o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայ ժողովրդի համար բարդ փոփոխությունների շրջան է»

08.04.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայ ժողովրդի համար բարդ փոփոխությունների շրջան է»

 Վանգան դեռ տասնամյակներ առաջ էր գուշակել կորոնավիրուսի համաճարակը: Համենայնդեպս, նման պնդմամբ են հանդես գալիս Վանգայի գուշակությունների մի շարք մեկնաբաններ: Ըստ այդմբուլղարուհի հայտնի պայծառատեսը կանխագուշակել է, որ 2020 թվականին աշխարհի վրա տարածվելու է Չինաստանում ծնունդ առած մի վիրուս, որ խլելու է բազմաթիվ կյանքեր: Նույն մեկնաբանները պնդում են նաեւ, թե պայծառատեսը լրջորեն մտահոգված էր այդ համաճարակի խնդրով, քանի որ դրան կհետեւի համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ այլ ցնցումներԻսկ ի՞նչ են կանխատեսում հայաստանյան պայծառատեսները, ի՞նչ անակնկալներ է մեզ խոստանում կորոնավիրուսը: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայտնի էքստրասենս ԿԱՐԵՆ ԱՓՈՅԱՆԻՑ, ով նախ ասաց.

Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում․ Ամենայն Հայոց կաթողիկոս

Հիմա հայ ժողովրդի համար բարդ փոփոխությունների շրջան է: Մարդիկ պետք է մտածեն միավորման մասին եւ բոլոր վատ հիշողությունները թողնեն անցյալում: Ցավոք, այս բարդ ժամանակահատվածը դեռ շատ-շատ բարդություններ է բերելու թե՛ տնտեսական եւ թե՛ նյութական եւ բարոյահոգեբանական կյանքում: Վարչապետը, չունենալով պրոֆեսիոնալ եւ սրտացավ թիմ, չափազանց մեծ բարդությունների հետ է բախվելու: Արտաքին ուժերը փորձելու են մեր երկրին բացասական առումով ճնշել, պարտադրել ինչ-որ նոր օրենքներ, որոնք իշխանությունը փորձելու է ամեն գնով թաքցնել ժողովրդից: Իսկ ոչ պրոֆեսիոնալ կադրերը վախի եւ խուճապի մթնոլորտ են ստեղծելու հանրության շրջանում, ինչն իր անդառնալի բացասական հետեւանքներն է թողնելու:

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՏՐԵՑԻՆ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԴԻՄԱԿ ԿՐԵԼ

- Ե՞րբ կավարտվի այս վիրուսի տարածումը, եւ Հայաստանը կազատվի այս համաճարակից:

- Ցավոք, հստակ, կոնկրետ ժամկետ չեմ տեսնում՝ վիրուսի նահանջի հետ կապված: Մոտ քառասուն օր դեռ կտեւի: Վիրուսը այնքան վտանգավոր չէ, կան ավելի լուրջ խնդիրներ, որոնք մինչ այս պետք է լուծվեին. այդ չլուծված խնդիրների պատճառով է այսօր այդ քաոսը ստեղծվել:

- Ի՞նչ եք տեսնում սահմանային իրավիճակի հետ կապված, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ կա՞:

ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

- Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց մոտ ժամանակահատվածում նման բան չեմ զգում, այնուամենայնիվ, պետք է զգոն լինենք:

- Գիտենք, որ Արցախում հետընտրական զարգացումները նոր փուլ են մտել: Ի՞նչ է սպասվում արցախցիներին:

- Արցախի հարցը դեռ խորնալու է, եւ մի տեսակ փակուղի եմ տեսնում: Բայց մեծ կորուստներ, վայրիվերումներ չեմ տեսնում:

- ՀՀ վարչապետի հետ կապված` ի՞նչ եք կանխատեսում :

«ԽՃՃԵՑԻՔ ԷԼԻ ԻՆՁ» . ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

- Վարչապետի հրաժարականի հարցն է դրվելու տարբեր քաղաքական գործիչների կողմից: Կառավարությունը նոր օրենքներ է մշակում եւ մշակելու, որը միանշանակ չի ընդունվելու ժողովրդի կողմից: Հորդորում եմ վարչապետին՝ վերանայի իրեն շատ մոտ կանգնած երիտասարդ, արջի ծառայություն մատուցող կադրերին, հակառակ դեպքում երկրում կոլապսի առաջացման դեմն առնել չի լինի:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА