o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատրա՞ստ եք իմանալու, թե կենդանակերպի ո՞ր նշանների ներկայացուցիչներն են ամենաշատը հետաքրքրում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

12.04.2020 17:30 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Պատրա՞ստ եք իմանալու, թե կենդանակերպի ո՞ր նշանների ներկայացուցիչներն են ամենաշատը հետաքրքրում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

Կին Առյուծները

Այս նշանի չքնաղ ներկայացուցիչները բավականին հուզական և եռանդուն են: Կին Առյուծները կարող են ակնթարթորեն նվաճել իրենց տեսքով: Եթե դա չգործի, ապա տղամարդն անտարբեր չի կարող մնալ նրանց բնավորության և ներքին էներգիայի նկատմամբ: Այս նշանի կանայք հսկայական կամքի ուժ ունեն, ինչպես նաև՝ համառ բնավորություն, որն ավելի շատ հատուկ է ուժեղ սեռի ներկայացուցիչներին:

Նա, ով ժպտում է, միշտ ուժեղ է նրանից, ով չարանում է

Ահա թե ինչու, սիրելի Առյուծներ, ձեր շրջապատում ավելի շատ տղամարդիկ են, քան կանայք: Ձեր հաջողության հիմնական գրավականն այն է, որ դուք ինքներդ հավատում եք ձեր սեփական գրավչությանը և դա հեշտությամբ ապացուցուցում եք ուրիշներին:

Կին Ջրհոսները

Դուք, սիրելի Ջրհոսներ, շատ բռնկվող եք և չեք հանդուրժում կանանց թուլությունը, այդ իսկ պատճառով՝ տղամարդիկ ձեր լավագույն ընկերներն են: Նրանք նույն կերպ են մտածում, և ձեզ համարում են հմայիչ ու գեղեցիկ: Այդուհանդրձ, ձեզ հեշտ չէ հարաբերություններ հաստատելը, քանի որ տղամարդկանց համար դժվար է դիմակայել կյանքի կատաղի ռիթմին:

Կին Երկվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչների մեծ մասը չունի մոդելային արտաքին: Այնուամենայնիվ, դուք ունեք որոշակի հմայք, որը գրավում է տղամարդկանց՝ մագնիսի պես ձգելով նրանց: Ձեր խենթ էներգիան նույնիսկ հոգեբանական մակարդակում անմիջապես գրավում է հակառակ սեռի ներկայացուցիչներին: Երբևէ պատահել՞ է ձեզ հետ, երբ տղամարդը կորցրել է հետաքրքրությունը ձեր հանդեպ, բայց դուք՝ ոչ: Մի անհանգստացեք՝ ավելի շատ փորձ ձեռք բերելով՝ դուք դա թույլ չեք տա:

Կին Ցուլերը

Ցուլեր դուք հիանալի էակներ եք: Անհավանական էներգիայի և բնական գեղեցկության շնորհիվ տղամարդիկ չեն կարող առանց ձեր ուշադրության: Անկեղծ եղեք՝ ձեզ դուր է գալիս չէ՞ նման ժողովրդականությունը: Դուք շահարկում եք տղամարդկանց առանց ամոթի որևէ զգացումի: Բայց զգույշ եղեք, քանի որ կարող եք տառապել ձեր անհաշվենկատուտյան պատճառով:

Կին Կարիճները

Կին Կարիճները ամբողջությամբ առեղծված ու հանելուկ են, իսկ տղամարդիկ դա այնքան շատ են սիրում: Ամուսինների մեծ մասը չի կարողանում ձեզ բացահայտել, էլ ուր մնաց՝ անծանոթներին դա հաջողվի: Դուք գիտեք, թե ինչ կերպ պետք է հետաքրքրել տղամարդկանց, իսկ հետո՝ երկար ժամանակով զբաղեցնել սեփական անձով: Բավական է, որ հավատարիմ մնաք ինքներդ՝ ձեզ, և տղամարդիկ ձեր հանդեպ չեն կորցնի հետաքրքրությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА