o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին, ուշադրություն հրավիրելով դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա

07.04.2020 17:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին, ուշադրություն հրավիրելով դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ուշադրություն հրավիրելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ դատարանի կազմակերպչական աշխատանքի թերացումներն առաջացնում են մարդու մի շարք իրավունքների կոպտագույն խախտումներ։ Առաջին դիմումը ՄԻՊ-ին Արամ Վարդևանյանը ներկայացրել է մարտի 24-ին։

​​​​​​​Հասարակական անպատասխանատվություն, թե՝ քաղաքացիական անհնազանդություն

Մի քանի օր անց Panorama.am-ի հարցմանն ի պատասխան, ՄԻՊ-ի գրասենյակից պատասխանել են, որ դիմումն ուսումնասիրման փուլում է։ Պաշտպանին այդպես էլ որևէ հստակ պատասխան չի տրվել, թեև խոսքը գնում էր հրատապության կարգով քննվող հարցի մասին։

Պաշտպանն ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի և նրա՝ աշխատանքի վերադառնալու վերաբերյալ տեղեկություն չկա։ Սրան զուգահեռ Հայաստանում ավելի է սրվել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իավիճակը, սակայն Ռոբերտ Քոչարյանի տարիքն ու առողջական խնդիրները հաշվի չեն առնվում։

Մինչդեռ դրանց առկայությունը ենթադրում է անհապաղ նիստի անցկացում։ Նշենք, որ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել»,- ասված է հայտարարության մեջ։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА