o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոս Անջելեսում ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումները չեղարկվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով

09.04.2020 14:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լոս Անջելեսում ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումները չեղարկվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով

Հաշվի առնելով ներկայիս կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը՝ Լոս Անջելեսի Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց Ցեղասպանության Հանձնախումբը որոշել են չեղարկել Ապրիլ 24-ի ոգեկոչման առնչվող բոլոր միջոցառումները: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 375 հազարը

Համայնքային այս երեք կազմակերպությունները նախատեսում էին 1) ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր 2) քայլարշավ Հոլիվուդի Փոքր Հայաստան (Little Armenia) թաղամասում, Լոս Անջելոս և 3) բողոքի ցույց Լոս Անջելոսի Թուրքական հյուպատոսության առջև:

Վերոհիշյալ կազմակերպությունները նման որոշում են կայացրել՝ ոչ միայն ելնելով Լոս Անջելեսի բնակիչների և աշխարհի կողքին կանգնելու բարոյական պատասխանատվությունից, այլ նաև հետևելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են կորոնավիրուսի տարածումը մեղմելու և կյանքեր փրկելու համար:

«Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ Հայ Դատի պահանջներին և շարունակելու ենք մեր աշխատանքները՝ ուղղված Հայոց Ցեղասպանության արդար լուծորոշմանը՝ պահանջելով Ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կառավարությունից, ինչպես նաև արդար փոխհատուցում: Թեպետ այս տարի մենք չենք կարողանալու երթի դուրս գալ և արդարություն պահանջել ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն ամբողջ տարի շարունակ: Մեր աշխատանքը կշարունակվի: Մենք կշարունակենք լինել միասնական և մեր ձայնը լսելի կդարձնենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության մեր 1,5 միլիոն նահատակների համար: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին:

Մենք շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ-ի Սենատին և Ներկայացուցիչների տանը ճշմարտությունը և արդարությունը վերահաստատելու և Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար: Շնորհակալ ենք նրանց իրենց անկոտրում աշխատանքների համար այս անորոշ և դժվար ժամանակներում:
Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ այս համաճարակը շուտով կվերջանա ու մեր բոլոր համայնքները է՛լ ավելի կհզորանան այս ամենից հետո:

Միացյալ այս հանձնախումբը ձեզ մաղթում է ամենայն բարիք: Մնացեք միշտ առողջ և ապահով»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА