o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անընդունելի է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը. Բելլա Լալայան

07.04.2020 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Անընդունելի է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը. Բելլա Լալայան

ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը վերջնական ֆիասկո ապրեց` «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերայից հետո: Այն, ինչ հանձնաժողովը պետք է բացահայտեր ամիսներ շարունակ ձգվող իր գործունեության ընթացքում, ֆիլմում բարձրաձայնվեց ողջ ճշմարտությունը: Ընդ որում` ֆիլմում ամենափշոտ հարցերին պատասխանեցին նրանք, որոնց հանձնաժողով հրավիրելը, այդպես էլ օրենսդիրների համար ցայսօր մնացել է անկատար երազանք: Եվ միայն այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, այդուհանդերձ, պատրաստակամ է գնալ այդ հանձնաժողովի նիստին: Ի վերջո, ինչ էր կատարվել իրականում 2016-ի ապրիլին, ո՞վ է ճիշտ, ով` սխալ, հիմնվել հանձնաժողովի՞, թե՞ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի փաստերի վրա, «Իրավունքը» հետաքրքրվեց ականատեսից, ով 2016-ի ապրիլի 2-ին առավոտյան արդեն Թալիշում էր: Խոսքը արցախցի լրագրող ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆԻ մասին է, որը նաեւ առաջադրվել էր Արցախի նախագահական ընտրությունենրում` որպես թեկնածու:

Վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը

- Տիկին Լալայան, ի վերջո, ապրիլյան պատերազմի ժամանակ ի՞նչ էր կատարվում դիրքերում, եւ ինչո՞ւ «մատի փաթաթան դարձավ» այն, որ մեր զինվորները մնացել են առանց փամփուշտի ու կռվել բահերով:

Նախ` ինձ համար աբսուրդ է, որ պատերազմի հետեւանքները, դրդապատճառները կամ այդ ժամանակ ստեղծված իրավիճակը Ազգային ժողովում պետք է քննեն մարդիկ, ովքեր ընդհանրապես զենք կրելուց գաղափար չունեն, վառոդի հոտ զգացած չկան, չգիտեն` սահմանը որտեղ է, ինչ է մարտական հերթապահությունը: 2016-ի ապրիլի 2-ին` վաղ առավոտյան, երբ համացանցը միացրի, տեսա, որ բավականին շատ հարցեր են ինձ ուղղել, որովհետեւ միշտ սահմանից, բանակից նյութեր էի հրապարակում, եւ մարդիկ մտածում էին, որ պետք է տեղեկացված լինեմ: Հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, պատերազմ է սկսվել ու, առանց որեւէ մեկի հետ պայմանավորվելու, ներքին մղումով, որ ես ոչ թե որպես լրագրող, այլ պարզապես` պետք է լինեմ զինվորի կողքին` թեժ կետում, գնացի դեպի Թալիշ: Թե ինչ էր կատարվում, միանգամից ասեմ, որ բոլոր խոսակցությունները` զինվորի անզեն մնալու մասին, անհեթեթություններ են: Կային դեպքեր, որ զինվորի մոտ փամփուշտները վերջացել էին, պահեստավորածն էլ էին կրակել ու չէին հասցրել նորից մատակարարել, բայց սա նորմալ է, որովհետեւ փամփուշտ հասցնողն էլ պետք է ճանապարհ անցներ, որը թշնամու հրետակոծության տակ էր: Օրինակ, Թալիշի դիրքի հրամանատարներից մեկը պատմեց, որ երբ փամփուշտները վերջացել էին, ու արդեն թշնամին մտնում էր դիրքը, ձեռնամարտի էին անցել, քարերով ջախջախել էին թուրքի գլուխը: Բայց սա չի նշանակում, որ իրենք լրիվ անօգնական են եղել կամ բահերով են կռվել: Պարզ է, որ երբ կռիվը երկար է շարունակվել եւ պահեստավորած փամփուշտներն էլ վերջացել է, անցել են այլ հնարավոր միջոցների: Այնպես որ, այդ առումով պատմությունները հորինված են:

Արցախը վտանգված է... Ժամանակն է մեր ազգը ինքը որոշի իր ճակատագիրը. Արթուր Վարդանյան (Տեսանյութ)

Հիմա որտե՞ղ պետք է մեղավորներ փնտրել` ապրիլյան պատերազմի համար

Պետք է ոչ թե մեղավորներ փնտրենք, այլ իմանանք, որոնք էին մեր սխալները, եւ  շտկենք դրանք: Հնարավոր է, որ երբեք չենք սպասել, որ Ադրբեջանն այդպիսի լայնածավալ հարձակում կանի, թմրել էր մեր զգոնությունը: Դրա համար ինչ-որ տեղ բացեր ունեցել ենք, բայց այն ամենը, ինչ պտտվում է համացանցում, ուռճացված է: Այո, մեր զինվորի «բատինկեքի» որակի մասին տարիներ ի վեր խոսել եմ, որ պետք է ավելի որակով դարձնել, ասել եմ, որ զինվորը երկու-երեք անգամ դիրք բարձրանալուց հետո` դրանք մաշվում են, ու իրեն հարմար չէ քայլելը: Բայց նշել, որ բանակն այնպիսի խղճուկ իրավիճակում է եղել, որ մեր զինվորը բահերով է կռվել, հեքիաթներ են: Եվ ինձ համար անընդունելի է, որ այդ հարցերը քննարկում է ԱԺ հանձնաժողովը, որը սկզբում ասում էին, թե երեք-չորս ամիս է գործելու, հիմա էլ երկարաձգվեց: Չես հասկանում` ի՞նչ են քննարկում, եթե, օրինակ, մասնակիցներին կամ ականատեսներին, այդ թվում` ինձ երբեք չեն հարցրել, որ գնացել ես ապրիլի 2-ին Թալիշ, ի՞նչ ես տեսելի՞նչ վիճակ էր: Եվ, ի վերջո, բոլոր զինվորները չեն, որ քաջ ու խիզախ են, ինչպես մեր քաղաքացիական կյանքում, այնպես էլ սահմանում, կան շատ խիզախներ, բայց նաեւ վախկոտներ, կարող է պատահել, որ մեկն էլ վախից թաքնվել է ու հիմա ինչ-որ պատմություններ է պատմում, ոմանք էլ հիմնվում են դրա վրա ու սկսում են այն ուռճացնել: Բայց դրանով մեր զինվորի մարտական ոգին, մեր բանակի հեղինակությանն են վնասում, թեպետ արդեն համոզվել եմ, որ սա իրենց չի էլ մտահոգում: Հետեւաբար, ինձ համար անընդունելի է այդ հանձնաժողովի գործունեությունը: Մեր սխալները պետք է շտկենք` առանց աշխարհի առջեւ խայտառակելով մեր բանակը:

«Հրապարակ». Ապրիլյանի հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին

Ձեր գնահատմամբ` հայ զինվորը հաղթե՞լ է ապրիլյան պատերազմում, ինչը այս հանձնաժողովն իր էությամբ փորձում է կասկածի տակ դնել:

Մենք հաղթեցինք: Երբ մատնացույց են անում, թե այսքան հեկտար հող ենք կորցրել, սա համարում եմ` դեբիլություն: Այդպիսի հայտարարութուն անողը, ըստ երեւույթին, ո՛չ պատերազմից գաղափար ունի, ո՛չ ընդհանրապես` մարտից: Ահեղ, լուրջ պատերազմ է եղել, Ադրբեջանն ամբողջ ուժով հարձակվել միանգամից ողջ սահմանի երկայնքով, որին դիմակայել է 18 տարեկան զինվորը` իր հրամանատարի գլխավորությամբ: Ի դեպ, հիմա բոլորն ասում են, թե մեր 18 տարեկանները պահեցին սահմանը, բայց ինչու՞ եք արհամարհում, անտեսում մեր հրամանատարներին կամ ընդհանրապես` բանակի կազմակերպված դիմակայությունը: Իհարկե, թեկուզ մեկ հեկտարի կորուստը շատը ցավոտ է, անտանելի է, մարդու ինքնասիրությունը վիրավորվում է, բայց մենք հաղթել ենք: Պատերազմի ժամանակ կարող է մեկ քայլ էլ հետ գնաս, հաջորդ պատերազմի ժամանակ` երկու քայլ առաջ: Իսկ ապրիլյան պատերազմի արդյունքն այն էր, որ Ադրբեջանն իր նպատակին չհասավ, սահմանը, ըստ էության, ոչ մի փոփոխության չենթարկվեց: Մենք գիտենք, թե ինչ էր Ադրբեջանի նպատակը, որովհետեւ նրանց պլանը գտել էին, եւ այդ ծրագրերը ձախողվեցին, մեր սահմանը մնաց անսասան ու անփոփոխ: Իսկ մի քանի դիրքը, որը մնացել է իրենց վերահսկողության տակ, առանձնապես իրենց ոչ մի բան չի տալիս: Այնպես որ, միանշանակ պետք է ասեմ, որ Հայոց բանակը հաղթել է 2016 ապրիլի 2-ին սկսած եւ ամիսուկես տեւած պատերազմում, ինչը սխալմամբ` քառօրյա են կոչում:

Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում». Aravot.am

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА