o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 725-ի, կա 34 109 ախտահարված

08.04.2020 12:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 725-ի, կա 34 109 ախտահարված

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3892 նոր դեպք, հիվանդության հետևանքով մահացել է 76 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 725-ի: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:

Ոստիկանությունը կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների արտահոսքի մասին տեղեկություն չունի

Նախարարը տեղեկացրել է, որ համաճարակի սկզբից Թուրքիայում անցկացվել է 228 868 թեստ, գրանցվել է վարակման 34 109 դեպք: Առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 158 մարդ:

Էրջիյեսի համալսարանի պրոֆեսոր, բժիշկ Այքութ Օզդարենդելին և Անկարայի համալսարանի պրոֆեսոր Այքութ Օզքուլը հայտարարել են, որ Թուրքիայի հաջողվել է մեկուսացնել վիրուսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 431 973 դեպք, 82 096-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 209 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА