o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ում վրա է իր ընտրությունն արել արեւմտասորոսական թիմը

09.04.2020 19:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ում վրա է իր ընտրությունն արել արեւմտասորոսական թիմը

Այն ժամանակ, երբ բոլորը հորդորում էին շտապ քայլեր ձեռնարկել, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լուռ էր: Եվ միայն հիմա, երբ արդեն վարչապետ Փաշինյանը զգուշավոր լավատեսությամբ հայտնում է, որ դրական դինամիկա կա վիրուսի դեմ պայքարում, հանկարծ Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս հայտարարությամբ եւ միասնության կոչեր հնչեցնում: Այս մասին «Իրավունք TV»-ի «Ուրբաթ երեկո» հաղորդաշարի շրջանակում անդրադարձավ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ վեցերորդ (օրինական) գումարման պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

ՏԻՄ-երի այս տարվա ընտրությունները կչեղարկվեն. «Փաստ»

– Իշխանությունների վարած անպատասխանատու գործողությունների հետեւանքով` երկրում ստեղծվել է շատ բարդ տնտեսական եւ սոցիալական իրավիճակ: Սոցիալական շատ խմբեր գտնվում են անօգնական, անպաշտպան վիճակում եւ բոլոր կոչերը նրանց ինչ-որ ձեւով աջակցելու` հանդիպում են «ձե՞ռ եք առնում» բացականչությունների, ինչպես ասվեց Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրմանն ի պատասխան: Բացի այս, 
Արցախում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ բարեբախտաաբար, ընտրության առաջին փուլի վտանգները հաղթահարվեցին, սակայն չեմ կարծում, որ մոտակա 14 օրվա ընթացքում այն ուժերը, որոնք ունեն խնդիր Արցախում իրականացնել ինչ-ինչ գործողություններ, նրանք այն չեն իրականացնելու: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ապա նա մի կողմից հասկանում է, որ վիճակը երկրում շատ լուրջ է եւ երկրորդ` Արցախում գոնե այն ուժերը, որոնց նա է ներկայացնում, առաջին փուլում կրեցին պարտություն եւ որպեսզի փրկի իր թիմը կործանումից` ընդգծեց, որ Փաշինյանը դերակատարություն չունի, դերակատարություն ունեն երկու հոգի` պարետ Տիգրան Ավինյանը եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Դրանով նա, կարծես թե, ցույց տվեց, թե ում վրա է իր ընտրությունն արել այն արեւմտասորոսական թիմը, որը ներկայացնում է Տեր-Պետրոսյանը:

– Կարծում եք, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվո՞ւմ է իր քաղաքական հոգեզավակ Փաշինյանից:

– Շատ հետաքրքիր բան եղավ հանրաքվեի քարոզարշավի ժամանակ, երբ Նիկոլը վազվզում էր մետրոյից գյուղեր: Նա հայտարարեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի օրոք կեղծվել են ընտրությունները: Դրանով նա փորձեց Լ. Տեր-Պետրոսյանին եւ իր թիմին, որը շատ մեծ ներգրավածություն ունի այսօրվա իշխանության մեջ, մի փոքր  տարանջատել` հիշեցնելով Տեր-Պետրոսյանին այն ճշմարտությունը, որ նա ժամանակին 1995-96 թթ.ին կեղծեց ընտրությունները եւ ինքնահռչակվեց երկրի նախագահ: Ի դեպ, այստեղ չի կարելի չհամաձայնվել Փաշինյանի հետ: Բայց, հասկանալի է, որ սա Տեր-Պետրոսյանը Փաշինյանին չէր ներելու, հասկանալի էր նաեւ, որ Տեր-Պետրոսյանի թիկունքում կանգնած ուժերը չէին ներելու Արցախում իրենց պարտությունը: Եվ այն, ինչի մասին բավականին բաց խոսվում է, որ Ավինյանը գալիս է փոխարինելու Փաշինյանին` իրեն ապահովագրելով բացահայտեց Տեր-Պետրոսյանը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք վաղը` Iravunk.com-ում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА