o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իմքայլականները սեփական գրպաններում հարմար ընդդիմություն են փնտրում

08.04.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Իմքայլականները սեփական գրպաններում հարմար ընդդիմություն են փնտրում

Արդեն հայտնի է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին: Թվում է, որ այս լուրը բավարար է, որ հանձնաժողովը հանգիստ շունչ քաշի, որ իր նպատակին հասավ, իսկ հանձնաժողովի նախագահը փրկված է, որովհետեւ ՀՀ երրորդ նախագահի չգալու դեպքում` առնվազն իրենից պահանջելու էին թողնել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը: Սակայն հիմա էլ խնդիրն այլ է` հանձնաժողովում «դուխով» հարց տվող չկա: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` իշխանական կուլիսներում քննարկում են, թե ով ինչ հարց է ուղղելու: Ըստ նույն աղբյուրների` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տիգրան Կարապետյանը ու Արմեն Խաչատրյանը համարվում են նույն խմբակցության առավել ադեկվատ պատգամավորներ, որոնք պոպուլիզմի ու սկանդալների հետեւից չեն ընկնի ու, դժվար է, նրանց հանձնարարել, թե ինչ անեն, մյուսների, պարզապես, տղամարդկությունը չի հերիքի: Այսպիսով` ծանր հրետանին լինելու է իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որը հայտնի է կառավարության ծրագրի ընդունման ժամանակ արված իր ոչ պակաս հայտնի խոստովանությամբ` ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե «եթե անգամ դուք բերեիք մեկ նախադասություն, որ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես կողմ էի քվեարկելու»: Այնպես որ, ինչ հարց էլ տան Ք. Պողոսյանին, նա առանց ծանր ու թեթեւ անելու պատրաստ է «ափռ-ցփռ» խոսել: Իսկ նրան այս հարցում օգնելու է Սիփան Փաշինյանը, որը այս հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի, թերեւս միակ հարազատն է: Նման իրավիճակում իշխանությունը քննարկում է նաեւ ընդդիմությունից իրենց հարմար հարցեր տվողներ գտնել: Հանուն դրա` անգամ պատրաստ են հիշել «Լուսավոր Հայաստանի» հետ միասին ունեցած դաշինքն ու ԲՀԿ-ի հետ ունեցած կարճատեւ կոալիցիոն գործընկերությունը:

Ռոբերտ Քոչարյանը բուժման մեջ է, Սեյրան Օհանյանի փաստաբանն էլ կորոնավիրուսով է վարակվել. Դատական նիստը հետաձգվեց

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА