o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԾՐԱԳՐԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՓՈՓՈԽ, ԱՐՑԱԽԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄՍ՝ ԵՎՍ»,- ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

07.04.2020 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԾՐԱԳՐԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՓՈՓՈԽ, ԱՐՑԱԽԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄՍ՝ ԵՎՍ»,- ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախում տիրող հետընտրական զարգացումների, երկրորդ փուլի անցկացման, Մասիս Մայիլյանի հնարավոր շանսերի շուրջ փորձել ենք զրուցել նախագահական ընտրություններին 49 տոկոսից մի փոքր ավել քվե ստացած ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«Հրապարակ». Սամվել Բաբայանը փորձում է ուժեղացնել դիրքերը. Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը

Պարոն Հարությունյան, Դուք ակնհայտ առավելությամբ՝ 49 տոկոս եւ ավել ձայներով, անցաք երկրորդ փուլ: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, նման ցուցանիշների դեպքում հայտարարվեց ընտրությունների երկրորդ փուլի մասին:

- Դա որեւէ մեկի քմահաճույքը չէ: Կա օրենք, որն էլ կարգավորում է այդ հարաբերությունները: Ընտրություններն առաջին փուլով ավարտելու համար անհրաժեշտ էր, որ առաջատար թեկնածուն ստանա կողմ քվեների 50 տոկոսից ավելին: Դրա համար չհերիքեց ընդամենը մի քանի հարյուր քվե: Շարունակությունն արդեն այս թվերից է բխում: Մենք թվեր նկարելու, մեզ եւ ժողովրդին խաբելու խնդիր չունենք: Եղել են մրցակցային ընտրություններ: 14 թեկնածուների պայքարում մոտ 50 տոկոս դրական քվե ստանալը լավ արդյունք եմ համարում եւ իրատեսական: Դաշինքը, որը ես եմ գլխավորում, գրեթե նույնքան քվե է ստացել, որքան ես՝ որպես նախագահի թեկնածու:

Արցախը վտանգված է... Ժամանակն է մեր ազգը ինքը որոշի իր ճակատագիրը. Արթուր Վարդանյան (Տեսանյութ)

- Ինչպե՞ս եք գնահատում հետընտրական շրջանը, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում մինչ երկրորդ փուլի քվեարկությունը:

- Որպես կանոն, սա քննարկումների, երկխոսությունների շրջան է: Թեկնածուները ճշգրտում են իրենց դիրքորոշումները, համալրում սատարող ուժերի շարքերը: Այս առումով` մեր վիճակը ավանդականից չի տարբերվում: Տարբերիչ գծերն ապահովում են կորոնավիրուսի տարածման հետ կապված մարտահրավերները: Բնականաբար, մեր քննարկումներում նաեւ այս թեման է շոշափվում:

Պատերազմը կարող է վերսկսվել ամեն վայրկյան. Գրիգորի Այվազյան

- Հայաստանում տարածված լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է Ձեզ պաշտոն առաջարկեն Երեւանում, եւ Դուք հրաժարվեք Արցախի նախագահի պաշտոնի համար պայքարից՝ այն զիջելով Մասիս Մայիլյանին: Կխնդրեինք այս լուրերի հավաստիության կամ հերքման վերաբերյալ Ձեր պարզաբանումը:

- Մենք պատասխանատու ենք նրանց համար, ովքեր մեզ վստահել են: Կարծում եմ` լուրջ չէ այդ հարցի շահարկումը: Ես Արցախի քաղաքացիներին ներկայացրել եմ երկիրը նոր մակարդակի հասցնելու իմ տեսլականը եւ ընտրողների մի ստվար հատվածի վստահության քվեն վաստակել: Ծրագրերը մնում են անփոփոխ, Արցախին ծառայելու որոշումս՝ եւս:

«Իրատես». Արայիկ Հարությունյանի վերջին նշանակումները Մոսկվայում շատ վատ են ընկալվել

- Մասիս Մայիլյանը արցախցիների շրջանում հայտնի է որպես սորոսական թեւի ներկայացուցիչ, որոշների շրջանում էլ համարվում է հեղափոխական թեկնածու: Ձեր տեսակետը:

- Ես պիտակավորումից ձեռնպահ եմ մնում: Պարոն Մայիլյանը ճանապարհ անցած գործիչ է: Տարբեր ոլորտներում իր ավանդն ունի, եւ հավատում եմ, որ դեռ կունենա իր ավանդը Արցախի զարգացման ճանապարհին: Մենք թշնամանալու պատճառ չունենք: 14 թեկնածուների շարքում մենք եւս ներկայացրել ենք մեր ծրագրերը, ստացել ընտրողի գնահատականը: Եվ այդ գնահատականը մեզ արդեն իսկ պարտադրում է մտածել նախեւառաջ Արցախի ներկայի ու ապագայի եւ ոչ թե անձնական ամբիցիաների մասին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА