o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

10.04.2020 13:22 ԹԵՄԱ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Վահե Մացակյանը նշանակվել է կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում ներկայացված է նրա կենսագրությունը․ «Վահե Մացակյանը ծնվել է 1985 թվականին։ 2007 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը (մասնագիտություն` ագրոնոմ), 2010-ին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպիրանտուրան՝ (մասնագիտությունը՝ անտառագետ): Կենսաբանական գիտությունների թեկնածու է։ Աշխատանքային գործունեություն 2011-ին սկսել է աշխատանքը Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի» պրոբլեմային լաբորատորիայում՝ որպես ավագ գիտաշխատող։ Նույն տարում աշխատանքի է անցել գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։ 2013թ-2018թթ. «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնի պետ։ 2018 թվականի հուլիսի 11-ին նշանակվել է ԲՆ Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար: 

Դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է․ ԿԳՄՍՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА