o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում iPhone հավաքող գործարանի աշխատակիցները վերադարձել են աշխատանքի, սակայն նոր պայմաններով

10.04.2020 12:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանում iPhone հավաքող գործարանի աշխատակիցները վերադարձել են աշխատանքի, սակայն նոր պայմաններով

Չինաստանում iPhone հավաքող Foxconn գործարանի տնօրինությունը որոշում է կայացրել մոտ մեկ միլիոն աշխատակցի հետ կանչել աշխատանքի, սակայն նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելը բացառելու համար խիստ միջոցառումներ է ձեռնարկել, գրում է Business Insider-ը։

COVID-19. Վարակի բռնկումից ի վեր Չինաստանում առաջին անգամ նոր դեպք չի գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Գործարանի տնօրինությունը մտադիր է 2020 թվականի աշնանը նոր iPhone թողարկել: Այդ իսկ պատճառով տնօրինությունը որոշում է կայացրել համընդհանուր ընդունված անվտանգության կանոնների շարքում վիրուսն այլ մարդկանց փոխանցելու հավանականությունը նվազեցնելու համար գործարանի աշխատակիցներին 20 հոգանոց խմբերի բաժանել, որոնք պետք է միասին սնվեն, քնեն, քաղաքով տեղաշարժվեն և աշխատեն։ Նշվում է, որ մի խմբի անդամները մյուս խմբի հետ շփվելու թույլտվություն չունեն։ Օրվա ընթացքում աշխատակիցների մարմնի ջերմաստիճանին կանոնավոր կերպով կհետևեն ինֆրակարմիր տեսախցիկները։

Ընդհանուր ճաշարանում սեղանների միջև պատեր են հայտնվել, որպեսզի աշխատակիցները չտեսնեն մյուս խմբի իրենց գործընկերներին և չխոսեն նրանց հետ։

Սրճարանում որևէ սեղան ընտրելիս աշխատակիցը պետք է QR-կոդ սքանավորի, որպեսզի ընկերությունը տեղյակ լինի, թե որ սեղանի շուրջ է նա նստել։

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА