o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախում թանկացել են հնդկաձավարը, շաքարավազն ու կարագը, էժանացել՝ վարունգն ու բրինձը

06.04.2020 15:06 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Արցախում թանկացել են հնդկաձավարը, շաքարավազն ու կարագը, էժանացել՝ վարունգն ու բրինձը

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 6-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 3 գնաճ և 2 գնանկում:

Գնաճը ակտիվանում է. Թանկացել է հատկապես սննդամթերքը

Այս մասին տեղեկացնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը: Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. հնդկաձավար 1 կգ` 35 դրամ կամ 5.5%, շաքարավազ 1 կգ` 3 դրամ կամ 1% և կարագ «տեղական» 200գր՝ 3 դրամ կամ 0.3%:

Անկել են վարունգի գինը՝  1կգ` 66 դրամ կամ 7% և բրնձինը՝ «սպիտակ երկարահատիկ» 1կգ՝ 6 դրամ կամ 1.4 %: Ըստ աղբյուրի, փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА