o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն առաջին անգամ թագավորական պարտականությունը կատարել են տեսակապի միջոցով (լուսանկարներ)

09.04.2020 16:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն առաջին անգամ թագավորական պարտականությունը կատարել են տեսակապի միջոցով (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ իրենց թագավորական պարտականությունն իրականացրել են տեսակապի միջոցով՝ զրուցելով կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում կանգնած բուժաշխատողների դպրոցահասակ երեխաների հետ, գրում է Daily Mail-ը։

37-ամյա Ուիլյամն ու 38-ամյա Քեյթը զրուցել են Լանկաշիր կոմսությունում գտնվող Casterton տարրական դպրոցի անձնակազմի և աշակերտների հետ: Այնտեղ ուսուցիչներն խնամում են կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների, ինչպես նաև սուպերմարկետների աշխատակիցների, առաքիչների երեխաներին։

Թագավորական զույգին զվարճացրել է «ճագարների ականջներով» աշակերտների խումբը, որը Ուիլյամին ու Քեյթ Միդլթոին թղթե ծաղիկներով «վիրտուալ ծաղկեփունջ» է նվիրել։

Աշակերտներից մեկը դուքսին հայտնել է, որ «առաջին Ուիլյամին Ուիլյամ Նվաճող են անվանել»։

«Ինչպես կցանկանաք, որ Ձեզ անվանեն 1000 տարի անց»,- հարցրել է աշակերտը, սակայն արքայազն Ուիլյամը ծիծաղով հայտնել է, որ դժվար թե կարողանա պատասխանել այդ հարցին։

Քեմբրիջի դուքսն և դքսուհին նաև շնորհակալություն են հատնել բոլոր այն մարդկանց, որոնք պայքարում են Covid-19-ի համավարակի դեմ։

Ծնողը հենց ինքը պետք է բարձրացնի իր գիտակցությունն ու առաջին հերթին սիրի ու հոգ տանի իր ներսի երեխայի մասին` կյանքում ամենալավին արժանի համարելով իրեն. Էզոթերիկ

William, 37, and Kate, 38, were seen giggling as the pupils presented them with a ‘virtual’ bouquet of paper flowersThe youngsters from Casterton Primary Academy in Lancashire presented the Duke and Duchess with their Easter-themed bunny earsThe Duke and Duchess were keen to thank staff for all they were doing during the Covid-19 epidemic as well talk about the effect it is having on the youngstersSeveral children showed William and Kate portraits of their key worker parents and explained why they were proud of them

   

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА