o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա փորձություն է, որից պետք է դուրս գանք պատվով». Հռիփսիմե Առաքելյան

08.04.2020 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սա փորձություն է, որից պետք է դուրս գանք պատվով». Հռիփսիմե Առաքելյան

Այս օրերին ամեն ոք յուրովի է փորձում պաշտպանվել Հայաստան հասած թագավարակից, ոմանք հարկադրված «տանը մնալն» օգտագործում են վաղեմի երազանքներն իրականություն դարձնելու համար, իսկ ոմանք էլ, ձանձրույթից դժգոհելով, դժգոհում են բախտից ու աշխարհից: Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում, խոսելով Հայաստան հասած թագավարակի լավ եւ վատ կողմերի մասին, արձանագրեց, որ մոլորակին պատուհասած կորոնավիրուս անվանումով աղետին պետք է վերաբերվել իբրեւ որպես հերթական փորձություն:

​​​​​​​Ինձ համար չի կարող լինել նման առաջնորդ, որը կռվելու եւ պայքարելու փոխարեն՝ զբաղված է զավզակությամբ. Բաբայան

 

«ՍԱ ՄԵՐ ԿՈՐՍՎԱԾ ԳԱՐՈՒՆՆ Է»

Ինչ խոսք, իրավիճակն իհարկե տհաճ է ոչ միայն ինձ համար, այլ` ողջ մարդկության: Ինչպես տեսնում եք, ողջ մոլորակին է պատուհասել այս աղետը: Ուղղակի լավատեսորեն եմ վերաբերվում այս ամենին, սա մի փորձություն է, որից պետք է կրկին դուրս գանք պատվով եւ մինիմալ կորուստներով: Մեր հայրենակիցներին ուզում եմ խորհուրդ տալ, որ հետեւեն թե առողջապահության համակարգի պատասխանատուներն ինչ հայտարարություններով ու ինչ առաջարկներով են հանդես գալիս: Այդ ամենից բացի, բնականաբար, ինքներս պետք է ուշադիր լինենք հիգիենային եւ տանից ինտենսիվ դուրս չգանք, որքան էլ, որ դա բարդ է ու դժվար: Բայց արտակարգ դրության պայմաններում տանից հաճախակի դուրս չգալու կարգին հետեւելը մեզ մոտ այդքան էլ լավ չի ստացվում, եւ սա ցավով եմ արձանագրում: Իհարկե, օրվա ընթացքում կարող ենք դուրս գալ եւ մեզ պիտանի պարագաներ, սնունդ գնել, բայց հաճախ տեսնում եմ, որ մարդիկ ուղղակի զբոսնում են` դուրս են գալիս մաքուր օդի: Ասում են` դե, գարուն է ինչպե՞ս կարող ենք տանը նստել: Բայց չէ՞ որ սա բոլորիս գարունն է: Այո, սա մեր կորսված գարունն է, կարծում եմ, մենք դեռ հրաշալի գարուններ շատ ենք ունենալու, ոչինչ թող այս մի գարունն էլ այսպես լինի: Խուճապի չպետք է մատնվել, որովհետեւ աշխարհում բազում համաճարակներ են: Վերջերս շատ եմ կարդում տարբեր բժշկագիտական հրապարակումներ եւ մասնագիտական վերլուծություն չեմ կարող անել, բայց զուտ ինֆորմացիոն առումով, ինչպես հասկանում եմ, ավելի դաժան համաճարակներ են պատուհասել մեր մոլորակին: Այսօր բժշկությունն ու գիտությունն ավելի է առաջ գնացել, սա 21-րդ դարն է, եւ մենք կկարողանանք կանխել ավելի մեծածավալ հիվանդությանը եւ ամենացավալին` մահացության դեպքերը:

Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում․ Ամենայն Հայոց կաթողիկոս

Իսկ պայքարի ի՞նչ միջոցներ եք կիրառում:

Տնային պայմաներում, իհարկե, մեր կենցաղի անբաժան մասն է դարձել սխտորը, հաճախ տանը խունկ եմ վառում, ինչպես եւ նախկինում, քանի որ խունկն իսկապես մաքրող հատկություն ունի: Խունկը միշտ եղել է իմ տան անբաժան մասնիկը, իսկ հիմա, թերեւս ավելի հաճախակի է դարձել դրա օգտագործումը: Իսկ հանրությանը բնականաբար խորհուրդ կտամ` կարիք չկա` խուճապի մատնվելու, պետք է ինքներս  փորձենք զերծ պահել մեզ այդ վարակից:

Առողջապահական համակարգը ստեղծված իրավիճակի տակից չի կարողանում դուրս գալ. Սրբուհի Գրիգորյան

 

«ՍԱ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է»

– Բոլորն ասում են, որ հիմա ավելի շատ ժամանակ ունեն` չարված գործերն ու երազանքներն իրականացնելու համար:

Ինձ թվում է, որ սա մեզ համար մի հետաքրքիր փորձություն է, այս ամենի մեջ նաեւ դրական նոտա եմ տեսնում: Երբ 21-րդ դարի քաղաքացուն բնորոշ կյանքով ենք ապրում` վազքի մեջ ենք, սա, իսկապես, մեր արմատներին ավելի մոտենալու մի լավ շրջան է: Հասկանալու, որ այն անընդհատ թմբկահարվող բաց սահմանների, բաց հասարակությունների գաղափարը, այ, այսպիսի մի դրսեւորմամբ` համաճարակի պատճառով կարող է փակվել: Իսկ ո՞վ կարող էր պատկերացնել, որ այս բաց  հասարակության մոդելով ստեղծված, համենայնդեպս, արեւմտյան աշխարհում, կարող էին սահմաներ փակվել: Այսինքն` մենք փակվեցինք մեր տներում, գլոբալ առումով` մեր երկրներում, փակեցինք մեր սահմանները եւ մնացինք մենք մեզնով ու փորձեցինք վերարժեւորել, վերագնահատել, վերահաստատել նաեւ մի շարք արժեքներ, որոնք վաղուց կորցրել էինք: Գուցե, սա մեզ տրված մի հնարավորություն է,  որպեսզի ավելի բարոյական արժեքներին գանք եւ հասկանանք, որ Արարչի կողմից ստեղծված ամեն ինչը ապականելու, վերացնելու եւ արարչագործությանը դեմ գնալուն ուղղված մեր բոլոր տեսակի քայլերը` օրենքները, մեզ նաեւ բերում է այն հանգրվանին, որը մենք տեսնում ենք: Բնությունը կարող է դիմադրել եւ ասել` ոչ, դա այդպես չէ: Սա իմ մոտեցումն է, եւ այս մասին միշտ բարձրաձայնել եմ նաեւ իմ ընկերների շրջանակում, որ մենք ո՞ւր ենք գնում, միգուցե մի ուժեղ ցնցում է պետքոր այդ արգելքի տեղը գտնենք: Հաղթահարելու ենք այս շրջանը, բայց ուզում եմ, որ  այս փուլից վերցնենք ամենադրականը, վերարժեւորենք եւ գնանք դեպի Աստծուն, հասկանանք, որ այս աշխարհը մենք չենք ստեղծել եւ իրավունք չունենք այս ամենը այսպես փչացնել, որովհետեւ այս ամենի պատասխանը տալիս ենք նաեւ այս կարգով:

​​​​​​​Չփորձե՛ք ձեր չկատարած աշխատանքը եւ թերացումները փաթաթել ժողովրդի վզին ու մեղավոր նշանակել. Մանրիկյան

 

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԻՄ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԽՈՀԱՆՈՑՆ Է»

– Պատմությունը ցույց է տվել, որ համաշխարհային արվեստի շատ գլուխգործոցներ ծնվել են նման իրավիճակների ժամանակ, հետաքրքիր է` այս ընթացքում նոր հոբբի կամ տաղանդ բացահայտե՞լ եք, ասենք, ստեղծագործել, գիրք գրել...

Ստեղծագործական գործունեությամբ միշտ եմ զբաղվել: Վերջին 2 տարվա ընթացքում, ցավոք, լրագրության ոլորտում չեմ, ոլորտին շատ եմ կարոտում: Բայց  այս երկու տարվա ընթացքում էսսեներ եմ գրել եւ հուսով եմ, որ առաջիկայում իմ էսսեների ժողովածուն մի օր կտպագրեմ: Բայց ստեղծագործական իմ նոր ձեռքբերումը խոհանոցն է, որը ես երբեւէ չեմ սիրել: Անկեղծ ասած, կենցաղն իմը չէ, եւ  երբեւէ լավ հարաբերություններ չեմ ունեցել կենցաղի, խոհանոցի, տնային տնտեսության հետ: Բայց հիմա խոհանոցային բում եմ ստեղծել ինձ համար եւ ամեն օր ինչ-որ մի նոր բաղադրատոմս, ուտեստ եմ պատրաստում: Այսինքն` խոհանոցում իմ ստեղծագործական հետաքրքիր պատկերացումներն եմ իրականացնում: Ուրախ եմ, որ ընտանիքի անդամներին դուր է գալիս դա: Նույնիսկ երկու օր առաջ հաց եմ թխել, պատկերացրեք, որ շատ լավ ստացվեց, եւ բոլորը գոհ էին: Հավատացեք, երեւի թե, վերջին 5 տարվա մեջ այսքան շատ խմորեղեն չէի պատրաստել, այսքան բազում տեսակների ճաշեր չէի եփել, ինչն իհարկե մեծ սիրով ու գորովանքով եմ անում:

«ԿԳՄՍ նախարարը պետք է տուգանվի պարետի որոշումը չկիրառելու համար»

Այս օրերին հաճախ են շեշտում, որ այս կորոնավիրուսից հետո կա՛մ շատ երեխաներ կծնվեն, կա՛մ բաժանություններ կլինին: Իհարկե, վերջին տարբերակը նախընտրելի չէ, բայց այս պայմաններում ինչպե՞ս են Ձեր եւ ամուսնու հարաբերությունները:

Փառք Աստծո, ամուսնուս հետ որեւէ խնդիր չունեմ: Ամուսինս հեռուստատեսության ոլորտից է, 2 խոշոր հեռուստաալիքներում լրատվական ծառայության ռեժիսոր է, իսկ այս օրերին լրատվական բաժինները ոչ միայն շարունակում են աշխատել, այլ` ավելի ծանրաբեռնված են: Այնպես որ, ամուսինս իր աշխատանքային ստաբիլ գրաֆիկի մեջ է` ինչպես արտակարգ դրությունից առաջ: Ի դեպ, նա շատ ոգեւորված է, որ ես տանն եմ, երեւի թե, յուրաքանչյուր հայ տղամարդ սիրում է, որ իր կինը տանը լինի եւ տարբեր տեսակի ճաշատեսակներ պատրաստի: Իսկ այս ընթացքում ես այդ տարիների բացը լրացնում եմ եւ երբ ամեն օր, երեկոյան տուն է գալիս, մեծ ոգեւորությամբ հարցնում է, թե այսօր ի՞նչ նոր բան ես «մոգոնել»: Այնպես որ, կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որ տանը գտնվելու դեպքում, անձնական հարաբերությունները պետք է ոչ թե փչացնել ամուսինների հետ, այլ գտնել նոր մոտեցումներ ու նոր հետաքրքիր դրայվ` հարաբերություններն ավելի ամրացնելու համար:

Հղիները, տարեցները եւ խոցելի մյուս խմբերը խուսափում են ԱԺ-ից

 

«ԾԱՂՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՊԵՏՔ Է ԼՌԵՆՔ»

– Եթե ողջ աշխարհում պետությունը հատուկ միջոցներով ախտահանում է քաղաքը, Երեւանի դեպքում փաստորեն հույսը անձրեւն է...Որպես Երեւանի ավագանու անդամ, ի՞նչ կասեք այս մասին:

Շատ ճիշտ հարց եք բարձրացնում: Այո, մենք տեսնում ենք օրինակներ, թե ինչպես են այլ քաղաքներում եւ մայրաքաղաքներում կատարվում այդ մաքրման աշխատանքները, ցավոք, պետք է արձանագրեմ, որ ես Երեւանում չտեսա նման բան եւ կարծես թե չեմ էլ տեսնի: Գոնե ձեր ասածը հաստատելով` ասեմ, որ հույսով, որ գոնե անձրեւը հաճախ կգա Երեւանում եւ փոքր ինչ կմաքրի այս փոշին ու կեղտը քաղաքից: Տեսնում ենք, թե հարեւան Վրաստանում եւ այլ երկրներում ինչպես են մաքրում քաղաքները, բայց ինձ համար մի փոքր տխուր է, թե ինչպիսի արձագանքներ են տալիս մեր հայրենակիցները` ծաղրում, հեգնում են: Եթե մեր քաղաքային իշխանությունը չի կարողանում դա կազմակերպել, չի նշանակում, որ մյուսները սխալ են անում: Պարզապես մենք պետք է լռենք եւ ցավով համակերպվենք այն իրողության հետ, որ քաղաքային իշխանությունը չունի այդ տեխնիկական միջոցները: Սա է թերեւս պատճառը, որ փողոցների մաքրման աշխատանքներ չենք տեսնում:

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА