o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԵՂՔԵՐԸ «ՉԻ ՏԵՍՆՈՒՄ»

08.04.2020 21:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԵՂՔԵՐԸ «ՉԻ ՏԵՍՆՈՒՄ»

Օրենքով ի՞նչ է նախատեսվում այն անձի համար, ով հրաժարավում է կատարել դատական ակտի որոշումը: Մասնավորապես, ի՞նչ է նախատեսում օրենքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համար, ով հրապարակավ հրաժարվել է կատարել դատական ակտըՎերոնշյալ հարցերի պարզաբանումը ստանալու նպատակով դեռեւս նախորդ շաբաթ գրավոր հարցմամբ դիմել էինք արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Անցել է օրենքով սահմանված հնգօյա ժամկետը, բայց մեր հարցումը, ինչպես պարզեցինք, «դեռ ընթացքի մեջ է»:

​​​​​​​Չփորձե՛ք ձեր չկատարած աշխատանքը եւ թերացումները փաթաթել ժողովրդի վզին ու մեղավոր նշանակել. Մանրիկյան

Տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները սովորույթ են դարձրել՝ օրենքով սահմանված ժամկետները խախտելով՝ արհեստական ձգձգել հարցերին պատասխանելը: Բայց մյուս կողմից էլ՝ ի՞նչ պատասխանի «խեղճ» Ռուստամ Բադասյանը. հո հարազատ գործընկերոջը փուռը չի՞ տալու, թե՝ կրկնակի օրենք է խախտել: Իսկ եթե արդարացնի, հերթական անգամ կասկածի տակ կառնի արդարադատության նախարարի պաշտոնին իր համապատասխանելիությունը: Մնում է լռել:

«Հրապարակ». Արսեն Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА