o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ներկայիս ուժային համակարգից, այնտեղ տեղ գտած որոշ պագոնավորներից՝ ամեն ինչ սպասելի է.ԱԱԾ պետի նախկին տեղակալը լրատվամիջոցի ղեկավարի նկատմամբ իրականացվող վերջին միջադեպերի մասին

08.04.2020 17:41 ԻՐԱՎՈՒՆՔ
Ներկայիս ուժային համակարգից, այնտեղ տեղ գտած որոշ պագոնավորներից՝ ամեն ինչ սպասելի է.ԱԱԾ պետի նախկին տեղակալը լրատվամիջոցի ղեկավարի նկատմամբ իրականացվող վերջին միջադեպերի մասին

Նախորդ շաբաթ Iravunk.com-ը գրել էր, որ օրը-ցերեկով ջարդել, ապա թալանել են NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի ընտանիքին պատկանող մեքենաներից մեկը: Նկատենք, որ վերոնշյալ լրատվամիջոցն էր հրապարակել աղմկահարույց՝ ոստիկանական բաժանմունքում տարիներ առաջ՝ հակագազով ցուցմունք կորզելու, տղամարդու խոշտանգման տեսանյութը:  Ինչից հետո հարուցվեց քրեական գործ, այս պահին կան գործով անցնող երկու մեղադրյալներ: Բացի այդ լրագրողը պարբերաբար՝ փաստարկված եւ հիմնավորված անդրադառնում է իրավապահ համակարգի անգործությանը եւ համակարգում՝  սպայի կոչմանը ոչ հարիր աշխատելաոճ ցուցաբերած անձանց գործունեությանը:

Վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը

Վերոնշյալ  միջադեպը՝ (մեքենան ջարդելու հետ կապված)  հետ զրույցում հաստատել էր նաեւ լրատվամիջոցի ղեկավարը, ապա նաեւ տվել ծավալուն հարցազրույց՝ խոստանալով այլ մանրամասների անդրադառնալ երկրում Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունից հետո

Լրատվամիջոցի ղեկավարի հետ կատարվածը Iravunk.com-ի հետ զրույցում դատապարտել է նաեւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ ընդ որում ամենեւին էլ չբացառելով, որ այդ ամենի հետեւում, այո, չի բացառվում, որ կանգնած լինեն իրավապահ համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ պագոնավորներ.

-Անթույլատրելի, դատապարտելի են նման երեւույթները՝ հատկապես այս իրավիճակում, առավելեւս լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ: Իսկ ընդհանուր առմամբ, ցավով եմ արձանագրում, շատ մեծ ցավով, բայց ներկայիս ուժային համակարգից, այնտեղ տեղ գտած որոշ պագոնավորներից՝ ամեն ինչ սպասելի է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА