o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում անկարգությունների ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 45-ի. Ինտերֆաքս

12.04.2020 16:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բրյուսելում անկարգությունների ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 45-ի. Ինտերֆաքս

Բրյուսելի ոստիկանությունը լույս կիրակի օրվա գիշերը հայտնել է՝ շաբաթ օրը Անդերլեխտ մայրաքաղաքային կոմունայում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում 45 ձերբակալությունների մասին:

Ոստիկանությունը հաստատել է, որ վերահսկում է իրավիճակը, սակայն չի բացառում, որ ապստամբության զսպման գործողությունը կշարունակվի ամբողջ գիշեր:

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 6․760 դեպք է գրանցվել

Ինչպես հաղորդվել է, շաբաթ անկարգություններ են սկսվել Բրյուսելի Անդերլեխտ համայնքում ։

Կոմունայի շատ բնակիչներ փողոց են դուրս եկել, որպեսզի բողոքեն ոստիկանական պարեկների կողմից հետապնդման ընթացքում 19-ամյա երիտասարդի մահվան դեմ: Ոստիկանության հսկողությունից խուսափելով՝ նա փորձել է թաքնվել սկուտերով, սակայն բախվել է իրեն հետապնդող ոստիկանության մեքենաներից մեկին եւ տեղում մահացել:

Իշխանությունները ստիպված են եղել ոստիկանական զգալի ուժեր գործի դնել։

Տեղի երիտասարդներն ուղիղ բախումների մեջ են մտել իրավապահների հետ, քարեր նետել նրանց վրա։  Կոտրվել են փողոցներում կայանված բազմաթիվ ավտոմեքենաներ, քանդվել է քաղաքային ձևավորումը։ Վնասվել են ոստիկանական մեքենաներ։

Ապստամբության մասնակիցները ոստիկանությանը մեղադրել են իրենց հասակակցի մահվան մեջ ։

Sudinfo լրատվական պորտալը մեջբերել է զոհված երիտասարդի ազգականի խոսքերը, որը անկարգությունների մասնակիցներին հանդարտության կոչ է արել. «Աբստամբողները բոլորը երիտասարդ են: Նրանք անհոգ են, իհարկե: Բայց այն, ինչի մասին մենք հիմա իսկապես խնդրում ենք՝ թույլ տվեք մեզ՝ ընտանիքին, ապրել մեր սուգը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА