o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավագ շաբաթվա արարողությունները եւ Սուրբ Պատարագները կշարունակեն անցկացվել դռնփակ

06.04.2020 17:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ավագ շաբաթվա արարողությունները եւ Սուրբ Պատարագները կշարունակեն անցկացվել դռնփակ

«Ի լրումն համավարակի առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ այսու տեղեկացնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ, առկա իրավիճակով պայմանավորված, որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները եւ Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։

Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում․ Ամենայն Հայոց կաթողիկոս

Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս Պատարագից հետո, եւ առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ եւ հոգեւոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից թելադրություն է արվել սփյուռքի թեմերի առաջնորդներին գործել ըստ իրենց երկրներում տիրող իրավիճակի։ Հոգեւոր հովիվներն առողջապահական բոլոր կանոնների գործադրությամբ կշարունակեն հասանելի միջոցներով իրենց հոգեխնամ առաքելությունն իրականացնել՝ ի մխիթարություն մեր հավատավոր ժողովրդի», - այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

«Եթե Ադրբեջանի պատկերացրած փուլային տարբերակը պետք է լինի, բա էլ բանակցություններն ո՞ւմ շունն են»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА