o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թաիլանդում կինը կրկնակի վարակվել է կորոնավիրուսով. Ռիա Նովոստի

12.04.2020 12:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Թաիլանդում կինը կրկնակի վարակվել է կորոնավիրուսով. Ռիա Նովոստի

Թաիլանդի քաղաքացուհին ապաքինվելուց մեկ շաբաթ անց կրկին վարակվել է կորոնավիրուսային վարակով: Այս մասին հայտնել է «Թհայի Ռաթ» թերթը՝ վկայակոչելով Չայափհում նահանգի առողջապահության դեպարտամենտը:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526, մահվան՝ 20 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 346 է, մահվան դեպքերինը՝ 706

Մարտի սկզբին արտասահմանից վերադառնալով՝ 38-ամյա կինը հիվանդացել է եւ մարտի 12-ին Բանգկոկում դիմել է բժշկի։ Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։ Հիվանդը մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում անցկացրել է երկու շաբաթից քիչ ավել, ապաքինվել է, նրան դուրս են գրել՝ COVID-19-ի անալիզի եռակի բացասական պատասխանից հետո:

Ամսվա վերջին Չայափհում հայրենի նահանգ վերադառնալով՝ կինը ապրիլի 4-ին նորից դիմել է բժշկի՝ մրսածության ախտանշաններով։ Կորոնավիրուսի եռակի թեստը դրական է եղել, նրան տեղափոխել են նահանգի հիվանդանոցներից մեկի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ այժմ կրկնակի բուժում է իրականացվում:

«Սա տարօրինակ դեպք է, բայց այն հաստատված է բժշկական փաստաթղթերով եւ համաճարակաբանական հետաքննության ժամանակ Բանգկոկի հիվանդանոցի բժիշկների ցուցմունքներով», — ասել է Չայապհում նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վատչիրա Բոտպհիբունը:

Կորոնավիրուսը գրեթե չի դիպել Չայափհումին։ Նահանգում գրանցվել է վարակման ընդամենը չորս դեպք՝ ներառյալ կրկնակի հիվանդացած կնոջը։

Վերջին տվյալների համաձայն՝ Թաիլանդում կորոնավիրուսային վարակի համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է վարակման 2423 դեպք, 940 մարդ լիովին ապաքինվել է, 32 հիվանդ մահացել է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА