o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդյո՞ք ուսուցիչներին կտրվեն պարգևավճարներ․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը

06.04.2020 20:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արդյո՞ք ուսուցիչներին կտրվեն պարգևավճարներ․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։ Քաղաքացիներից մեկը հարցրեց, այս օրերին ուսուցիչներն աշխատում են գերլարված, արդյո՞ք պարգևավճարներ կտրվեն նրանց կամ աշխատվարձը կբարձրացվի:

​​​​​​​Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ Փաշինյանը շնորհավորել է մուսուլման մի շարք երկրների, բացի Իրանից

«Ճգնաժամի պատճառով դպրոցները փակեցինք և պարզվեց, որ ՀՀ կրթական համակարգը թեպետ ոչ ամբողջությամբ, բայց գոնե 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականցնելու:

Իսկապես, այստեղ մեր ուսուցիչները շատ կարևոր աշխատանք արեցին, ես հպարտանում եմ ներանցով, շնորհակալություն եմ հայտնում»,- ասաց վարչապետը: «2020թ. հունվարի մեկից ուսուցիչների նվազագույն աշխատավարձի չափը բարձրացվել է մինչև 108 հազար դրամ, իսկ 2019-ի սեպտեբերից ուսուցիչների աշխատավարձը շուրջ տասը տոկոսով բարձրացել էր։

Մենք հիմա ճգնաժամի պայմաններում ենք աշխատում, արդեն իսկ որոշակիորեն բարձրացրել ենք ուսուցիչների աշխատվարձը և այս պահին չեմ ուզում այնպիսի խոստումներ տանք, որոնք այս ճգնաժամային պայմաններով կարող են այլ հավելյալ խնդիրներ առաջացնել:

Հիմա մենք ճգնաժամի մեջ ենք գտնվում, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, բազմաթիվ սոցիալական խավերի պետք է օգնենք և սկսել ենք այդ պրոցեսը, այս պահին կարող եմ ասել միայն այսքանը՝ կրկին շնորհակալ եմ ուսուցիչներին»,- հավելեց վարչապետը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА