o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը պարտավորվել է կրճատել նավթի արդյունահանումը

10.04.2020 11:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը պարտավորվել է կրճատել նավթի արդյունահանումը

Ադրբեջանը, համաձայն Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ+) նոր գործարքի, պարտավորվել է կրճատել նավթի արդյունահանումը մայիս-հունիս ամիսներին օրական 164 000 բարելով՝ հասցնելով դրա մակարդակը 554 000 բարելի: Այս մասին գրում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը:

Նավթի համաշխարհային գներն աճում են

«Ադրբեջանը նաև նոր պարտավորություններ է ստանձնել, որպեսզի հավասարակշռի նավթի համաշխարհային շուկան և կայունացնի նավթի գները: Ադրբեջանը, որն օրական արդյունահանում է 718 000 բարել նավթ, ըստ նոր համաձայնագրի պետք է կրճատի արդյունահանումը 164 000 բարելով: Այդ ժամանակահատվածում Ադրբեջանը պետք է պահպանի նավթի արդյունահանումը 554 000 բարելի սահմաններում»,-տեղեկացրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը:

Ավելի վաղ նավթի գների անկմանը նպաստել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ +) անդամ երկրների բանակցությունների ձախողումը, որի արդյունքում ապրիլի 1-ից սկսած նախկին դաշինքի մասնակից երկրներում նավթի արդյունահանման սահմանափակումները վերացել էին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА