o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունները «փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ»

08.04.2020 09:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունները «փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ»

«Չնայած առկա վիճակին, իշխանավորների մտքից դուրս չի գալիս իրենց «բյուրեղյա երազանքը», եւ նրանք, մեր տեղեկություններով, շատ ծանր ապրումներ ունեն այն մտքից, որ ապրիլի 5-ն անցավ, իսկ ՍԴ դատավորները շարունակում են պաշտոնավարել: Ավելին, նույնիսկ մշուշոտ հայտնի չէ, թե երբ կավարտվի այս ամենը, որ կարողանան 60 օրում հանրաքվե կազմակերպել:  Ու թեպետ հանրաքվեն ամեն գնով անցկացնելու սցենարը առժամանակ փակուղում է, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՍԴ 7 դատավորներին պաշտոնանկ անելու խնդիրը շարունակում է մնալ իշխանությունների քաղաքական օրակարգում։ Նույնիսկ ավելի առաջնային տեղում, քան ներկայիս ու սպասվելիք ճգնաժամերի հաղթահարումն է:   Մասնավորաբար, նախատեսվում է այդ ուղղությամբ իրավիճակից բխող որոշումներ ընդունել՝ օգտագործելով Սահմանադրության չարգելող գործիքակազմերը։ Թերթի տեղեկություններով, ներկայումս քննարկվում է հարցի կարգավորման ամենանախնական տարբերակը, այն է՝ հարցը խորհրդարանում քվեարկության միջոցով լուծելը, որովհետեւ պարզ չէ, թե այս վիճակը ինչքան կշարունակվի։ 

Մեր պրոբլեմն ամենևին առողջապահական համակարգում չէ, այն առողջապահական համակարգից դուրս է. Նիկոլ Փաշինյան

Ի դեպ, արդեն իսկ աստիճանաբար փորձ է արվում հրապարակ նետել այն թեզը, թե «իշխող ուժին ժողովուրդը տվել է մանդատ», եւ իշխանական խմբակցությունը իբր պարտավոր է հարցը շատ արագ կերպով լուծել խորհրդարանում»: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА