o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ` ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

07.04.2020 22:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ` ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի կորոնավիրուսից քաղվող առաջին դասին: Գրեթե բոլոր երկրներում էլ կառավարությունները համավարակը դիմավորեցին թերություններով ու սխալներով, կարելի է ասել անպատրաստ: Իսկ մեր երկրում՝ ընդհանրապես անլուրջ ու ակնհայտ սխալներով: Աշխարհն աստիճանաբար գալիս է այն համոզմանը, որ համավարակի և նրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարումը հնարավոր է դառնալու ուժեղ և էֆֆեկտիվ կառավարման շնորհիվ: Հետևաբար՝ մարդիկ ստիպված վերադառնալու են ուժեղ կառավարություններին:

766 նոր դեպք․ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 13130-ի

Այս օրերին միջազգային մամուլը դարձել է ապագայի հայելի, ըստ որի՝ կորոնավիրուսից քաղվող ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ փորձագետների և ոլորտային մասնագետների նկատմամբ վստահության վերականգնումն է: Մարդիկ ավելի շատ վստահում են ոչ թե կառավարությունների, այլ փորձառու գործիչների, փորձագետների ու մասնագետների հայտարարություններին ու վերլուծություններին: Կառավարությունները այս օրերին վերածվել են վիճակագրական տվյալներ հրապարակող և իրավիճակի հետևից վազող կազմակերպությունների:

2008թ. ֆինանսական ճգնաժամը, արաբական գարունները, 2015թ. փախստականների հետ կապված հարցերը, ռազմական բախումները, համաշխարհային ու տարածաշրջանային մի շարք նախաձեռնությունները, և համընդհանուր հիմնախնդիրները պատճառ դարձան արհեստավարժ կառավարությունների նկատմամաբ վստահության անկման և պոպուլիզմի հաղթարշավի համար: Սակայն համավարակային ճգնաժամը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները կրկին մեծացնում են կառավարման մասնագիտական ներուժի անհրաժեշտությունը:

Համավարակի նախնական փուլերում փորձառու գործիչները, ոլորտային մասնագետները, կառավարման փորձագետներն ու առաղջապահական ոլորտի գիտական հանրույթը պարբերաբար նախազգուշացրել են կառավարություններին՝ անհապաղ միջոցառումներ իրականացնելու մասին: Ցավոք պոպուլիզմի ու ընթացիկ քաղաքական շահերի պատճառով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր քայլերն արվել են ուշացումով: Արդյունքում մեծ ռիսկերի են ենթարկվել հասարակության առողջությունն ու մարդկային կյանքերը:

Այսօր էլ համավարակի պայքարի առաջին գծում մասնագետներն են, իսկ համաշխարհային տնտեսության, սոցիալական կյանքի և բիզնեսի հետագա ճակատագիրը 
կախված է միմիայն ոլորտային մասնագետներից: Աշխարհում պրոֆեսիոնալիզմը վերականգնում է իր դիրքերը՝ ի հաշիվ պոպուլիստական ու մանիպուլյատիվ մոտեցումների: Սուտը, կեղծիքը, խաբեությունը և անպատասխանատվությունը նույնիսկ համաշխարհային Պողոսների համար այլևս անընդունելի են:

Մեզ կրկին անհրաժեշտ է լինելու կազմակերպել համահայկակական մասնագիտական ներուժի հավաքագրում և ներգրավում: Հայաստանի տնտեսության ու սոցիալական պատասխանատվության կարողությունների պահպանումն ու առողջացումը ծայրահեղ անհրաժեշտություն է: Կառավարության կազմում, առավել ևս օրենդիր մարմնում այսօրվա դիլետանտիզմը հակադարձ համեմատական է ստեղծված իրավիճակին: Ուստի Նիկոլի և կառավարության առաջին քայլը պետք է լինի ըստ ոլորտների մասնագիտական խորհրդատվական խմբերի ձևավորումը՝ հակաճգնաժամային կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր մշակելու համար:

Որպես կարևորագույն քայլ, անհրաժեշտ է շատ արագ վերականգնել քաղաքական հանդուրժողականության ու քաղաքացիական համախմբման միջավայրը: Դադարեցնել քաղաքական դատավարություններն ու տեղեկատվական հարձակումները: Սեփական իշխանությունը պահելը պետության ապագայի գնով՝ բոլորովին արդարացված չէ: Բոլոր տիպի մեծ կամ փոքր ներդրումները (անկախ նրանից թե ինչ ծագում ունեն դրանք), պետք է դառնան գերնպատակ: Պետք է վերանայվեն պետական բյուջեի ծասային և եկամտային մասերը, նախատեսվեն տնտեսության հակաճնաժամային ծրագրերի իրականացման համար պետական և մասնավոր սեկտորների և այլ ֆինանսավորման կոնկրետ աղբյուրները:

Բնականաբար անհրաժեշտ գործողությունների ցանկը շատ ավելի մեծ է: Իսկ դրանց կյանքի կոչելու համար անհրաժեշտ են միմիայն մասնագետներ: “ Ոչինչ, որ դիլետանտ են, կաշխատեն կսովորեն” հարմարվողական մոտեցումը այլևս պետության դեմ նախապատրաստվող նոր տիպի հանցագործությունների շարքից են լինելու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА