o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս են թվային գործիքներով վերահսկում ինքնամեկուսացված անձին. ներկայացրեց Ավինյանի խորհրդականը

08.04.2020 17:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպե՞ս են թվային գործիքներով վերահսկում ինքնամեկուսացված անձին. ներկայացրեց Ավինյանի խորհրդականը

Պարետատան կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում թվային գործիքներով պարզվում են վարակակրի շփման շրջանակը պարզելը եւ իրականացվում է ինքնամեկուսացման հսկողությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:

Արցախում կստեղծվի ՊՎԾ և ՏԿԶ նախարարություն․ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Արցախի կառավարության կառուցվածքային փոփոխությունները (տեսանյութ)

«Մեզ տրամադրվում է միայն հիվանդի հետ առնչություն ունեցած անձանց վերաբերյալ տվյալները: Այդ տվյալները հավաքագրվում, մշակվում են «Էկենգ» կազմակերպության սերվերում, որոնք հասանելի են միայն այդ համակարգով աշխատող անձանց համար:

 

Այդ ցուցակը կազմելուց հետո դրանք համադրվում են բժիշկների կողմից իրականացված հարցազրույցներով պարզված շփման շրջանակի հետ եւ այդ հավելյալ մասով իրականացվում է լրացուցիչ հարցազրույց: Այն անձինք, որոնք ունեցել են որեւէ շփում հիվանդի հետ, խոսքը ֆիզիկական հանդիպման, շփման մասին է, այդ անձինք եւս ինքնամեկուսացվում են»,-ասաց բադալյանը:

Նրա խոսքով, ինքնամեկուսացված անձանց հետ կապված ունեն եւս մի քանի գործողություններ. «Դա պարբերաբար անձի առողջական վիճակի եւ սննդի մասին տեղեկատվության հավաքագրումն է: Եթե անհրաժեշտություն է առաջանում սնունդ հասցնել տվյալ ինքնամեկուսացած անձին եւ նրա ընտանիքի անդամներին, որոնք նույն վայրում են գտնվում, ապա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությոան միջոցով այդ տվյալները փոխանցվում են եւ սնունդը մատակարարվում է:

Բացի դրանից մենք պարբերաբար հաղորդագրություն ենք ուղարկում ինքնամեկուսացած անձանց, որոնք պատասխանում են առողջական վիճակի մասին հարցերին, այնուհետեւ ինքնալուսանկարվում են, որ համոզվենք, որ հեռախոսի մոտ իրենք են: Այդ ընթացքում հավաքագրվում է տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի մասին, որով հավաստիանում ենք, որ չեն լքել ինքնամեկուսացման վայրը:

Այդ կարճ հաղորդագրություններ ուղարկվում են օրական մի քանի անգամ, պատահական սկզբունքով են ուղարկվում, որպեսզի հնարավոր չլինի գուշակել պարբերականությունը եւ բացակայել այդ միջակայքում»,-ասաց Ավինյանի խորհրդականը:

Նա հավելեց, որ եթե անձը լքում է մեկուսացման վայրը, ավտոմատ համակարգը այդ հաղորդագրությունը փոխանցում է ոստիկանություն. «Այսինքն այնպես չէ, որ բոլորը նստած հետեւում են, թե անձն ուր գնաց: Եթե անձը լքել է վայրը, ենթարկվում է վարչական տույժի: Եթե այդ երեւույթը կրկնվի մի քանի անգամ, տվյալ անձին կարող են տեղափոխել մեկուսացման վայր, ոչ թե թողել տանը»:

Բադալյանի խոսքով, եթե ինքնամեկուսացած անձի մոտ առկա են լինում առողջական ախտանիշներ, նրան զանգահարում են եւ հարցազրույցի միջոցով պարզում, թե արդյոք դա իսկապես այդպես է. «Եթե իսկապես առկա են ախտանիշներ,  տվյալները փոխանցվում են առողջապահության նախարարությանը՝ թեստավորում իրականացնելու համար»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА