o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.04.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հե՜յ պարետատուն, ինչքան էլ զարմանալի լինի, պարզվում է, որ դուք լրիվ հետամնաց եք: Բջջային հեռախոսների վերահսկման միջոցներով մարդկանց շարժ եք վերահսկում, փորձում եք, ձեր արեւին, իբր թե հայտնաբերել վարակակիրների տեղաշարժերը եւ շփումները: Այ, ովքեր են կատարյալ վերահսկողություն սկսել` ամերիկացիները, ՖԵՅՍԲՈՒՔԻ միջոցով: Ֆեյսբուք ընկերությունը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում տվյալներ է հավաքելու օգտատերերի տեղաշարժի մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի ընկերության կայքում: Տարածված փաստաթղթի համաձայն` ընկերության մասնագետները, այս շաբաթվանից սկսած, տվյալներ կհավաքեն ԱՄՆ-ի տարածքում օգտատերերի գտնվելու վայրի մասին եւ դրանք կտրամադրեն դաշնային եւ տեղական իշխանություններին: Եվ Ֆեյսբուքի  մասնագետների շնորհիվ իշխանությունները հնարավորություն կստանան ավելի հեշտ հետեւելու բնակչության կողմից սոցիալական հեռավորության պահպանման կատարմանը: Նույնիսկ էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար կարգին  չեք կարողանում ստեղծել` հայտնի ֆիլմի հերոսի խոսքով` փամփո՞ւշտ ալ չունիք:

ԶԱՐՄԱՆՔ

ՆԻԿՈԼԸ եւ քայլասերվածների ամբողջ թիմը զօրուգիշեր խոսում են ժողովրդի անունից եւ  տիրաժավորում զարմանալի եւ միաժամանակ  տխմար թեզը, իբր 2018-ին իշխանությունը վերադարձվեց ժողովրդին: Այդ կուտն ուտող դեռ կա՞: Այ, պատմաբան Վահե Լոռենցը շատ դիպուկ դիտարկում ունի դրա առնչությամբ. «Էդ, որ ասում եք` Նիկոլն իշխանությունը վերադարձրեց ժողովրդին: Մի հատ գրպաններդ թափ տվեք էլի, տեսեք` գրպաններումդ իշխանություն կա՞... Թե՞ ժողովուրդ ասելով` նկատի ունեք ԱԺ իշխանական անմեղսունակներին... Նրա՞նք են ժողովուրդը, նախկին հանրապետական կադրերով համալրված վարչական ապարա՞տն է ժողովուրդը, թե՞ երկու օրը մեկ պագոն փոխող նախկին օլիգարխը, որ Նիկոլի թեթև ձեռքով դարձավ սեփականատեր ու շարունակում է գռփել մեզ: Հա, էն որ ասում եք` կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու: Մի հատ էլ ձեր դրամապանակները թափ տվեք, խնդրում եմ: Տեսեք` ինչ-որ բան ձեր աղքատիկ բյուջեում ավելացե՞լ է... Եթե պիտի վերադարձվի պետական բյուջե, որ հետո պարգևավճարի տեսքով մտնի իշխանավորի գրպանը, հեչ էլ, թե չի վերադարձվի»:

ԶԱՐՄԱՆՔ

Ընդունված է համարել իբրեւ թե կոռուպցիայի դեմ պայքարը շատ լավ բան է: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ, պարզապես քչերն են համարձակվում դա բարձրաձայնել: Իսկ 800 բիզնեսմեններից բաղկացած «Չոր մարքեթինգ» գործարարների ակումբի հիմնադիր, բիզնես ռազմավարության եւ մարքետինգի առաջատար փորձագետներից ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆԸ հանրության աչքն է մտցնում  այն իրողությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարը մի բան էլ վնաս է բերել մեր երկրին: Նա գրում է. «Ֆինանսական կոռուպցիան ապահովում էր հսկայական շրջանառություն: Էդ շրջանառությունն արդեն 2 տարի կտրուկ նվազել էր, ինչը բավական մեծ թվով բիզնեսներ իրենց վրա շատ լավ զգում էին»: Այդուհետ փորձագետը, ներկայացնելով օրինակներ, վերջում տալիս է ուշագրավ եզրակացություն. «Արդյունքում այս պահին տնտեսական ճգնաժամի հարվածն ավելի ուժեղ ստացվեց, քան, եթե չպայքարեին կոռուպցիայի դեմ: Գրել եմ այս պահին, քանի որ, եթե հիմա արագ գումարներ լցվեն տնտեսություն, հարվածը կմեղմվի»:  Իսկ որտեղի՞ց այս ապաշնորհ իշխանությունը գումարներ ճարի եւ արագորեն լցնի տնտեսության մեջ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА