o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս պահին տնտեսական ճգնաժամի հարվածն ավելի ուժեղ ստացվեց, քան, եթե չպայքարեին կոռուպցիայի դեմ. Վահրամ Միրաքյան

07.04.2020 11:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այս պահին տնտեսական ճգնաժամի հարվածն ավելի ուժեղ ստացվեց, քան, եթե չպայքարեին կոռուպցիայի դեմ. Վահրամ Միրաքյան

ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆԸ  800 բիզնեսմեններից բաղկացած «Չոր մարքեթինգ» գործարարների ակումբի հիմնադիրն է, Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հտազոտող, բիզնես-ռազմավարության և բիզնեսի կառավարման, անվտանգության և մեդիա փորձագետ է, ԵՊՀ դասախոս, դոցենտ:

Կատաստորֆիկ վիճակ է, տնտեսությունը օր-օրի խորանում է ճգնաժամի մեջ. Էկոնոմիկայի նախկին նախարար

 

– Տարօրինակ բան եմ ասելու: Հիմա տնտեսական ճգնաժամի հետևանքներն ավելի ծանր կնստեն մեր տնտեսության վրա, քանի որ վերջին 2 տարում իշխանությունների խիստ պայքարի արդյունքում կտրուկ նվազել է ֆինանսական կոռուպցիան:

Նախորդ գրառումով արդեն նշել եմ փողի շրջանառության կարևորության մասին: 
Ֆինանսական կոռուպցիան ապահովում էր հսկայական շրջանառություն: Էդ շրջանառությունն արդեն 2 տարի կտրուկ նվազել էր, ինչը բավական մեծ թվով բիզնեսներ իրենց վրա շատ լավ զգում էին:

Օրինակ, թաղապետարանի x աշխատակիցը կամ ոստիկանության Y աշխատակիցն ամիսը ստանում էր 200 000 դրամ աշխատավարձ, պլյուս մի էդքան էլ կողքից (կամ 10 էդքան smiley) կոռուպցիոն գումար:

Ի՞նչ էր անում նա այդ կոռուպցիայից ստացած գումարը: Ճիշտ է, ծախսում էր: Ծախսում էր ռեստորանում, հագուստի խանութում, սուպերմարկետում, հյուրանոց էր գնում սիրածի հետ smiley և այլն: Վերջին 2 տարիներին թաղապետարանի X աշխատողի շրջանառու գումարը կտրուկ նվազել է, քանի որ կտրուկ նվազել է ֆինանսական կոռուպցիան: Արդյունքում դա խփել է ռեատորանի, հագուստի խանութի, հյուրանոցի, սուպերմարկետի և սիրածի շրջանառությանը` իր բոլոր հետևանքներով:

Իսկ ու՞ր է գնացել այդ թաղապետարանի X աշխատողի համար նախատեսված կոռուպցիոն գումարը: Ճիշտ է, հիմնականում բյուջե:

Այս տարի պլանավորվում էր, որ այդ գումարները հետ կհոսեն տնտեսություն մուլտիպլիկատիվ էֆֆեկտ ունեցող ոլորտների` ճանապարհաշինության ու շինարարության միջոցով, բայց ամեն ինչ դեռ սառած է: (Էդ գումարը մի փոքր մասը արդեն հետ է գալիս ավելացված թոշակների տեսքով):

Արդյունքում այս պահին տնտեսական ճգնաժամի հարվածն ավելի ուժեղ ստացվեց, քան, եթե չպայքարեին կոռուպցիայի դեմ: Գրել եմ այս պահին, քանի որ, եթե հիմա արագ գումարներ լցվեն տնտեսություն, հարվածը կմեղմվի:

Անտոկոս վարկերն անշուշտ շատ լավ բան են, բայց դրանց ազդեցությունը բիզնեսի վրա երևալու է լավագույն դեպքում մի 6 ամսից: Իսկ արտադրության ու գյուղատնտեսության ոլորտում հիմնականում ավելի ուշ` տարիներ անց: Պլյուս էդ աջակցությունը չնչին է, եթե համեմատենք, թե այլ երկրներն ինչքան գումար են լցնում տնտեսություն (ՀՆԱ-ի 10-15 տոկոսի չափով): Օրինակ ՌԴ-ն ամեն շաբաթ վերանայում, մեծացնում է տնտեսություն լցվելիք գումարը, քանի որ ամեն շաբաթ վիճակը ծանրանում է: Շատ այլ երկրներում ուղղակի գումար են բաժանում բիզնեսին ու բնակչությանը, որ շրջանառություն ապահովեն: Գումարների ճշգրիտ բաշխելու վրա չխորանալով, դա թողնելով հետագա հնարավոր ստուգումներին, քանի որ էս պահին դա չի կարևորը:

Հեռևաբար այս պահին կարևոր է ուղղակի գրանտերի տեսքով գումար բաժանել, հատկապես փոքր ու միջին բիզնեսին: Կարճաժակետ ավելացնել նպաստներն ու թոշակները, հարկային արձակուրդներ և այլ նմանատիպ պրոյեկտներ:

Շատ արագ պետք է գումար լցնել տնտեսություն, ամեն օրը հազարավոր մարդկանց ու բիզնեսների համար կարող է ճակատագրական լինել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА