o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԸ

07.04.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԸ

Խաղը, որն Արցախում սկսվել էր նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ, իհարկե, միանգամայն պարզունակ էր: Չնայած, պետք է էլ ավելի հեռուները հասնել. իրականում այս խաղը սկսվել էր դեռ նիկոլյան «հեղափոխությունից» անմիջապես հետո:

Ի՞ՆՉ ԿԵՐՊ ԿՓՈԽՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԵԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ

Զավթելով Հայաստանի իշխանությունը, բնական է, արտաքին պատվիրատուները նաեւ Արցախն իրենցով անելու խնդիր ունեին: Սակայն ընթացքից Արցախը «հեղափոխականացնելու» փորձերը ձախողվեցին. ի տարբերություն հայաստանյան պողոսաց դասի, Արցախում հանրությունը շատ ավելի լավ է գիտակցում սահմանային անվտանգության կարեւորությունը. վերջին հաշվով առաջին հերթին հենց արցախցիների կյանքը, առողջությունը եւ ունեցած-չունեցածն է առաջնային հարվածի տակ: Արցախը նաեւ փոքր տարածք է, մարդիկ հիմնականում մեկը մյուսին լավ են ճանաչում, այդ թվում, թե սկսած պատերազմական ժամանակներց, ով ինչ արժեք ունի: Ուստիեւ, հիմնականում դասալիքներից բաղկացած «հեղափոխական» լիդերների ետեւից այն ժամանակ չգնացին: Անցած երկու տարիներին Արցախը «հեղափոխականացնելու» այլ փորձեր էլ եղան, այդ թվում՝ Բակո Սահակյանին հրաժարական պարտադրելու միջոցով: Բայց չստացվեց, ու «հեղափոխությունը» տեղափոխվեց ընտրությունների փուլ: Թե ով էր հայաստանյան սորոսականության «սրտի թեկնածուն», դեռ առաջին պահից էր պարզ: Ինչով էր վտանգավոր Վիտալի Բալասանյանը նույնպես: Վերջապես, արդեն անցած աշնանը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո պարզ էր նաեւ, որ Արայիկ Հարությունյանն է լինելու հիմնական ֆավորիտը: Իհարկե, Նիկոլի համար ամենահեշտ տարբերակը կլիներ հենց Հարությունյանի վրա հիմնական խաղադրույքները կատարելը. ոչ մի բանի չես խառնվում, ավելորդ ղալմաղալների մեջ չես մտնում, ու Հարությունյանն իր համար հանգիստ դառնում է նախագահ: Բայց փոխարենը, հայաստանյան սորոսականության վերնախավի համար նա ընդունելի ֆիգուր չէր կարող լինել: Հարությունյանն իր լավ ու վատով, մեկ էական տարբերություն ունի ստանդարտ դասալիքներից. նա անցել է ողջ պատերազմով, եւ նրանից սովորական դավաճան սարքել հազիվ թե ստացվի: Արդյունքում, Արայիկ Հարությունյանից կստացվի մոտավորապես Բակո Սահակյան-2 կարգի նախագահ. մի փոքր զգուշավոր, մի փոքր շահամոլ, մի փոքր այս ու այն, բայց ոչ դասական դավաճան, ով հանուն 30 արծաթի ամեն ինչի պատրաստ կլիներ: Փոխարենը Մայիլյանը, ով, ըստ հրապարակային լուրերի՝ «Արցախյան ազատամարտի ամենածանր օրերին... վախից գյուղում թաքնված էր մի կնոջ տանը, որի նախկին ամուսինը ադրբեջանցի էր», ու «այդպես էլ չմասնակցեց արցախյան պատերազմին», միանգամայն պիտու թեկնածու էր: Սակայն իրողութունն այն էր, որ Մայիլյանը սեփական ուժերով հազիվ թե լուրջ ձայների ակնկալիք ունենար, եւ լուծումը դարձավ Սամվել Բաբայանի աջակցությունը: Բաբայանը նախ՝ ուներ Արցախում դիրքերի վերականգնման խնդիր, որին չհաջողվեց հասնել անձամբ նախագահի թեկնածու առաջադրվելու միջոցով, սակայն կարող էր գնալ շրջանցիկ տարբերակով. այլ թեկնածուի աջակցելով, եւ որ ամենակարեւորն է, սեփական թիմը ԱԺ-ում ներգրավելով: Ընդ որում, սեփական թիմը չունեցող Մայիլյանին աջակցելով, նա կարողանում էր լուծել առնվազն երկրորդ խնդիրը. «կանաչ լույս» Երեւանից՝ սեփական թիմն ԱԺ-ում ներգրավելու հարցով: Ու մյուս կողմից, դեռ ընթացքի մեջ է հայտնի քրգործը, եւ երեւանյան «խնդրանքները» մերժելն ով իմանա, թե ինչի կտաներ: Չնայած, մեդալի հակառակ երեսը եւս կար. այն նախազգուշացումը, որը Բաբայանը ստացավ Մոսկվայից, անտեսելը նրա կողմից լուրջ անձնական սխալ կլիներ: Առավել եւս, որ եղան խոսակցություններ, որ  բացի  Բաբայանի` ՌԴ մուտք գործելը արգելելուց, նրան նաեւ բանավոր զգուշացում է եղել՝ հեռու մնալ  սորոսականի խարանակիր դառնալուց:

ԱՆԳԱՄ ԴԻՄԱԿ ԴՆԵԼ-ՉԴՆԵԼՈՎ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈՐՁԵՑ ՏԱՐԲԵՐՎԵԼ ՆԻԿՈԼԻՑ

 

ԻՆՉԻ ՍՊԱՍԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

Մի խոսքով, առաջին փուլից հետո ստացաք այս իրավիճակը: Շրջանառվող համառ խսակցությունների համաձայն` մոտ 56 տոկոս ձայն հավաքած Հարությունյանին  «նկարվեց» 49-ից մի փոքր ավել, իսկ երեւանյան սորոսականներից  ծանր մեսիջներ տեղ հասան՝ չհամարձակվի բողոքել: Արդյունքում Հարությունյանը համաձայնեց երկրորդ փուլին, բայց նաեւ վստահ լինելով, որ այս անգամ էլ կհաղթի, բայց նաեւ կասկածներ ունենալով՝ կլինի երկրորդ փուլ: Սակայն Բաբայանը, ըստ էության, իր խնդիրը լուծեց: Արցախի ԱԺ-ում դարձավ երկրորդ ուժի ղեկավարը, որը նրա համար բավարար պաշտպանություն է ապահովում` նաեւ քրգործի հետ կապված: Ու երեւի ռուսական մեսիջները իրենց դերը խաղացել էին. հազիվ էր առաջին  փուլի արդյունքները հնչել, որ Բաբայանը հայտարարեց, թե կարող է ձեռնպահ մնալ երկրորդ փուլում Մայիլյանին աջակվելուց. «Դեռ թող երկրորդ փուլի թեկնածուները հայտարարեն, տեսնենք՝ երկորդ փուլ լինելու է, թե` ոչ, նոր կխոսենք»: Ու անմիջապես էլ ակնարկեց, որ Մայիլյանն առանձնապես  հույսեր չունի` երկրորդ փուլի հետ կապված. «Իմ կարծիքով` արդեն պետք է հայտարարած լիներ, որ չի ուզում մասնակցի երկրորդ փուլին...»: Վերջապես  Բաբայանը նաեւ մեկ շատ նուրբ ակնարկ հնչեցրեց, թե երկրորդ փուլում. «Եթե ավելի խելոք լինես, ձեռնպահ կմնաս»: Այսինքն՝  բա այդ դեպքում ինչու էր առաջին փուլում կոնկրետ թեկնածուին աջակցում, թե իր խնդիրը միայն  Աժ-ն էր, լուծեց պրծավ ու հիմա «ավելի խելոք» տարբերակը նրա համար սորոսականի խարանից  հեռու մնալն է. թերեւս այստեղ տրամաբանություն  կարելի է տեսնել: Ինչ վերաբերում է Մայիլյանին, ապա նա, ինչ խոսք, վստահ է, որ որեւէ արդյունքի երկրորդ փուլում չի կարող հասնել, իսկ Բաբայանի «ավելի խելոք լինելը» նրան կարող է ընդամենը չնչին ձայներ թողնել: Երկու տարբերակ կար. հրաժարվել երկրորդ փուլից, որն անձնապես նրա համար միգուցե ավելի ձեռնտու էր՝ վերջնական խայտառակությունից խուսափելու համար: Բայց այդ դեպքում ընտրությունների ողջ սորոսական տրամաբանությունը գրողի ծոցն էր գնալու. նրա փոխարեն երկրորդ փուլին կմասնակցի Վիտալի Բալասանյանը, ինչը միանգամից  կվերածվեր «ընտրական իշխանափոխության» սցենարի վերջնական տապալման: Արդյունքում, Մայիլյանը, ուզած-չուզած, պետք է գնար անձնական խայտառակության ու վերադասի խոսքից դուրս չգալու ճանապարհով. մնում էր ընտրությունների մեջ, համակիրներին կոչ է անում՝ չմասնակցել, բայց նաեւ էս գլխից ընտրությունները համարում է ապօրինություն, թե կորոնավիրուսի ժամանակ ի՞նչ ընտրություն: Հասկանալի է, սա սովորական սորոսական դեմագոգիա է, որը նաեւ տրամաբանություն չունի. եթե ապօրինություն է, Մայիլյանն այդ ինչպես է մնում ընտրությունների մեջ ու դրանով օրինականացում ապօրինությունը: Սակայն այս հանգամանքը ցույց տվեց, որ անգամ ընտրություններում պարտվելով ու, ըստ ամենայնիԲաբայանի ուժեղ աջակցությունը կորցնելով, այնուամենայնիվ, սորոսականությունը դեռ չի պատրաստվում զենքերը վայր դնել: Իսկ այն խժդժությունները, որոնք ավելի վաղ նկատվում էին արցախյան որոշ բնակավայրերում եւ նախօրեին էլ հասան Ստեփանակերտ, գալիս է հուշելու, որ պատրաստ է նաեւ սցենարը: Այսինքն՝ պետք է վերադառնալ փողոցային ցնցումների միջոցով ընտրությունները ապօրինի ճանաչելու, իշխանությունների հրաժարականին հասնելու եւ  իրենց ուզած մեկին պարզապես Արցախի նախագահ կարգելու հին սցենարին: Բայց վերադառնանք այս մեծ խաղի նախապատվությանը. հիշեցրինք, որ դեռ 2018թ. այս խաղն արդեն իսկ փորձարկվել է, սակայն ապարդյուն: Ու դրանից հետո որն է երաշխիքը, որ այս անգամ կհաջողվի: Որոշ հույսեր կարող էին լինել, եթե Բաբայանն  իր ունեցած բոլոր ռեսուրսներով կանգներ հեղաշրջման դիրքերում: Բայց նա գոնե այս պահին գերադասում է ետ քաշվելը: Իսկ  տարաբնույթ «ծուռ» ռեսուրսների ուժային բազան ակնհայտորեն չի բավարարում նման խնդրի լուծման համար: Ընդ որում, նաեւ մեծ հարց է, թե Նիկոլին նման սցենարը ինչ կարող է տալ: Արցախում «մաքուր» սորոսական նախագահի առկայության  դեպքում Նիկոլի անձնական մանեւրականությունն  էլ ավելի է սահմանափակվում: Մինչդեռ առանց այդ էլ նրա քաղաքական տեղաշարժերի հնարավորություններն այնքան են սահմանափակվել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները քիչ է մնում տեղափոխվեն բացահայտ թշնամանքի դաշտ: Ընդ որում, Նիկոլը կարող է նաեւ աչքի առաջ ունենալ, ասենք, Սահակաշվիլու օրինակը, որը ժամանակին գնաց այդ ճանապարհով, հետո ստիպված եղավ սեփական փողկապն ուտել ու վերջում էլ հայտնվեց սորոսական «ճ» կարգի խամաճիկի  դերում. պետք եղավ, կտան մի հանձնարարական, ու նա կվազի կատարելու: Իսկ ահա  Հարությունյանի պարագայում  Նիկոլը դեռ որոշ մանեւրականություն պահպանում է: Նախ` Հարությունյանը, իր հաղթական տոկոսներից հետ քաշվելով, ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ կոմպրոմիսային ֆիգուրա է, այսինքն՝ Նիկոլը նրա հետ դեռ ինչ-որ կերպ բալանսավորված գործունեություն առաջ տանելու հնարավորություն ունի: Երկրորդը, եթե Մայիլյանի պարտությունը վերջնականապես է ֆիքսվում, Նիկոլը կարող է  նաեւ ռուսների ականջին շշնջալ՝ տեսաք ինչ արեցի: Վերջապես, կորոնավիրուսային այս խաղի արդյունքում Հայաստանը հայտնվել է այն բարդ վիճակում, որ ազերիները սկսել են արագորեն ակտիվացնել իրենց դիվերսիոն գործողությունները՝ ցույց տալով, որ պատրաստ են նաեւ ռազմական լուծման: Բայց եթե անգամ սորոսականներին հաջողվի Արցախը դնել հետընտրական «հեղափոխական» ցնցումների մեջ, այդ դեպքում անգամ Բաքուն հարձակման գնալու համար պետք է որ Մոսկվային նայի: Ու եթե անգամ Մոսկվան, որպես վերջին տարբերակ, գնա պատերազմի միջոցով «միջանկյալ լուծում» ստանալու ու տարածաշրջանում զորքեր կենտրոնացնելու բազմիցս քննարկումներում շրջանառված սցենարին, ապա նախ՝ սորոսականներն էլի կմնան ձառնունայն, եւ հաջորդը՝ հենց Նիկոլն է դառնալու այս իրավիճակի «քավության նոխազը»: Մի խոսքով, շատ մեծ է հավանականությունը, որ առանց էական ցնցումների երկրորդ փուլը կավարտվի, եւ Բակո Սահակյանին կփոխարինի Արայիկ Հարությունյանը: Իսկ այդ դեպքում Նիկոլի համար հին խնդիրը պահպանվում է. կգա բանակցությունները վերսկսելու ժամանակը, եւ ողջ պատասխանատվությունը հենց նրա վրա է մնալու: Այն տարբերությամբ, որ այս անգամ արցախյան ընտրությունները պատճառաբանելով` բանակցային թայմ-աութ ստանալու տարբերակը էլ չկա:

Լավրովի բացահայտումը եւ Արցախի սահմանին Իրանի ակտիվացումը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА