o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ» ԺԱՄԱՆԱԿԸ

07.04.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ» ԺԱՄԱՆԱԿԸ

ՀՀ ինչպես սովորական, այնպես էլ «ազատ եւ հպարտ» քաղաքացիները վրդովվել են նախարար Տիգրան Խաչատրյանի առաջարկությունից` որ եթե ոսպն ու հնդկաձավարը թանկ են, ապա հարկ է գնել «փոխարինիչներ»: Ամենահասարակ ուտելիքի վերաբերյալ այդպիսի ծայրահեղ ցինիզմին ի պատասխան Ֆեյսբուքում եւ խոհանոցներում քաղաքացիները նախարարին հիշեցին ամենաընտիր հիշոցներով: Քչից-շատից բարեկիրթ գրառումներում Տիգրան Խաչատրյանին առաջարկեցին անձամբ անցնել կոմբիկեր կամ խոտ ուտելուն...

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՔՄԾԻԾԱՂԸ

 

ՍՈՎԱԾ ԸԴՎԶՈՒՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Մասնավորապես` սույն քայլո պաշտոնյային առաջարկեց խոտ ուտել քաղաքագետ Գագիկ Համբարյանը. «Քանի որ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մարդկանց առաջարկում է հնդկաձավարի եւ ոսպի փոխարեն դրա փոխարինիչներն ուտել` չնշելով դրանք, ես առաջարկում եմ պարոն նախարարին այսուհետ մսի փոխարեն խոտ ուտել... Օրինակ` բակլազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղին պատկանող մի խոտ կա... Հենց դա դնի ու ուտի... Համ նրան դա շատ սազում է, համ էլ լավ գումար կտնտեսի... Քանի դեռ հասարակությունը լուռումունջ տանում է այս իշխանությունների ներկայացուցիչների լկտի ցինիզմն ու տգիտությունը, սրանք ավելի են չարաշահելու մարդկանց համբերությունը... Ի դեպ, այսօր արդեն 1 կգ ամենաէժան հնդկաձավարն արժեր 750 դրամ, իսկ ոսպը` 700 դրամ... Էլ հնարավոր չէ խաբել մարդկանց»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

Այո՛, հնարավոր չէ: Դա արդեն դեժավյուի պես հիշեցնում է պատմական այն դրվագը, թե ինչպես ֆրանսիական թագուհի Մարիա-Անտուանետան, երբ իրեն ասացին, որ ժողովուրդն ուտելու հաց չունի, պատասխանեց. «Թող թխվածքեղեն ուտեն»: Թե ինչ արեց գազազած ամբոխը նրա հետ` քաջ հայտնի է, եւ այդ նույն ճակատագրի ուրվականը Նիկոլի աչքի առաջ է: Եվ բռնապետիկի վիճակն աննախանձելի է` եթե շարունակի քաղաքացիներին պահել տնային կալանքի տակ` չտալով չաշխատելու դիմաց նորմալ փոխհատուցումներ (իսկ առաջարկվող «փաթեթները» պարզապես օգնության տնազ են), ապա սոված մնացած մարդիկ կմոռանան ե՛ւ վիրուսը, ե՛ւ արտակարգ դրությունը եւ ամբոխվելով սոսկալի բունտերի կանցնեն: Իսկ եթե վերացնի արտակարգ դրությունը, ապա միեւնույնն է` ցույցերից եւ ընդվզումներից չի խուսափի, ու միանգամից կերեւա իշխանությունը կորցնելու ուրվականը: Այնուամենայնիվ, Նիկոլը գտել է ժամանակավոր «փոխարինիչ»` ոմն Ջոնի Բրջոնիին, ով իր ցածրակարգ լայվերով, իր կապիկություններով հավաքում է 100 հազարից ավել դիտումներ պողոսների մոտ, եւ իհարկե նրա ֆոնին Նիկոլը մտքի գիգանտ է երեւում: Ի դեպ, ընդդիմադիր ակտիվիստներն արդեն գտել եւ հրապարակել են ապացույցներ, որ այդ խեղկատակը հրահանգավորվում է ուղիղ Հովհաննես Մովսիսյանի (ՊՈԱԿ-ի Հովոյի) ֆեյքաբուծարանից: Նաեւ ապացույցներ կան, որ պարետ Տիգրան Ավինյանն անձամբ հետեւում է այդ ուղիղ եթերներին, մինչդեռ չպետք է դրա ժամանակն ունենար... Նույն Գագիկ Համբարյանի դիտարկմամբ. «...Բացահայտված է նաեւ, որ այս պարող-խեղկատակ կերպարի տակ թաքնվում է, այսպես կոչված, Թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցը եւ Փաշինյանի երկրպագուն... Պատահական չէ նաեւ Բրջոնիի սենյակի աղքատիկ եւ փնթի կահավորումը, որի ուղիղ եթերների ժամանակ մշտապես դիտարկվում է պատին կախված խաչը... Ի՞նչ մեսիջ են հղում կամ ինչ են ուզում ասել այդ կերպարի եթերները դիտողներին հրամցնող Բրջոնիի հետեւում կանգնած ուժերը... Ինձ համար նորություն չէ, որ Փաշինյանի իշխանությունը բացահայտ դեմ է Հայ Առաքելական եկեղեցուն եւ Բրջոնիի միջոցով եւս հակաեկեղեցական քարոզ է արվում` խաչի ֆոնին խեղկատակություններ եւ անմեղսունակություններ կազմակերպելով... Փաշինյանը եւ նրա թիմն առաջնորդվում են պլեբսին վերահսկելու պարզ մեթոդով` «Հաց եւ հանդեսներ»... Քանի որ հացի հարցը շատ լուրջ է եւ խնդրահարույց, գործող իշխանությունները որոշել են ապահովել հանդեսները եւ հրապարակ են նետել Ջոնի Բրջոնի անունով իրենց գործակալին, որը խեղկատակություններով եւ հիմարություններով շեղում է հասարակության ուշադրությունը երկրի առջեւ ծառացած խնդիրներից»:

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Պրիմիտիվացում, անասնացում` ահա՛ իշխանական քարոզչական հնարքների էությունը:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով` համատարած լրտեսման մասին օրենքը հեռահար նպատակներ ունի. «Մեծ աղմուկով, ափալ-թափալ, առանց ընդդիմության, մեկ օրվա մեջ մի քանի արտահերթով ընդունված գաղտնալսման մասին օրենքը ընդունվեց մարտի 31-ին: Այն պետք է գործեր մինչեւ արտակարգ դրության ավարտը` ապրիլի 14-ը: Սակայն պարզվեց, որ լավագույն դեպքում այն կսկսի գործարկվել այսօր` ապրիլի 6-ին, քանի որ բազմաթիվ տեխնիկական ու կազմակերպչական հարցեր լուծված չէին: Ընդ որում, պարզվեց, որ տեղորոշելու ճշգրտությունը 100 մ է, որտեղ կարող են լինել տասնյակ կոնտակտներ: Այս պահի դրությամբ հայտնի չէ` արդյոք սկսվել է ծրագրի կիրառումը, թե` ոչ. նախագահի մամլո խոսնակը ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում մեր զանգերին: Ամեն դեպքում, քանի որ օրենքն ընդունելիս պետք է իմանային այս ամենի մասին, լավագույն դեպքում այս օրենքը, ըստ նախնական հաշվարկների, պետք է աշխատեր ընդամենը 8 (ութ) օր: Այդ ողջ քաղաքական աղմուկը, ռեսուրսների կոնցենտրացիան եւ ֆինանսական ծախսերը ընդամենը 8 (ութ) օրվա համար էին: Կարծում եմ` մեզ խաբում էին. կամ իրենք այն ժամանակ էլ գիտեին, որ արտակարգ դրությունը երկարացնելու են, բայց մեզ չէին ասում, կամ արտակարգ դրությունը հանելուց հետո գաղտնալսման ռեժիմը մնալու է»:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

Եվ, ի դեպ, Տեղեկատվության ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանն էլ հայտնաբերել է առավել քան զարմանալի փաստ` որ սրանք հաջողացնում են գրանտներ ուտել խոսքի ազատության հերն անիծող ծրագրերի դիմաց. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը (բաղկացած ընդամենը 2 պարբերությունից) մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում` Շրջակա միջավայրի նախարարության կողմից: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մի շարք տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն` խնդրելով տրամադրել մանրամասներ այս դրամաշնորհի մասին...»:

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ահա այդպես: Տաղանդավոր սրիկաներ են` քաղաքացու հիմնարար իրավունքների սահմանափակումն էլ դարձնում են «ուտելու փող»: Բայց քայլոները քայլո չէին լինի, եթե գեթ մեկ ակնթարթով դադարեցնեին բանակն ու հերոսներին ոչնչացնելու ծրագրերը:

 

«ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ»` ՖԻԱՍԿՈՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Եվ ահա Անդրանիկ Քոչարյանի գխվավորած «քննիչ» հանձնաժողովը լսումների է հրավիրել Սերժ Սարգսյանին: Թե արդյոք ՀՀ երրորդ նախագահը կգա ԱԺ` դեղնակտուց քայլոների ու հին, քյառթու սրիկաների պորտը տեղը դնելու, թե՞ Յուրի Խաչատուրովի օրինակով կուղարկի նրանց գրողի ծոցը` այդ մասին պաշտոնապես կհայտնի Սերժ Սարգսյանի գրասենյակը: Սակայն 5-րդ ալիքով ցուցադրված «Հաղթանակի ապրիլը» փաստավավերագրական ֆիլմը այնպես հստակորեն վերջակետեր է դնում 2016-ի քառօրյա պատերազմի բոլոր հարցականներին ու շահարկումներին, որ խայտառակ չլինելու համար հանձնաժողովը պետք է լուծարվի: Սակայն ամոթի կատեգորիան սրանց անծանոթ է: Ինչպես նշում է Էդուարդ Շարմազանովը. «Փաշինյանի կորած կախարդական փայտիկի ճակատագրին արժանացավ նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի ելած պինցետը: Այսօր արդեն շեֆի լայվային շոուներին կցվել է շուրջ մեկ տարի պետական բյուջեն մսխող, անգործության մատնված այսպես կոչված Ապրիլյան դեպքերի ԱԺ քննիչ հանձնաժողովը: Փաշինյանի ռեժիմը, «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի բացահայտումներից հետո հայտնվել է մեղմ ասած` անհարմար վիճակում: Ֆիլմում ի հայտ եկած փաստերը հայ ժողովրդի անվիճելի հաղթանակի մասին սառը ցնցուղ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում էին տիրաժավորել հակապետական միֆեր, թե 2016թ.-ի Ապրիլյան պատերազմը մեր ժողովրդի պարտությունն էր: Փորձելով քողարկել այս փուլում իր ձախողումը, գործող ռեժիմը հայտարարել է Արցախի հերոս, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին վերոնշյալ հանձնաժողով հրավիրելու ժամկետների մասին»:

ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՎԵՐՋՆ ԵՐԵՎՈՒՄ Է

Հա, ի դեպ վերջին լայվի ժամանակ Նիկոլը հայտարարեց, որ իր համար տհաճ է, երբ հայհոյում են իրեն եւ իր ընտանիքին... Բա իր եւ իր թիմի կողմից սանձազերծած տեռորի ջանը քա՞ր էր: Բումերանգը վերադառնում է, Նիկոլ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА