o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց

09.04.2020 20:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը ներառել է այն միջոցների ցանկում, որոնք խորհուրդ են տրվում օգտագործել կորոնավիրուսի կանխարգելման համար, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Դիտարկվել է 62 տրանսպորտային միջոց, կազմվել է 12 արձանագրություն

Նատրիումի քլորիդը առաջարկվում է օգտագործել իզոտոնիկ լուծույթ ստանալու համար, որի միջոցով կարելի է ողողել քթի լորձաթաղանթը, ինչն էլ, ինչպես մասնագետներն են նշում, նվազեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների ինչպես բակտերիալ, այնպես էլ վիրուսային հարուցիչների քանակը։

Գերատեսչությունն առաջարկում է հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ օճառով լվանալ ձեռքերը և դեմքին միայն մաքուր ձեռքերով կամ մաքուր անձեռոցիկով դիպչել, մեկանգամյա օգտագործման դիմակներ օգտագործել, որոնք պետք է յուրաքանչյուր երկու ժամը մեկ փոխել։

COVID-19-ի բուժման համար խորհուրդ տրվող դեղամիջոցների թարմեցված ցանկում տեղ են գտել նաև քլորիքինը, հիդրքօսիքլորոքինը, լոպինավիրը + ռիտոնավիրը, ազիթրոմիցինը՝ հիդրքօսիքլորոքինի և ինտերֆերոնի պատրաստուկների հետ միասին։

Ռուսաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 10 131 դեպք, որից 76՝ մահվան ելքով։ Հիվանդությունից երկրում ապաքինվել է 698 մարդ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА