o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՏԵԼ, ՈՐՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ

08.04.2020 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՏԵԼ, ՈՐՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխաններից մեկի ժամանակ հետեւյալ միտքն էր հնչեցրել. «Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու: Սահմանադրական հանրաքվեն էլ դրա համար է, որ մաֆիոզները, իրենց մաֆիաները, իրենց մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն»: Երկար ժամանակ է, որ փորձում ենք տարբեր իրավաբաններից պարզել՝ ի՞նչ ասել է «մաֆիոզ իրավաբան», եւ ոչ մեկը պատկերացում չունի: Թեեւ քիչ հույսեր ունենալով, բայց դիմեցինք Արցախի նախկին ՄԻՊ, իրավաբան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ, միգուցե նա՞ ինչ-որ բան գիտի: Բայց չէ, նա վարչապետի այդ հայտարարությանը բոլորովին այլ կողմից էր նայում.

ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Վարչապետի ցանկացած հրապարակային խոսքից հետո կարելի է մի քանի փաթեթ քրեական գործ հարուցել: Կարծում եմ՝ դա ոճ է, որը ձեւավորվել է տարիների ընթացքում, սակայն այն բացարձակապես անհարիր է վարչապետի դիրքին: Ինչ-որ առումով՝ շատ մեծ վերապահումով կարելի է համարել, որ ընդդիմադիր գործիչների մասով գուցե ինչ-որ պայմաններում դա հասկանալի լիներ, բայց բացարձակապես այն անհասկանալի է, երբ արտահայտվում է վարչապետի դիրքը զբաղեցնող անձի կողմից: Այնպես որ, «մաֆիոզ իրավաբաններ» արտահայտությունը ես եւս չէի համարի ինչ-որ կարեւոր հայտարարություն: Առհասարակ, իրավաբանության մեջ նման արտահայտություն չկա: Մաֆիա կամ կազմակերպված հանցավորություն անվանում են ցանկացած կազմակերպված խմբի, որն իրականացնում է ոչ օրինական գործունեություն, այսքանը կարող եմ ասելԻսկ ես վարչապետի նման հայտարարություններին վերաբերում եմ հումորով եւ փիլիսոփայորեն:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՎՈՎԱ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

Օրենքը լուրջ խնդիրներ ունի

Պարոն Մելիքյան, ի՞նչ կասեք քաղաքացիների զանգերի եւ տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու աղմուկ հանած օրենքի վերաբերյալ: Շատ իրավաբաններ փաստում են, որ այն բազում իրավական բացեր ունի:

- Նախ ասեմ, որ բացարձակապես համոզիչ չէին այն պնդումները, որ տեղորոշումից բացի, անհրաժեշտ է բոլորի հեռախոսային խոսակցությունները փոխանցել ինչ-որ կազմակերպության: Դա կարելի էր ինչ-որ տեղ հասկանալ, եթե միայն կոնտակտավոր կամ վարակված անձանց վերաբերյալ տեղեկությունները փոխանցվեին: Բայց այն, որ հեռախոսազանգերի մասին տեղեկությունները տոտալ ձեւով փոխանցվում են ինչ-որ կազմակերպության, բացարձակ համոզիչ չէր: Երկրորդը. այն կազմակերպությունը, որը, ըստ էության, պետության կողմից է հիմնադրված, հավատ չի ներշնչում: Մասնավորապես, անհասկանալի է, թե տվյալ մարդիկ ունակ կլինե՞ն պահպանել այդ զգայուն տեղեկությունները: Որովհետեւ այդ տեղեկատվությունը շատ թանկարժեք է, եւ հնարավոր չէ վստահ լինել, որ այն տարբեր, սկսած հակապետական պատճառներից, օտարերկրյա հետախուզություններից, քաղաքական նկատառումներից, վերջացրած անձնական եւ խմբային շահերով ինչ-որ այլ մարդկանց մոտ չեն հայտնվիՀաջորդը. բացարձակապես անհասկանալի է իրավական պաշտպանության միջոցները: Ստացվում է, որ պետությունը կարող է ցանկացածին կոնտակտավոր հռչակել, եւ այդ անձը հնարավորություն չունենա պարզաբանումներ ներկայացնել: Պարզ չի, թե ինչու 14 օր կարանտին, ոչ թե մինչեւ 14 օր: Պատկերացնենք, օրինակ, շփումը եղել է 13 օր առաջ, ինչո՞ւ պետք է անձը եւս 14 օր կարանտինի մեջ մնա: Վերջապես, ինչո՞ւ անձանց չի տրվում տեստավորվելու իրավունք. այսինքն, մարդը պետք է 14 օր անորոշության մեջ սպասի, այնինչ կարելի էր տեստավորել եւ հստակ եզրակացություն տալԱռհասարակ, հարցերը, բացերը շատ են, սակայն այս պահին այսքանով կսահմանափակվեմ. այս օրենքը լուրջ պրոբլեմներ ունի:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵԼ

 

Դա ամենամեծ վնասը չէ, որ այդ անձի կողմից տրվել է մեզ

Պարոն Մելիքյան, կխնդրեինք նաեւ Ձեր գնահատականը տալ առ այն, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացահայտ հրաժարվեց կատարել դատարանի վճիռը: Սա ի՞նչ իրավական հետեւանքներ է ենթադրում:

- Առողջապահության նախարարի այդ հայտարարությունը կարելի է դիտել, որպես հրապարակային ձեւով իրականացված իրավախախտում, որի հետ կապված կան գործընթացներ՝ վարչական, ապա նաեւ  քրեական պատասխանատվություն: Կտեսնենք, թե պետությունը որքան է արդյունավետ այդ հարցում: Եթե պետությունը պատասխանատվության միջոցները չկիրառի, ապա, կարծում եմ, որ դրանով իշխանությունը կզրկվի իր կամքը որեւէ անձին պարտադրելու բարոյական իրավունքի հնարավորությունիցԻնչ վերաբերվում է նախարարին, ապա, ցավոք, դա ամենամեծ վնասը չէ, որ այդ անձի կողմից տրվել է մեզ: Այնուհանդերձ, նա այս պահին իրականացնում է կարեւոր գործառույթ, որը բոլորիս է վերաբերվում, եւ այդ պատճառով չէի ցանկանա շարունակել:

Ինչպե՞ս է Վովա Փաշինյանի առողջական վիճակը

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА