o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարանտինը յուրաքանչյուրը տարբեր կերպ է ընկալում, սակայն որոշակի դրական բաներ դրանում կան, հատկապես՝ առողջության ու գեղեցկություն համար

12.04.2020 13:30 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Կարանտինը յուրաքանչյուրը տարբեր կերպ է ընկալում, սակայն որոշակի դրական բաներ դրանում կան, հատկապես՝ առողջության ու գեղեցկություն համար

Կարանտինը յուրաքանչյուրը տարբեր կերպ է ընկալում, սակայն որոշակի դրական բաներ դրանում կան, հատկապես՝ առողջության ու գեղեցկություն համար։

Լիարժեք քուն

Հիմա վերջապես կարելի է լիարժեք քնել: Որպեսզի մարմնի ուժն ամրապնդվի, վերականգնվեն դրանում տեղի ունեցող գործընթացները՝ անհրաժեշտ է որակյալ քուն: Խորհուրդ է տրվում քնել ոչ ուշ, քան երեկոյան 11-ը (դուք հիմա շատ ժամանակ ունեք դրան սովորելու համար)․ հատկապես այս կերպ դուք կարող եք առողջ մարմնի համար ապահովել  կարևոր հորմոնների սինթեզը: Լրարժեք քունը վերականգնում է կենտրոնական նյարդային համակարգի բոլոր գործընթացները, ամրացնում իմունային համակարգը, ինչը նշանակում է, որ դա հնարավոր է դարձնում դիմակայել վիրուսներին:

«Մամ, շնորհակալ եմ ինձ կյանք պարգևելու համար»․ հավերժ երիտասարդ Նաոմի Քեմփբելը տոնել է 50-ամյակը (լուսանկարներ)

Կոսմետիկայի և դեղերի վերանայում

Մաշկի և լորձաթաղանթների տարբեր բորբոքումների պատճառներից մեկը ժամկետանց կոսմետիկան է: Այս պատճառը հեշտորռն կարելի է չեզոքացնել, եթե ժամանակին քննության առնեք գեղեցկության և դիմահարդարման խնամքի միջոցները: Եթե կասկածում եք, թե արդյոք դեռ հնարավո՞ր է օգտագործել այս կամ այն միջոցը, ապա ավելի լավ է հրաժեշտ տվեք դրան՝ մաշկի առողջությունն ամեն դեպքում ավելի կարևոր է: Նույնը վերաբերում է տանը եղած առաջին բուժօգնության միջացներին. ստուգեք, թե արդյոք բոլո՞ր դեղահաբերը և դեղամիջոցները դեռ կարելի է ընդունել:

Սպորտ

Համենայն դեպս, այժմ դուք ոչ մի արդարացում չեք ունենա, թե բացարձակապես ժամանակ չի մնում ֆիզիկական վարժությունների համար: Մնում է հաղթահարել ծուլությունը և ընտրել ձեզ հարմար վարժությունների համախում: Մարզիչները խորհուրդ են տալիս 30-ական րոպե մարզվել առավոտյան և երեկոյան․ այդպես դուք չեք կորցնի մկանային զանգվածը: Վերջինիս կորուստը կարող է հանգեցնել մարմնի ուժերի անկնման, իսկ երկար տանը մնալուց հետո շատ դժվար կլինի մուտք գործել աշխատանքային ռիթմ:

Ունքերի աճեցում

Ցանկության դեպքում դուք կարող եք աճեցնել հոնքերը, որոնց հետ գերծանրաբեռնված աշխատել եք պինցետներով կամ էպիլյացիա անելիս: Այժմ ժամանակ ունեք «այգեգործության» համար, մանավանդ (եթե իսկապես հավատարիմ եք ինքնամեկուսացման ռեժիմին և ոչ մի տեղ չեք գնում) գրեթե վտանգ չկա, որ ձեզ կտեսնեն ամենաանհաջող տեսքով:

Նոր սովորություններ

Իհարկե, ցանկանալի է, որ այս լավ սովորություններն ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում հասցնեն արմատավորվել ձեր կյանքում: Օրինակ ՝ սովորեցրեք ձեզ ավելի հաճախ ջուր խմել, շաբաթական առնվազն 2-3 անգամ դիմակներ կիրառել և խոզանակով մերսումներ անել: Իրականում, ձեզ հարկավոր է ընդամենը շաբաթական 15-ական րոպե՝ 2-3 անգամ, որպեսզի անեք խոնավ (այսինքն՝ սկրաբ և ջուր օգտագործելով) կամ չոր խոզանակով (մեթոդ, որը ենթադրում է, որ ամեն ինչ տեղի կունենա «չոր») մերսում։ Հիշեցնենք, որ դրանք բարելավում են արյան շրջանառությունը, խորը մաքրում մաշկը և ամենակարևորը՝ նվազեցնում ցելյուլիտը:

Հանգիստ դիմահարդարումից

Փաստորեն, յուրահատուկ հնարավորություն է հրաժարվել կոսմետիկայից՝ ի հօգուտ բնական գեղեցկության: Խիտ տոնալ միջոցները խցանում են ծակոտիները, ինչը հատկապես ազդում է խնդրահարույց և զգայուն մաշկի վրա: Բացի այդ, մաշկը հանգստանում է արևի ուղիղ ճառագայթներից և շրջակա միջավայրի այլ բացասական գործոններից (քամի, աղտոտում), որոնք, մասնավորապես, նպաստում են նաև վաղաժամ ծերացմանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА