o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում կադրային ջարդ է սկսվել

10.04.2020 09:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում կադրային ջարդ է սկսվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած զորակոչին դեռ երկար ժամանակ կա, սակայն կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում կադրային ջարդ է սկսվել, եւ հանձնաժողովից դուրս մնացած սպաները մեկը մյուսի հետեւից դիմում են դատարան:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԱՇՆԱՆԸ

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին Արմեն Տուբանյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հայց ներկայացրել՝ ըննդեմ ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության եւ ՀՀ պաշտպանության նախարարություն կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի՝ պահանջելով 15.01.2020թ. հրամանը վերացնել տալ եւ իրեն նախկին աշխատանքում վերականգնել։ Բացի այդ, նա պահանջում է հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը վճարել:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА