o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեսպանությունը կաջակցի ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորվելու հարցում

09.04.2020 16:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դեսպանությունը կաջակցի ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորվելու հարցում

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։

Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում». Aravot.am

Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ 042020@armem.ru։

Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։

Նշյալ հարցով կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84։ 

Նշենք, որ դեսպանությունը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների կողմից պարբերաբար ստանում է տեղեկատվություն ՌԴ տարբեր շրջաններում շինարարական ոլորտում հնարավոր աշխատանքային պայմաններով ապահովելու վերաբերյալ։

Անհրաժեշտության դեպքում գործատուների կողմից կապահովվի ՌԴ-ի տարբեր շրջաններ քաղաքացիների տեղափոխման հարցը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА