o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրիտանացիներին զայրացնում է Բեքհեմ զույգի ոչ համեստ կարանտինը. Daily Star

10.04.2020 15:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բրիտանացիներին զայրացնում է Բեքհեմ զույգի ոչ համեստ կարանտինը. Daily Star

Շատերին է հուզում՝ ինչպես են հանրային մարդիկ կարանտին անցնում. կարծես թե մարդկանց մոտ աշխատում է «նրանք մեզ նման են, նրանք էլ են տանը նստած» թեզով։ Միայն թե Վիկտորյա եւ Դեւիդ Բեքհեմները, կարծես թե, լրջորեն զայրացնում են բրիտանացիներին։ Ինքնամեկուսացման ընթացքում նրանք երեխաների հետ մեկնել են Քոթսուոլդսում գտնող բնակարան, որը վեց մլն ֆունտ արժե։ Դրանում կա ամեն ինչ՝ ժամանակն առավելագույնս հարմարավետությամբ անցկացնելու համար։ Բացի այդ՝ առանձնատան տարածքը թույլ է տալիս ազատ զբոսնել ու վայելել բնությունը։

Իրանի և Ռուսաստանի հաքերները փորձել են գողանալ կորոնավիրուսի պատվաստանյութի վերաբերյալ գաղտնի տեղեկությունները. Daily Mail

Բրիտանացիները, սակայն, կարծում են, որ ունեւորթյունը ցուցադրել է ոչ այլ ինչ է, քան եսասիրություն, հատկապես երբ միլիոնավոր մարդիկ համավարակի ընթացքում ֆինանսական դժվարություններ ունեն կամ բաժանված են սիրելիներից եւ աջակցության կարիք ունեն, ոչ թե նմանատիպ պարծենկոտության։

«Նրանք սոցիալական ցանցերում ցույց են տալիս իրենց գեղեցիկ, քաղաքից դուրս գտնվող բնակարանը եւ խոսում են այն մասին, թե որքան հիասքանչ ժամանակ են անցկացնում։ Բեքհեմներն ու մյուս աստղերը պարզապես անպատասխանատու եւ անզգա հիմարներ են»,- խորհրդատուի խոսքերը մեջբերել է Daily Star-ը։

Ընդ որում, Վիկտորյան ու Դեւիդն առանաձնատուն եկել են նաեւ նախքան համավարակը։ Սակայն այդ ժամանակ նրանց գործողություններն այդքան սուր չէին ընդունվում։ Ամուսինները խիստ հետեւում են կարանտինի կանոններին եւ ընտանիքից դուրս պահպանում սոցիալական հեռավորությունը։ Ֆուտբոլիստը վաղ առավոտյան դուրս է գալիս վազելու, քանի դեռ շրջակայքում ոչ ոք չկա։ Ավելին, աստղային ամուսիններն աջակցություն են ցուցաբերում Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության բժիշկներին։ Վիկտորյան պատմել է, որ կապ է հաստատել Շոտլանդիայի բժիշկների խմբի հետ։ Դիզայները մարդկանց կոչ է արել օգնել մասնագետներին՝ մնալով տանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА