապրիլի 14-ին

Ն.Փաշինյանի գլխավորած հավաքի իրականացված գործողությունների փաստերի առթիվ նյութեր է նախապատրաստվում

ՀՀ ոստիկանությունը հայտարարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

Բոլոր ապօրինի հարստացածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ տնօրեն:Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

«Երեւան քաղաքի վարչությունում եւ Կենտրոնականի բաժնում ստացված ահազանգերի համաձայն՝ մուտքի դուռը վնասելով Երեւանի պետական համալսարան են ներխուժել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն.Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցներ եւ դռները վնասելով փորձել են մտնել Համալսարանի ռեկտորի աշխատասենյակ: Այդ ընթացքում հավաքի մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ են պատճառվել Համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Տեւական ժամանակ գտնվելով ԵՊՀ շենքում՝ հավաքի մասնակիցներն իրենց գործողություններով խախտել են Համալսարանի բնականոն գործունեությունը:

Իսկ 2018թ. ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մի խումբ մասնակիցների հետ միասին, շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով, մուտք են գործել պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ հանդիսացող եւ ՀՀ ոստիկանության պահպանության ներքո գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲ ընկերության շենք: Այդ ընթացքում հավաքի մասնակիցները, վնասելով գույքը, փակ վիճակում գտնվող դուռը կոտրելով, մտել են ընկերության սենյակներից մեկը: Ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից եւ ազատել զավթված շենքը: Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին՝ դրանով չկատարելով հավաքի բնականոն ընթացքն ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը: Ներխուժած անձինք իրենց գործողություններով խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությունը, իսկ Ն. Փաշինյանը, պահելով շենքը, իրեն ուղիղ եթեր տրամադրելու պահանջ է ներկայացրել:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը՝ վերը նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ
հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով»:

Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան՝ Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժումը Հանրային ռադիոյի շենքն ազատելուց հետո, քայլերթ իրականացնելով Խանջյան փողոցով և անցնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմացով, պահանջում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Ռուբեն Հայրապետյանի հայտնի խոսքերը, երբ նա հայտարարել էր, որ 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլը ձախողելու դեպքում հրաժարական կտա։

«Ռուբեն Հայրապետյանն իր կուսակցության շեֆի նման խոսքից թռնող է, Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացիր քո խոստմանը համաձայն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ծակ ու ցեխոտ գնդակ նետեց դեպի ՀՖՖ՝ հայտարարելով, որ այն այսօրվա ֆուտբոլի սիմվոլն է։

«Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան՝ Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՅԴ Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածելորում մասնավորապես ասված էոր վերահաստատելով 2016թ.-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական  համագործակցության մասին  համաձայնագրով եւ 2017թ. մայիսի 11-ին  քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին եւ քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը`

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլթոն Ջոնին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

րդյունքներով եւ քաղաքական կոալիցիայի հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը,

հաշվի առնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի թեկնածու առաջադրելու մասին՝

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

«Նոր Սահմանադրությամբ սկսված համակարգային փոփոխությունները  արդեն իսկ որոշակի դրական սպասումներ եւ որակական  տեղաշարժեր են արձանագրել։ Թեև մեր երկրում առկա են բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ եւ լուծում պահանջող խնդիրներ, սակայն վերջին երկու տարվա ընթացքում արձանագրված  որոշակի հաջողությունները հուսադրում են, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Պետական և հասարակական կյանքում բեկումնային փոփոխություններ կատարելու ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ եւ ակնկալիք է ձեւավորվել, ինչը պարտավորեցնում է բոլորիս։ 

Մենք գիտակցում ենք, որ հանձնառություն և պատասխանատվություն ենք ստանձնել նոր որակի իշխանություն ձեւավորելու,   հասարակության մեջ պետության եւ ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, առաջանցիկ զարգացում, սոցիալական արդարություն, մրցակցային հավասար պայմաններ ապահովելու հարցում եւ վստահ ենք, որ հաջողելու ենք», - ասված է հայտարարության մեջ։

Քննչական կոմիտեն ԶՈՒ փոխգնդապետ է ձերբակալել

Քննչական կոմիտեն ԶՈՒ փոխգնդապետ է ձերբակալել

ՀՀ քննչական կոմիտեն ԶՈՒ փոխգնդապետ է ձերբակալել, ով կասկածվում է զինծառայողների ծառայությունը նախընտրելի տարածքում տեղակայված զորամասերում կազմակերպելու նպատակով խարդախությամբ գումար հափշտակելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀԿ խորհրդի նիստը որոշեց՝ կուսակցությունը կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

ՀՀԿ խորհրդի նիստը որոշեց՝ կուսակցությունը կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Մինչ Ֆրանսիական հրապարակում ընդդիմադիր մի զանգվածի զբաղեցնում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պարզվում է՝ ՀՀԿ գործադիր մարմինը եւ խորհուրդը արտագնա նիստ են անցկացրել Ծաղկաձորում: ՀՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀԿ Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ՝ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհուրդը քննարկել է հարցը եւ միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը: Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: 

Ըստ էության, տապալվեց Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ողջ բովանդակությունը: Չնայած նրան, որ նա եւ իր կողմնակիցները ծրագրել էին շրջափակել ՀՀԿ գրասենյակը եւ կամ դեպի Ծաղկաձոր տանող ճանապարհները, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Ի դեպ, մինչ այս պահը դեռ չի մեկնարկել Ֆրանսիական հրապարակն իրենցով արած ցուցարարների գլխավոր հանրահավաքը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՊԵԿ-ի դիմակավորված աշխատակիցները կոտրել են «Քեթրին Գրուպի» դռները

ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները կոտրել են «Քեթրին Գրուպ» ՍՊԸ պահեստի հատուկ պահոցները։ Արդյունքումհատուկ տեխնոլոգիաներով պահվող ապրանքը փչացել է։ Այս մասին տեղեկացանք «Ոչ հարկային կամայականություններին» ֆեյսբուքյան էջից, որոնք նաեւ ասվածը փաստող տեսանյութ են հրապարակել՝ կատարվածը որակելով, որպես «տեռոր՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ»:

«Դուք լավ չեք պատկերացնո՞ւմ, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել». Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

ՊԵԿ-ի դիմակավորված աշխատակիցները կոտրել են «Քեթրին Գրուպի» դռները (Տեսանյութ)

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА