o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ իրավիճակը հավիտյան չի կարող երկարացվել. Ռոբերտ Մարգարյան

07.04.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արտակարգ իրավիճակը հավիտյան չի կարող երկարացվել. Ռոբերտ Մարգարյան

Ազգային ժողովը նախորդ շաբաթ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը,որով,ըստ էության, գաղտնալսելու են ամենքին ու ամենուր: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

Քայլածներն ամեն ինչ անում են, որ խուսափեն պատասխանատվությունից. Անդրանիկ Նիկողոսյան

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՎԱԽԻ ՈՒ ՍԱՐՍԱՓԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ»

– Պարոն Մարգարյան, ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ եւ այլն, GPS լոկացիայով տեղորոշում են մարդկանց տեղանքը, այսկերպ միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը: Հետաքրքիր է՝ իրականում ԱՄՆ-ում իսկապե՞ս ընդունվել է համանման օրենք:

Ինչքան տեղյակ եմ, ԱՄՆ-ում չի ընդունվել նման օրենք,որը բջջային կապի ծառայություններ մատուցող ընկերություններին պարտադրում է ԱՄՆ կառավարությանը փոխանցել օգտատերերի հեռախոսակապերին վերաբերող տեղեկությունները: Ինչպես գիտեք, ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց ֆինանսական օժանդակությունների փաթեթի մասին կառավարության նախագիծը,որը ներառում է նաեւ 500 միլիոն դոլարի օժանդակություն, ինչը «Վերահսկողության եւ տվյալների հավաքման համակարգ» մշակելու նպատակով հատկացվելու է Հիվանդությունների վերահսկման կենտրոններին: Իհարկե,որոշ ոչ պաշտոնական հաղորդումներ վկայում են այն մասին,որ պետական համապատասխան կառույցներ տեղորոշման համակարգից օգտվում են ստուգելու համար հանրային վայրերում սոցիալական տարածության պահպանման չափերը, սակայն ինչ վերաբերում է հեռախոսակապերի ստուգման եւ դրանց հետ կապված տվյալների պահպանմանը, դա իրականությանը չի համապատասխանում:

Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է

Ձեր գնահատմամբ՝ այս օրենքը որեւէ կերպ կարո՞ղ էր օգնել՝ համավարակի դեմ պայքարելու համար, թե՞ դրա անվան տակ այլ խնդիրներ է փորձում լուծել իշխանությունը:

Ինչպես արդեն մի այլ առիթով նշել եմ, տեղորոշման համակարգը նրանց պարագային,որոնց մոտ կորոնավիրուսի ախտորոշման քննության արդյունքը դրական է եղել, կարող է օգնել հայտնաբերելու այն վայրերը,որտեղ վիրուսակիր անձը ներկա է եղել, եւ հնարավոր է,որ տարածել է վիրուսը: Սակայն ինչ վերաբերում է հեռախոսակապերին, դա կարծում եմ՝ այլ նպատակներով հիշյալ փաթեթում ներառված որոշում է,որը բնականաբար որեւէ ազդեցություն չի կարող ունենալ վիրուսի տարածումը կանխելու հարցում: Օրինակ,ոչ բոլոր հեռախոսակապերն են ժամադրության նպատակով: Պարզ է,որ հեռախոսակապի բովանդակությանը կարելի է տեղեկանալ միայն գաղտնալսելուց հետո ու մինչեւ այն չկատարվի՝ պարզ չի դառնա տվյալ անձը պարզ  խոսակցություն է ունեցել, թե պատրաստվում է հանդիպման գնալ: Բացի այդ, նման կապեր կարելի է հաստատել նաեւ հաղորդակցման այլ տեխնոլոգիաների ու բջջային հավելվածների միջոցով,որոնց հնարավոր չէ մոնիթորինգի ենթարկել: Ենթադրում եմ,որ այսօր իշխանությունները լուրջ վախի ու սարսափի պայմաններում են հայտնվել: Նրանք բոլորից ավելի լավ գիտեն,որ տարբեր ոլորտներում առաջընթացների մասին իրենց ներկայացրած վիճակագրական թվերն իրականությանը չեն համապատասխանում, եւ ուր որ է փուչիկը պայթելու է: Արտակարգ իրավիճակը հավիտյան չի կարող երկարացվել: Թվում է,որ իշխանությունները պատրաստվում են հետկորոնավիրուսային ժամանակաշրջանի համար, երբ տնտեսական լուրջ խնդիրների ֆոնին անխուսափելի են դառնալու հասարակական ընդվզումները:   

Իշխանափոխությունը մոտ է, շատ մոտ. Վահան Բաբայան

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՇՈՈՒԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԹՈՂՆՈՒՄ»

– Ընդհանրապես՝Ձեր գնահատմամբ, իրավաչա՞փ են այն գործողությունները,որոնք կատարվում են արտակարգ դրությունով պայմանավորված: Օրինակ, անգամ բանտախցում օդափոխության համար դուրս են հանում բանտարկյալներին,իսկ հիմա փաստացի՝ բոլորս մեկուսացված ենք մեր տներում:

Ինքնամեկուսացումը գրեթե բոլոր երկրներում գործադրվել է: Բնական է,որ դրա նպատակն է քաղաքացիներին հնարավոր չափով հեռու պահել ուղղակի շփումներից եւ դրանով կանխել վիրուսի տարածումը: Ես կարող եմ բերել ԱՄՆ-ի եւ ուղղակի Լոս Անջելեսի եւ դրան ենթակա Գլենդել քաղաքի օրինակը,որտեղ ապրում եմ: Մոտավորապես մարտի կեսերից քաղաքացիներից պահանջվեց մնալ տներում, փակվեցին բոլոր ռեստորանները, սրճարաններն ու այն բիզնես կենտրոնները,որոնց աշխատանքն անհրաժեշտ չէ: Միեւնույն ժամանակ, արգելվել են տներում բազմամարդ հավաքույթները: Այդուհանդերձ, անձը թույլատրված է փողոցում քայլելու, հեծանիվ կամ ավտո վարելու, նաեւ անհրաժեշտ գնումներ կատարելու համար տնից դուրս գալ: Բնականաբար, հանրախանութներում խստիվ պահպանվում է պահանջված տարածությունը, սակայն որեւէ տեղեկագիր լրացնելու կամ փաստաթուղթ ներկայացնելու պարտադրանք չկա: Համեմատության կարգով կարող եմ ասել,որ Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված սահմանափակումները հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված լինելուց առավել՝շոուի տպավորություն են թողնում:

​​​​​​​Հասարակական անպատասխանատվություն, թե՝ քաղաքացիական անհնազանդություն

Ըստ Ձեզ, կորոնավիրուսը աշխարհաքաղաքական մեծ խա՞ղ է, թե՞ բնության մարտահրավերը ողջ մարդկությանը:

Այս մասին, կարծում եմ ժամանակն իր ճիշտ  գնահատականը կտա: Իհարկե, դավադրության տեսության կողմնակիցները հակված են այն մեծ խաղ համարելու եւ դրա համար նաեւ ինչ-որ ապացույցներ են ներկայացնում, սակայն փաստը մնում է փաստ,որ այսօր այդ վիրուսի սպառնալիքն իրենց մաշկի վրա զգում են առանց բացառության բոլոր երկրները, իհարկե` չհաշված որոշ բացառություններ: Անկախ նրանից թե կորոնավիրուսը մեծ խաղ է, թե բնության մարտահրավեր, շատերի համոզմամբ՝ այն կարելի է մեր մոլորակի համար «ռեստարտ» համարել: Դեպի ինքնակործանում տանող ճանապարհին մեծ թափ հավաքած մեր մոլորակը նման ընդմիջման կարիք ուներ: Այս միջոցին թեեւ մարդկային ու ֆինանսական կորուստ է արձանագրվել, սակայն դրա փոխարեն՝ օրինակ անհամեմատելի չափերով նվազել է մեր մոլորակի գոյությանը սպառնացող ջերմոցային գազերի արտադրությունը: Կամ շատ երկրների քաղաքացիներ,որոնք առօրյա հոգսերով տարված իրենց ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելու առիթ չէին գտնում, այս մարտահրավերի պատճառով իրենց ընտանեկան օջախում երկար ժամերով շփվում եմ միմյանց հետ,ինչը  բնականաբար հասարակական դրական ազդեցություն կարող է ունենալ:

Հայաստանի պարտությունը բոլորինս է. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ

«ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՊԵՍ ԹԵԺ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»

– Ի՞նչ քաղաքական հետեւանքներ այս իրավիճակը կարող է ունենալ Հայաստանի եւ Արցախի համար:

Այսօր արդեն անվիճելի փաստ է, որ հետկորոնավիրուսային աշխարհը լիարժեքորեն տարբեր աշխարհ է լինելու: Մարդկային հարաբերությունների եւ ապրելակերպի փոփոխմանը զուգահեռ նաեւ հստակ փոփոխություններ են նկատվելու իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում: Ինչպես նկատելի է, գրեթե բոլոր երկրներում քաղաքացիների վերահսկման տարբեր մեխանիզմներ են կիրառվել: ԱՄՆ-ի կամ եվրոպական որոշ երկրների պարագային, որտեղ ժողովրդավարությունը բարձր մակարդակում է գտնվում, իրավիճակի վերականգնումը հեշտ է լինելու, սակայն այն երկրներում,որոնք ղեկավարվում են ավտորիտար իշխանությունների միջոցով եւ կամ Հայաստանի ու նույնիսկ եվրոպական որոշ երկրների նման դեռ շարունակում են ջանքեր գործադրել ժողովրդավարության հաստատման ուղղությամբ, մարդու իրավունքների ու ազատությունների վերականգնման հետ կապված լուրջ մտահոգություններ գոյություն ունեն: Նման մտահոգություններով արդեն իսկ հանդես են գալիս միջազգային իրավապաշտպան որոշ կազմակերպություններ, այդ թվում`HumanRightsWatch-ն ու AmnestyInternational-ը: Դրան պիտի գումարել նաեւ տնտեսական համաշխարհային ճգնաժամը,որի մասին արդեն հստակ կանխատեսումներ են կատարվում,որից բնականաբար անմասն չի մնալու Հայաստանը: Բնական հարուստ պաշարներ կամ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրները կարճ ժամանակամիջոցում թիկունքում են թողնելու այս շրջանը, սակայն ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ, որոշակի ժամանակով պիտի մոռանալ լուրջ ճգնաժամից նոր ձերբազատված երկրների կողմից արտաքին խոշոր ներդրումների մասին: Ճգնաժամից անկասկած տուժելու է նաեւ Հայաստանի տուրիզմի բաժինը: Այս միջոցին բնականաբար մեծանալու է տնտեսական գործոնների չարաշահմամբ տարածաշրջանում հավասարությունների փոփոխման հնարավորությունը: Վերջին օրերին Իրաքում ամերիկյան զորայինների կուտակման մասին լուրեր են հաղորդվում: Նաեւ խոսվում է այն մասին,որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրաքում ծանր հարված հասցնել Իրանի աջակցությունը վայելող խմբերին: Նման գործընթացներից դուրս չի կարող մնալ նաեւ Արցախը: Եթե հիշեք, շուրջ մեկ տարի առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «թեժ աշնան» խոստում տվեց: Պիտի խոստովանել, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելով ու նաեւ պոպուլիստական այլ հնարքների դիմելով՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց երկարացնել իր իշխանության շրջանը: Սակայն նկատի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ սպասվող տնտեսական ճգնաժամը, Սահմանադրական դատարանի հետ կապված հարցն ու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, նաեւ Արցախի շուրջ սպասվող զարգացումները, առաջիկա ամիսները Հայաստանի իշխանությունների համար իրապես թեժ են լինելուու շատ...

​​​​​​​«Հեղափոխությանն» էլ առանձնապես տարբերակ չի մնացել, քան «գիժ խաղացնելը». Գարեգին Պետրոսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА