o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անվճար տրանսպորտ, աշխատավարձի 100% փոխհատուցում, աջակցություն բիզնեսին, բայց այս ամենը Ֆրանսիայում

08.04.2020 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Անվճար տրանսպորտ, աշխատավարձի 100% փոխհատուցում, աջակցություն բիզնեսին, բայց այս ամենը Ֆրանսիայում

Աշխարհի տարբեր երկրների կառավարությունները, ունենալով ավելի մեծ թվով կորոնավիրուսի վարակակիրներ ու մահեր, այդուհանդերձ շարունակում են անել հնարավորն ու անհնարը` իրենց քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու եւ համավարակի պատճառով առկա վնասները չեզոքացնելու համար: «Իրավունքի» հետ զրույցում Փարիզում հայերենով ու ֆրանսերենով հեռարձակվող «ԱՅԲ Fm 99.5» ռադիոկայանի լրագրող, հաղորդավար ԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել ֆրանսիական իրականությունից: Նախ` Ֆրանսիայում բնակվողների համար ամենաուրախալին այն է, որ մի քանի օր առաջ այլ երկրներից ստացել են մեծ քանակությամբ դիմակներ, ինչպես նաեւ շնչառական ապարատներ` կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: Ֆրանսիայում արտակարգ դրությունը կպահպանվի մինչեւ ապրիլի 15-ը, թեպետ հնարավոր է, որ այն երկարաձգվի:

​​​​​​​Ինձ համար չի կարող լինել նման առաջնորդ, որը կռվելու եւ պայքարելու փոխարեն՝ զբաղված է զավզակությամբ. Բաբայան

Սուպերմարկետները, դեղատները եւ բանկերն այս պահին աշխատում են, բայց ոչ լիարժեք ժամանակացույցով: Բաց են մինչեւ ժամը` 19:00-ին: Ֆրանսիայի կառավարությունը` նախագահի գլխավորությամբ, փոքր եւ միջին ձեռնարկություններին, ովքեր փակված են, այս պահին չեն աշխատում, տալիս է մոտ 1500 եվրոյի չափով աջակցություն: Այն աշխատողները, ովքեր աշխատանքի չեն գնում, նրանց աշխատավարձի 84 տոկոսն է ապահովում պետությունը: Այսինքն` եթե ստանում են 1200 եվրո աշխատավարձ, այդ գումարի 84 տոկոսն են հատկացնում: Իսկ աշխատավարձի 100 տոկոսը ստանում են նրանք, ովքեր 1200 եվրոյից ցածր աշխատավարձ են ստանում: Ֆրանսիան օրենքով սահմանել են տուգանքներ, որը գործելու է մինչեւ արտակարգ դրության ավարտը: Օրական մոտ 500 մարդ ստանում է տուգանք` 135 եվրոյի չափով: Երեք օրվա մեջ այն չվճարելու դեպքում` տուգանքը բարձրանում է 375 եվրոյի: Իսկ 15 օրվա ընթացքում, երբ տվյալ մարդը տուգանքը չի վճարում, 3750 եվրո վճարելու է եւ սպասում է նրան նվազագույնը 6-ամսյա ազատազրկում: Ուսումնական հաստատությունները փակ են անորոշ ժամանակով, բոլորը գտնվում են տանը: Սակայն տրանսպորտը գործում է, բայց ոչ թե ինչպես նախկինում` առավոտից մինչեւ ուշ երեկո, այլ միայն հատուկ ժամերի, ընդ որում` անվճար, որպեսզի խուսափեն վարորդի հետ շփումից: Օրը մեկ անգամ տնից դուրս գալու եւ, իհարկե, աշխատանքի գնալու իրավունք կա, հատուկ ձեւաթուղթ ես լրացնում, թե ուր ես տեղաշարժվում, ինչի համար եւ ներկայացնում ես անձը հաստատող փաստաթուղթ ոստիկանության աշխատողին: Չի թույլատրվում շատ տեղաշարժվել, քանի որ ըստ հասցեի պետք է տեղաշարժվենք` մաքսիմում մի քանի կմ հեռավորության վրա: Ցավոք, բարեկամներին ու ազգականներին չենք կարողանում այս օրերին տեսնել, բոլորը գտնվում են տանը եւ փորձում են կարանտինի շրջանը հաղթահարել: Ֆրանսիայի առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է, որ թվերի նվազում լինի, եւ սայլը տեղից կամաց-կամաց շարժվում է: Մի որոշ ժամանակ անց կրկին Ֆրանսիա ինքնաթիռ կժամանի` բերելով մեծաքանակ դիմակներ, ձեռնոցներ, շնչառական ապարատներ, որոնք նախապես պատվիրված էին Ֆրանսիայի կառավարության կողմիցԱյս պահի դրությամբ Ֆրանսիայի ամբողջ տարածքում կա վարակված 40 հազարից ավել հիվանդ, որոնց մեծ մասը գտնվում են հիվանդանոցներում, մի մասը` տանը` բժիշկների հսկողության ներքո: Օրական վարակվածների թիվն ավելանում է մոտ 3400-4500-ով: Այնքան շատ են հիվանդները, որ հիվանդանոցներում ազատ մահճակալ չկա, վերակենդանացման բաժանմունքներում` նույնպես: Դրա համար հիվանդների մի մասը գտնվում են տանը, որոնք պարբերաբար կապի մեջ են բժիշկների հետ: Ապրիլի 3-ին Ֆրանսիայում ունեցել ենք 558 մահ, ապրիլի 4-ին` 778, ապրիլի 5-ին` 509, ապրիլի 6-ին` արդեն 477: Կարծես թե, գնալով նվազում են թվերը, եւ կորոնավիրուսը սկսում է նահանջել, ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարության կողմից տրված տեղեկատվական բազայից: Հիվանդները, ովքեր մահանում էին, ունեին բազմաթիվ խրոնիկական հիվանդություններ, այսինքն` դրա համար էլ չէին կարողանում դիմագրավել կորոնավիրուսին, եւ շատերը մահանում էին: Տոկոսային հարաբերությամբ` մահացածների 40-50 տոկոսը մեծահասակներ են` 70-ից բարձր տարիք ունեցողներ, 15-20 տոկոսը` 40-ից ցածր մարդիկ, մահացել է նաեւ փոքրիկ մի երեխա եւ 16 տարեկան աշակերտ:

Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում․ Ամենայն Հայոց կաթողիկոս

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА