o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում մահացել է Քլինթոն-Լևինսկի սիրային կապը բացահայտած Սպիտակ տան նախկին աշխատակցուհին (լուսանկարներ)

09.04.2020 12:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ում մահացել է Քլինթոն-Լևինսկի սիրային կապը բացահայտած Սպիտակ տան նախկին աշխատակցուհին (լուսանկարներ)

Սպիտակ տան և Պենտագոնի նախկին աշխատակցուհի Լինդա Թրիպը, որը բացահայտել էր ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկիի սիրային կապը, մահացել է: Այս մասին տեղեկացնում է New York Post պարբերականը` հղում տալով Թրիպի փեսա Թոմաս Ֆոուլիին:

Ֆոուլին հստակեցրել է, որ 70-ամյա Թրիպը մահացել է հիվանդությունից, որը կապված չէ կորոնավիրուսի հետ:

Նշվում է, որ Թրիպը մտերիմ էր Լևինսկիի հետ, վերջինս էլ հեռախոսազրույցի ժամանակ խոստովանել էր նրան, որ Սպիտակ տանը փորձաշրջանի ընթացքում սիրային կապ է հաստատել Քլինթոնի հետ: Թրիպը սկսել է ձայնագրել նրանց խոսակցությունները և հետագայում ձայնագրությունները փոխանցել էր իրավաբան Քենեթ Սթարին, որն էլ, իր հերթին, նախագահին դրա հիմքով մեղադրել էր սուտ վկայություն տալու համար:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Քլինթոնը ԱՄՆ նախագահն է եղել 1993-2003 թվականներին: Մոնիկա Լևինսկիի հետ կապված սկանդալը թեժացել էր 1998 թվականին, երբ նրանց կապի մանրամասնությունները հայտնվել էին մամուլում, ինչն էլ դարձել էր պաշտոնանկության ընթացակարգի սկսվելու պատճառ: Ի վերջո պաշտոնանկության ընթացակարգը չի ընդունվել և Քլինթոնը շարունակել է պաշտոնավարել:

Վաշինգտոնում ոստիկանությունը նախորդ գիշեր Սպիտակ տան հարակից տարածքից հետ է մղել ցուցարարներին

Linda Tripp Leaves Her Columbia Md Home For Her Fifth Day Of TeThis photograph released by NBC television 11 FebrJuly 2 1998 Linda Tripp Leaves Her Columbia Md Home For Her Second Appearance BeLinda Tripp (C), the woman who taped telephone conLEWINSKY TRIPP

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА