o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայրենական պատերազմից պապերիցս մեկը կոչումներով վերադարձավ, մյուսն անհետ կորավ». Հռիփսիմե Առաքելյան

12.04.2020 23:51 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
«Հայրենական պատերազմից պապերիցս մեկը կոչումներով վերադարձավ, մյուսն անհետ կորավ». Հռիփսիմե Առաքելյան

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմին իր մասնակցությունն են ունեցել նաեւ Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ երկու պապիկները:

Թատրոնի նախկին տնօրենը ինքնամեկուսացել է

-Երկու պապիկներս էլ Հայրենական մեծ պատերազմի մասնակից են եղել: Հայրական պապիկս` ՄԱՄԻԿՈՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, 1941-45 թվականներին կռվել է ուկրաինական արեւմտյան ռազմաճակատում, որտեղ էլ երկու անգամ վիրավորվել է: Առաջին անգամ վիրավորվելուց հետո տեղափոխվել է Կիեւի հոսպիտալ, բուժում է ստացել եւ նորից ուղարկվել է Ուկրաինայի արեւմտյան ռազմաճակատ: Բայց 1945 թվականին, պատերազմի հաղթական ավարտից հետո, քանի որ պապս գրագետ մարդ է եղել, իրեն ուղարկել են Վլադիվաստոկ, որտեղ 1945-46 թթ.աշխատանքային գործունեություն է ծավալել արդեն հետպատերազմյան շրջանում: Իսկ 1946թ. զորացրվել եւ կոչումներով վերադարձել է Հայաստան: Հիշում եմ, որ Մայիսի 9-ին, երբ դուրս էր գալիս տանից, հագուստի վրա` վերից վար կպցնում էր իր բոլոր մեդալները: Իսկ իր սխրանքների մասին մեզ` թոռներին հաճախ էր պատմում: Հայրենիքը մեծարեց իրեն, հաղթողի հոգեբանությամբ էլ նա մեծացրեց ու դաստիարակեց իր զավակներին: Բոլոր երեխաներին կրթության տվեց, ասում էր`ձեզ կրթությունը կփրկի, գրագետ մարդուն կոտրելը հեշտ չէ: Ինքն էլ ուսյալ էր: Գյուղում ռուսերեն իմացողը ինքն էր, ու հաճախ հարեւանները, «Պրավդան» առած, գալիս էին պապիս մոտ, ինքն էլ բարձրաձայն կարդում ու թարգմանում էր` վերջին լուրերին էր ծանոթացնում: Իսկ մյուս պապս` ՎԱՉԱԳԱՆ ՀՅՈՒՍՆՈՒՆՑՆ էր, որը ցավոք այդպես էլ չվերադարձավ Հայրենական պատերազմից: Բայց զավակներն իր գործի շարունակողը դարձան, հետագայում Հյուսնունցի գենի կրողները պիտի Շուշին ազատագրեին ու եւս մեկ անգամ հաստատեցին, որ մենք ուժեղ ենք ու հզոր: Հյուսնունցի արմատից ելնողները հիմա էլ, Մարտակերտում ապրելով են պաշտպանում իրենց հայրենիքը: Իմ Հյուսնունցները, որոնցով միշտ հպարտացել ու հպարտանում եմ, որոնք այսօր գեներալներ են, պատգամավորներ, երաժիշտներ ու գիտնականներ:

Երկու տատիկներս էլ մինչեւ վերջին շունչը հավատում էին, որ իրենց հայրն ու եղբայրը չեն զոհվել. Լիլիթ Ստեփանյան

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА